«Աբբասղուլի աղա Բաքիխանով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Անձ}} '''Աբաս Կուլի աղա Բաքիխանով''' (ծածկանունը՝ Գուդսի), (Հունիս 211794, գ․ Ամիրջան (Բաքվի մոտ)...»:
(Տարբերություն չկա)

12:33, 10 Սեպտեմբերի 2016-ի տարբերակ

Աբաս Կուլի աղա Բաքիխանով (ծածկանունը՝ Գուդսի), (Հունիս 21․1794, գ․ Ամիրջան (Բաքվի մոտ) – Մայիսի 311847, ք․ Ղուբա), ադրբեջանցի գրող, լուսավորիչ, ադրբեջանական գիտական պատմագրության հիմնադիր։ Տիրապետել է պարսկերենին և արաբերենին։ 1819-ից ծառայել է Թիֆլիսում, նահանգապետի մոտ, որպես արևելյան լեզուների թարգմանիչ։ Աբաս Բաքիխանով Մասնակցել է 1826–1828-թվականների ռուս–պարսկական և 1828–1829-ի ռուս–թուրքական պատերազմներին։ Ադրբեջանի և Ռուսաստանի մերձեցման ջատագովներից էր։ Ծանոթ էր Ա․ Ս․ Դրիբոյեդովին, Ա․ Մ․ Պուշկինին, Մ․ Ֆ․ Ախունդովին, Խ․ Աբովյանին, Ա․ ճավճավաձեին։ 1841-ին ավարտել է «Դրախտային ծաղկանոց» (հրտ․ 1926) գիրքը, որ գրել է պարսկերեն, ապա թարգմանել ռուսերենի։ Բաքիխանովի գեղարվեստական երկերից հայտնի են «Դիրք Ասկերի մասին» պատմվածքը և «Դիմում թավրիզցիներին» երգիծական ստեղծագործությունը։ Դրել է նաև «Հրեշտակների գաղտնիքը» գիտափիլիսոփայական ժողովածուն՝ Կոպեռնիկոսի երկրակենտրոն ուսմունքի վերաբերյալ։ «Բարքերի բարելավում» և «Խորհուրդների գիրքը» երկերում քննադատել է հետամնացությունն ու սնոտիապաշտությունը։

Աբբասղուլի աղա Բաքիխանով
ադրբ.՝ عباسقلی باکیخانوف
Դիմանկար
Ծնվել էհունիսի 21, 1794(1794-06-21)
ԾննդավայրԱմիրջան, Ադրբեջան
Մահացել էմայիսի 31, 1847(1847-05-31) (52 տարեկան)
Մահվան վայրՄեքքա, Հաբեշի էլայեթ, Օսմանյան կայսրություն
ԳերեզմանՍաուդյան Արաբիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կրոնիսլամ
Մասնագիտությունպատմաբան, փիլիսոփա, գրող, բանաստեղծ և ռազմական գործիչ
Ծնողներհայր՝ Mirza Muhammad Khan II?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Վլադիմիրի շքանշան Սուրբ Աննայի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Order of Saint Anna, 2nd class with crown Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան Order of the Lion and the Sun First class և Սուրբ Ստանիսլավի շքանշան
 Abbasgulu Bakikhanov Վիքիպահեստում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։