Սպանդարան-Պերոժ
Սպանդարան-Պերոժ, գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի։ Վարչական կենտրոնի կամ այլ բնակավայրերի մասին տեղեկություններ չեն պահպանվել։
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Կարգավիճակ | գավառ |
Մտնում է | Փայտակարան |
Հիմնական լեզու | գրաբար, թալիշերեն |
Ազգային կազմ | կասպեր, թալիշներ |
Կրոնական կազմ | զրադաշտականություն |
Աշխարհագրություն
խմբագրելՍպանդարան-Պերոժը եղել է Փայտակարանի տասներեք գավառներից մեկը, եղել սահմանային վարչական միավոր։ Հյուսիս-արևմուտքում սահմանակցել է Աթշի-Բագավան, հյուսիս-արևելքում՝ Առոս, իսկ արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ Որմիզդ-Պերոժ գավառներին։ Հարավ-արևելքում՝ Թալիշի լեռներից այն կողմ, Ատրպատականն էր։
Տարածքում սկիզբ էր առնում Աղանռոտ գետը, որը հոսում էր Որմիզդ-Պերոժի տարածքով ու թափվում Կասպից ծով։ Ունի լեռնային ռելիեֆ, անտառապատ է։ Հարմար է անասնապահության և երկրագործության, մասնավորապես՝ արևելյան մրգերի (թուզ, նուռ, ձիթապտուղ և այլն) այգեգործության համար։ Ամենաբարձր կետերն արևմուտքում են՝ Ատրպատականի սահմանին։
Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Ադրբեջանի Լերիկի շրջանին։
Պատմություն
խմբագրելԳավառը Փայտակարան նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Տարածքը, Պարսկահայքի մի շարք գավառների և ամբողջ Փայտակարանի հետ միասին, հաշվի առնելով այդ գավառներում հայ բնակչության սակավությունը կամ բացակայությունը, անցել է Ատրպատականին (Սասանյան Պարսկաստան)։
Ինչպես գավառը, այնպես էլ Փայտակարան նահանգը, հայկական պետության մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Փայտակարանի՝ Կասպից ծովին հարող գավառներում, այդ թվում այստեղ, Սասանյանները բնակեցնում են թալիշների, իսկ Կուրից հյուսիս՝ Աղվանքում, բնակեցնում են թաթերի։ Դրանում բնակվող զրադաշտականություն դավանող կասպերը և թալիշները 7-րդ դարի կեսերին արաբական նվաճումների արդյունքում ընդունել են իսլամ, ապա և դարձել Ատրպատականում ձևավորվող տարբեր պետական կազմավորումների բնակիչներ։
Ռուս-պարսկական պատերազմների (1804-1813, 1826-1828) Փայտակարանի մեծագույն մասի հետ անջատվում է Իրանից, հայտնվում նախ Ռուսական կայսրության, ապա՝ Ադրբեջանի կազմում։
Գրականություն
խմբագրել- Розалия Габриелян Армения и Атропатена / М.Э. Авакян. — Ереван: Издательство Российской-Армянского (Славянского) университета, 2002. — С. 318. — ISBN 99930-928-3-6
- Пайтакаран. - "Вестник общественных наук" АН Арм.ССР, т. ХП, с. 301-302 (հայ.)
- Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822
- Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ “Աշխարհացոյց”-ի
- Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
- Ուլուբաբյան Բ.Ս., Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության IV-VII դդ., Երևան, 1981
- Арутюнян, Б. Система политико-административного деления Великой Армении = Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ Աշխարհացույցի. — Ереван, 1998.