Սոֆյա Ադոլֆինա Ադլերսպեր (շվեդերեն՝ Sophie Adlersparre, մարտի 6, 1808(1808-03-06)[1][2][3][…], Ottenby kungsgård, Mörbylånga Municipality, Կալմար, Շվեդիա[2][3] - մարտի 23, 1862(1862-03-23)[2][4][5][…], St. Eugenia's Church, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[5]), շվեդ նկարչուհի։

Սոֆյա Ադլերսպեր
Sofia Adlersparre self portrait.jpg
Ծնվել էմարտի 6, 1808(1808-03-06)[1][2][3][…]
ԾննդավայրOttenby kungsgård, Mörbylånga Municipality, Կալմար, Շվեդիա[2][3]
Վախճանվել էմարտի 23, 1862(1862-03-23)[2][4][5][…] (54 տարեկան)
Մահվան վայրSt. Eugenia's Church, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[5]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[6]
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր[2]
ՈւսուցիչԼեոն Կոնիե, Carl Gustaf Qvarnström?, Johan Gustaf Sandberg? և Olof Johan Södermark?
ԱշակերտներԱմալիա Լինդեգրեն
ՀայրAxel Adlersparre?[3]
Sofia Adlersparre Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սոֆյա Ադլերսպերը ծնվել է 1808 թվականի մարտի 6-ին շվեդական Մյորբուլոնգ կոմունայում։ Սոֆյայի հայրը` Աքսել Ադլերսպերը (1763—1838), լյութերական պալատական էր, Էլանդ կղզու նահանգապետը, մայրը` Կարոլինա ֆոն Արբինն էր։ Կերպարվեստի հանդեպ հետաքրքրությունը նրանց դստեր մոտ դրրսևորել էր մանկուց։ Նախ աղջիկը գեղանկարչություն է սովորել նկարիչ Կ. Ֆ. Պեդերսենի մոտ, ով Էլանդ կղզի էր ընկել նավաբեկությունից հետո։ 1830 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ստոկհոլմ։ Սոֆիան նկարչական կրթություն է ստացել նկարիչներ Կառլ Գուստավ Կվարնստրեմի (1810—1867), Յոհան Գուստավ Սանդբերգի և Օլաֆ Յոհան Սեդերմարի (1790—1848) մոտ։ 1836 թվականին նա առաջին անգամ հանդես է եկել որպես նկարիչ, երբ Շվեդիայի ապագա թագուհին` ժառանգական արքայադուստր Ժոզեֆինա Լեյխտենբերգացին, պատվիրել է նրան իր դիմանկարը։

Գեղանկարչության արվեստն ուսումնասիրելու համար Սոֆյան մի քանի ճանապարհորդություն է կատարել Գերմանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում։ 1829-1840-ական թվականներին նա սովորել է Փարիզում` Լեոն Կոնյեի մոտ, ծանոթացել է նկարիչներ Կառլ Վալբոմի և Պեր Վիկենբերգի հետ։ Շվեդիա վերադառնալուց հետո բացել է նկարչական դպրոց, որտեղ նրա աշակերտներից է եղել նաև շվեդ նկարչուհի Ամալյա Լինդեգրենը։

1845 թվականին Շվեդիայի թագուհին վճարել է Փարիզում Սոֆյայի հետագա ուսման համար, 1845-1846 թվականներին նա սովորել է Դրեզդենում գերմանացի նկարիչներ Յուհան Քրիստիանի, Կլաուսեն Դալյայի և Կասպար Դավիդ Ֆրիդրիխի հետ` կրկնօրինակելով հին վարպետների նկարներ։ 1851-1855 թվականներին սովորել է Մյունխենում, Բոլոնյաում, Ֆլորենցիայում և Հռոմում։ Հռոմում նա եղել է նկարիչների շվեդական և գերմանական համայնքների անդամ, մասնակցել է Նազարեթյան շարժմանը, որը ղեկավարել է նկարիչ Ֆրիդրիխ Օվերբեկը։ Հռոմում Սոֆյա Ադլերսպերը ընդունել է կաթոլիկություն (ինքը լյութերական ընտանիքից էր)։ Այդ տարիներին նրա աշխատանքներում նկատվում էր ռոմանտիզմի և նկարիչ Ռաֆայել Սանտիի աշխատանքների ազդեցությունը։ Սոֆյան կրկնօրինակել է հայտնի գեղանկարիչների աշխատանքներ։ 1855 թվականին Ադլերսպերն այցելել է Շվեդիա, որտեղ նրա աշխատանքները ցուցադրվել են Թագավորական պալատում։

1862 թվականին Ադլերսպերը վերադառնում է Շվեդիա` մշտական բնակության։ Այնտեղ նրան կենսաթոշակ է տրամադրվում Litteratörernas och Artisternas pensionsförening-ի կողմից։ Առաջին վճարն ստանալուց շատ չանցած նկարիչը մահանում է։

Ներկայումս Սոֆյա Ադոլֆինա Ադլերսպերի նկարները պահվում են Ստոկհոլմի քաղաքային գրադարանում և Շվեդիայի ազգային թանգարանում («Արքայադուստր Ժոզեֆինա», 1841, «Օսկար առաջինի դիմանկարը», 1846, «Ասկել ֆոն Արբին և Հենրիետա» և այլ նկարներ), Կրագեհոլմ ամրոցում և մասնավոր հավաքածուներում։ Թագավորական ընտանիքի անդամների մի շարք դիմանկարներ գտնվում են թագավորական հավաքածուներում։

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Österberg, Carin et al., Svenska kvinnor: föregångare, nyskapare. Lund: Signum 1990. (91-87896-03-6)(շվեդ.)(швед.)
  • Källor: Dagbok, i sammandrag meddelad av Sofie Leijonhufvud i Tidskr. för hemmet, Årg. 5—6, 1863—64;
  • Kvinnornas egen konstutställning (Idun, 1911, s. 146); J. Roosval, Svenskt konstgalleri (1912);
  • Ida Trotzig, Sophie Adlersparre (Idun, 1911, s. 406);
  • Svenska konstnärinnors utställning 1—30 mars 1911. Kataloe.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել