Սոֆիկ Սարգսյան
հայ դերասան
Սոֆիկ Սարգսյան (դեկտեմբերի 8, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։
Սոֆիկ Սարգսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1951 (70 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1977) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասանուհի |
ԿենսագրությունԽմբագրել
Սոֆիկ Սարգսյանը ծնվել է Երևանում։ 1977 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը (Հենրիկ Մալյանի դասարան)։ 1978-1980 թվականներին եղել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, 1980-1982 թվականներին՝ «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիայի դերասանուհի, 1983-1996 թվականներին՝ հեռուստաթատրոնի դերասանուհի և ռեժիսոր։ 1995 թվականից դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժնում և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում[1][2]։
ՖիլմերԽմբագրել
1973 թվականից նկարահանվել է մի շարք ֆիլմերում։
- «Այս կանաչ, կարմիր աշխարհը», 1975
- Սերիկ Դավթյան՝ «Երկունք», 1976
- Նուբար՝ «Նահապետ», 1977
- «Թռիչքն սկսվում է երկրից», 1980
- Անգին՝ «Խնձորի այգի», 1985
- «Եռանկյունի», 1987
- Դրվագ՝ «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», 1992
- «Սև ու սպիտակ», 1996
- Դրվագ՝ «Խենթ հրեշտակը», 2000
- «Լռության սիմֆոնիա», 2001
- Գայանեի մայրը՝ «Ճանապարհորդություն», 2002
- «Յարխուշտա», 2005
- «Հանուն սիրո», 2011 Հ/Ս
- «Տիգրանի մոլորակը», 2012 Հ/Ս
- «Կորած մոլորվածը Հայաստանում», 2012
- «Գարեգին Նժդեհ», 2013
- «Մեր գյուղը», 2013 Հ/Ս
- «Դեպի երազանք», 2017 Հ/Ս
- «Պատվի համար», 2020 Հ/Ս
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Սոֆիկ Սարգսյանի մասին Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության կայքում Archived 2016-03-05 at the Wayback Machine.