Սոֆիա Կառմինա Կոպպոլա (անգլ.՝ Sofia Carmina Coppola, մայիսի 14, 1971(1971-05-14)[1], Նյու Յորք, Նյու Յորք[1]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասանուհի և կինոպրոդյուսեր՝ ով նկարահանել է հինգ լիամետրաժ ֆիլմ։

Սոֆյա Կոպպոլա
Sofia Coppola
Ծնվել էմայիսի 14, 1971(1971-05-14)[1] (52 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԿալիֆորնիայի արվեստների ինստիտուտ, Միլս քոլեջ և Ֆիլդսթոնի էթիկական-մշակութային դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ[2]
Գործունեության տարիներ1992- մինչև մեր օրերը
Մասնագիտացումդերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, գրող, կինոդերասանուհի և ռեժիսոր
ԱմուսինThomas Mars?
Պարգևներ
IMDbID 0001068

Ծնվել է Ֆրենսիս Ֆորդ և Էլեոնոր Ջեսսի Կոպպոլաների ընտանիքում[4]:.

Կարիերա խմբագրել

Սոֆիա Կոպպոլան՝ դեռ մանուկ տարիքից, սկսել է նկարահանվել իր հոր ֆիլմերում։ Այդ ժամանակաշրջանի ամենահայտնի դերը Կնքահայրը ֆիլմում կնքվելու տեսարանում երեխայի դերն է։

«Աննա» ֆիլմը եղել է Սոֆիայի առաջին ֆիլմը, որը կապ չուներ հոր գործունեության հետ։ Սակայն նրա ամենահայտնի դերասանական աշխատանքը եղել է Մերի Կոռլեոնեի դերը Կնքահոր երրորդ մասում, որտեղ նա փոխարնել է Վանոնա Ռայդերին, ով չէր կարող խաղալ հիվանդության պատճառով։

Այսօր Սոֆիան հայտնի է՝ որպես կինոռեժիսոր։ Նա նկարահանել է վեց ֆիլմ. Գերազանցել աստղին (1998), թարգմանության դժվարությունները (2003), Մարիա Անտուանետտա (2006), Ինչոր-տեղ (2010) և էլիտար հասարակություն (2013): Նրանցից ամենահաջողվածը Թարգմանության դժվարությունները ֆիլմն է, ստացալ է Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար, ինչպես նաև երեք ոսկե գլոբուս, այդ թվում լավագույն կինոնկարի համար։ Ստանալով նոմինացիա լավագույն ռեժիսոր անվանակարգում՝ Սոֆիա Կոպպոլան դարձավ երրորդ կին ռեժիսորը և առաջին ամերիկացի կին ռեժիսորը, ով նոմինացվել է Օսկարի՝ լավագույն ռեժիսոր անվանակարգում։ Նա պարտվեց Փիթեր Ջեկսոնին։

Երրորդ լիամետրաժ ֆիլմը Մարիա Անտուանետան, նվիրված է ֆրանսիական թագուհու դժբախտ կյանքին։ Գլխավոր դերը կատարել է Կիրստեն Դանստը, իսկ Լյուդվիկ XVI դերը կատարել է Սոֆիայի զարմիկը Ջեյսոն Շվարցմանը։

2014 թվականին ընդգրկվել է Կանի կինոփառատոնի ժուրիի կազմում։

Անձնական կյանքը խմբագրել

1999-2003 թվականները ամուսնացած է եղել ռեժիսոր Սպայկ Ջոնսոնի հետ[5]:.

2011 թվականից օգոստոսի 24-ից նա ամուսնացած է երաժիշտ Թոմաս Մարսենից։ Ամուսինները ունեն երկու աղջիկ Ռոմի Մարս և Կոզիմա Մարս[6]։

Ֆիլմեր խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Deutsche Nationalbibliothek Record #129584800 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  3. 3,0 3,1 https://web.archive.org/web/20110715155800/http://razzies.com/asp/content/XcNewsPlus.asp?cmd=view&articleid=30
  4. «София Коппола». Биографии. Интернет-проект «Internet Movie Database». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
  5. «Sofia Coppola, Spike Jonze to divorce». USA Today. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  6. Director Sofia Coppola weds in southern Italy(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Կոպպոլա» հոդվածին։