Սուրեն Մովսեսյան

հայ երկրաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սուրեն Համբարձումի Մովսեսյան (սեպտեմբերի 21, 1911(1911-09-21)[1], Շիրվանզադե, Շամախիի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 24, 1982(1982-08-24)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային երկրաբան։ Երկրաբանական-հանքաբանական գիտությունների դոկտոր (1969 թվական)։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։

Սուրեն Մովսեսյան
Ծնվել էսեպտեմբերի 21, 1911(1911-09-21)[1]
ԾննդավայրՇիրվանզադե, Շամախիի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 24, 1982(1982-08-24)[1] (70 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՎրաստանի տեխնիկական համալսարան (1936)[1] և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ (1938)[1]
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր[1] (1969)
Մասնագիտություներկրաբան և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ[1] և ՀԿԿ[1]
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և 2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ
ԵրեխաներԷլեոնորա Փիրուզյան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Թբիլիսիի ինդուստրիալ ինստիտուտը (1936 թվականին)։ 1936-1938 թվականներին սովորել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի երկրաբանական գիտական ինստիտուտի ասպիրանտուրայում, 1938-1941 թվականներին եղել է նույն ինստիտուտի տնօրեն։ 1941-1945 թվականներին պատասխանատու աշխատանք է կատարել ՀԿԿ կենտկոմում։ 1945-1952 թվականներին եղել է շինանյութերի արդյունաբերության մինիստր, ՀԽՍՀ Պետպլանի նախագահ, ժողտնտխորհի նախագահ, 1952-1973 թվականներին՝ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 1973-1982 թվականներին աշխատել է որպես միներալային հումքի և երկրաբանահետախուզական աշխատանքների էկոնոմիկայի համամիութենական ինստիտուտի կովկասյան լաբորատորիայի վարիչ։ Հիմնական աշխատությունները վերաբերում են ՀԽՍՀ-ի և Կովկասի մետաղային հանքավայրերի երկրաբանության և նրանց պաշարների տնտեսական գնահատման ուսումնասիրության հարցերին[2]։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 42.
  2. Media, Noev Kovcheg. «И будут помнить горы, камни, люди...». noev-kovcheg.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 42