Սուրեն Խորենյան
Սուրեն Վահանի Խորենյան (օգոստոսի 27, 1951, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։ Հայաստանի նկարիչների միության (1983) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ասոցիացիայի (1992) անդամ է[1][2]։
Սուրեն Խորենյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 27, 1951 (72 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1970) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1976) |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Հայր | Վահան Խորենյան |
Գեղանկարիչ Վահան Խորենյանի որդին է։
Կենսագրություն խմբագրել
Սուրեն Խորենյանը ծնվել է 1951 թվականի օգոստոսի 27-ին, Թբիլիսիում։ 1966-1970 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1976 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ստեղծել է նատյուրմորտներ, բնանկարներ, դիմանկարներ, կոմպոզիցիաներ[3], ինչպես նաև կերամիկա-գոբելեն ձևավորման աշխատանքներ։
Ցուցահանդեսներ խմբագրել
1976 թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Հայաստանում[4], ԱՄՆ-ում, Չեխոսլովակիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Բելառուսում և այլուր։
Անհատական ցուցահանդեսներ խմբագրել
- Լոս Անջելես (1976)
- Չեխոսլովակիա (1978)
- Սանկտ Պետերբուրգում (1985)
- Երևան (1985, 1991, 1993, 1995, 1996, 1998, 2009[5], 2011)
- Փարիզ(1992, 2007)
- Մոսկվա (1995, 2009)
- Բոբրույսկ (2010 թվական, Բելառուս)
Ստեղծագործություններ խմբագրել
- «Ժաննա» (1996)
- «Միայն ես» (1996)
- «Պոռթկում» (1996)
- «Անսպասելի ծաղիկներ» (1997)
- «Աշտարակի կիրճը» (2000)
- «Էդյուդ» (2000)
- «Ադաջո» (2001)
- «Նվիրում Սայաթ-Նովային» (2003)
- «Սիրո ծառ» (2005)
- «Ելեն» (2008)
- «Ցանկություն» (2008)
- «Հաղարծին» (2008)
- «Սևանը կեսօրին» (2008)
- «Դեպի հավերժություն» (եռանկար, 2011)
Պարգևներ խմբագրել
Արժանացել է պատվոգրերի, շնորհակալագրերի, դիպլոմների։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Սուրեն Խորենյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-12-ին։ Վերցված է 2018-08-27
- ↑ «АртРу.инфо - Художники - Хоренян Сурен Ваганович»։ artru.info (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-04-ին։ Վերցված է 2018-08-27
- ↑ «Սուրեն Խորենյանի ստեղծագործություններից»։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-08-ին։ Վերցված է 2018-08-27
- ↑ Այսօր Նկարիչների միությունում կբացվի «Առեղծված՝ Հնդկաստան անունով» ցուցահանդեսը
- ↑ Մոսկվայի տանը կայացավ Սուրեն Խորենյանի ցուցահանդեսը