Սուրեն Գրիգոր
Սուրեն Գրիգոր (Սուրիկ Միսակի Գրիգորյան, օգոստոսի 29, 1956, Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բանաստեղծ, գրող, իրավաբան։
Սուրեն Գրիգոր | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | Սուրիկ Միսակի Գրիգորյան |
Ծնվել է | օգոստոսի 29, 1956 (67 տարեկան) |
Ծննդավայր | Սյունիքի մարզ, Կապան, գյուղ Նոր Առաջաձոր (Հայաստան) |
Գրական անուն | Սուրեն Գրիգոր |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, իրավաբան |
Ազգություն | Հայ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | բարձրագույն իրավաբանական |
Ստեղծագործական շրջան | 1990 թվականից մինչ այսօր |
Ժանրեր | Բանաստեղծություն |
Ուշագրավ աշխատանքներ | «Զորականչ», «Կրակամայր», «Խրամատի հաց» |
Ամուսին | Գոհար Սարգսյան |
Զավակներ | Հասմիկ և David? |
Գրական անուն խմբագրել
Սուրիկ Գրիգորյանի գրական անվան կնքահայրը եղել է Ռուբեն Զարյանը 1974 թվականին[փա՞ստ]։ Սուրեն Գրիգորի բանաստեղծություններն առաջին անգամ Ռուբեն Զարյանի առաջաբանով և գրական անունով տպագրվել է Եգիպտոսի «Արև» թերթում, այնուհետև սփյուռքյան այլ թերթերում և պարբերականներում, որտեղ եղել է Ռուբեն Զարյանը[փա՞ստ]։
Կենսագրություն խմբագրել
Սուրեն Գրիգորը ծնվել է 1956 թվականին Կապանի շրջանի Նոր Առաջաձոր գյուղում։ Մինչև 1968 թվականի երկրաշարժը սովորել է Քաջարանի «Եղիշե Չարենցի» անվան թիվ 2 դպրոցում, այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել է Կապան քաղաք և շարունակել է ուսանել Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտել է 1973 թվականին։ Մինչև 1975 թվականը աշխատել է Կապանի կահույքի գործարանում։
1975-1977 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում, իսկ ծառայությունն անցել է Հյուսիսային Կովկասում։
Զինվորական ծառայությունից անմիջապես հետո ընդունվել է Կուբանի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ և մեկ տարի ուսանելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, և վեցամյա կրթությունից հետո ստացել է իրավաբանի մասնագիտություն։
Մինչև 1987 թվականը աշխատել է Կապանի քաղաքային խորհրդում և Կապանի Ագրոպրոմում՝ որպես իրավախորհրդատու, համատեղ աշխատելով նաև որպես ռազմագիտության ուսուցիչ։
1987-1991 թվականներին եղել է Կապանի շրջանի հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման նախաձեռնող խմբի մասնակիցներից մեկը և հանդիսացել է զինագործության պատասխանատու։
- 1992-1994 թվականներին եղել է քաղաքական պատասխանատվության օղակներում` որպես կազմակերպական գործիչ։
- 1996-2000 թվականներին աշխատել է ՀՀ Տրանսպորտի նախարարությունում՝ որպես գլխավոր իրավաբան-արբիտր։
- 1998-2000 թվականներին հանդիսացել է Հայաստանի ծովային տրանսպորտի ծրագրի իրագործման պատասխանատուն։
- 2000 թվականին նշանակվել է Կենսաթոշակային հիմնադրամի իրավաբանական վարչության պետ և աշխատել մինչև 2001 թվականը։
- 2002-2006 թվականները զբաղեցրել է տարբեր պաշտոններ։
- 2007-ից հանդիսանում է ««ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և Հայաստան-Սփյուռք համայնքների համագործակցության հիմնադրամի» գլխավոր տնօրենը։
Անդամակցություն խմբագրել
Սուրեն Գրիգորը մի շարք կազմակերպությունների անդամ է.
- Փաստաբանների պալատ
- «Հայաստանի Զինագործների միություն»
- «Կապան միություն»
- «Որսորդական միություն»
- «Շառլ Ազնավուր» միություն
- «Գորիս-Սիսիան» արցախյան պատերազմի վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի գեղարվեստական ղեկավար։
- Երգիծաբանների համահայկական միություն (2017 թվականից նախագահ)
- Հայաստանի Մշակույթի գործիչների միություն (2023 թվականից նախագահ[1])
Գրական գործունեություն խմբագրել
Սուրեն Գրիգորն իր գրական գործունեությունն սկսել է 1990 թվականից։ Հեղինակել է մի շարք գրքեր՝ բանաստեղծություններ և ժողովածուներ հայերեն և ռուսերեն լեզուներով։
Ստեղծագործություններ խմբագրել
ժողովածուներ, երգիծանք[2] խմբագրել
- «Աներևույթ թռչուններ», 1991, 50 էջ, 1000 օրինակ,
- «Տապանագիր», 1996, 60 էջ, 700 օրինակ[3]
- «Զորականչ», 1998, 70 էջ, 700 օրինակ
- «Надписи на ковчеге», Պերմ, 1999, 60 էջ, 2000 օրինակ,
- «Կրակամայր», 2006, 159 էջ, 700 օրինակ
- «Խրամատի հաց», 2009, 100 էջ, 700 օրինակ
- «Ծիրանի ծով», 2008, 40 էջ, 700 օրինակ
- «Զվարճալի պատառաքաղ» 2007, Կապան-Քաջարան, 160 էջ, 1000 օրինակ
- «Զվարճալի ծաղկաքաղ» 2010,
- «Զվարճալի ծաղկաքաղ - 2» 2010,
- «Զվարճալի ծաղկաքաղ - 3» 2010։
Բանաստեղծություններ[4] խմբագրել
- «Անձրև»,
- «Մեղքը»,
- «Քավարան»,
- «Օրենք»,
- «Հիշողություն»,
- «Մոռացություն»,
- «Հասունություն»,
- «Աշնանազարդ»,
- «Արթնություն»,
Արտաքին հղումներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |