Ռուբեն Զարյան

հայ-խորհրդային ակադեմիկոս

Ռուբեն Վարոսի Զարյան (Ռուբեն Վարոսի Ղազանջյան, սեպտեմբերի 1 (14), 1909[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 2, 1994(1994-02-02)[2], Երևան, Հայաստան[2]), հայ խորհրդային գրականագետ, թատերագետ, մանկավարժ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)։ Արվեստագիտության դոկտոր (1962), պրոֆեսոր (1963), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1974)[3]։

Ռուբեն Զարյան
Ծնվել էսեպտեմբերի 1 (14), 1909[1][2]
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էփետրվարի 2, 1994(1994-02-02)[2] (84 տարեկան)
Երևան, Հայաստան[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ, թատերագետ և դասախոս
Հաստատություն(ներ)Հայպետհրատ[1][2], Խորհրդային գրականություն[1][2], Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ[1][2] և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ[1][2]
Գործունեության ոլորտԱրվեստի պատմություն
Պաշտոն(ներ)տնօրեն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1936)[1]
Կոչումակադեմիկոս[2]
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր[1][2] (1962)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Քաղվածքներ Վիքիքաղվածքում

Կենսագրություն Խմբագրել

1936 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1938-1947 թթ. եղել է Հայպետհրատի գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ, 1941-1943 թթ.՝ «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր, 1948-1958 թթ.՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի պատմության ամբիոնի վարիչ, 1958 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի տնօրեն։ Զարյանը տպագրության է պատրաստել Գաբրիել Սունդուկյանի 1951-1961 թթ. ակադեմիական հրատարակության քառահատոր երկերի առաջին երեք հատորները։ Զարյանի ուսումնասիրությունները վերաբերում են հայ թատրոնի պատմությանն ու դերասանական արվեստին։ Գրել է հուշագրություններ՝ հայ արվեստի և գրականության անվանի գործիչների մասին։ Աբովյանին, Նար-Դոսին, Վրթանես Փափազյանին, Հ․ Հովհաննիսյանին նվիրված ուսումնասիրությունների հեղինակ է։ Զարյանի նախաձեռնությամբ ԳԱ արվեստի ինստիտուտում ստեղծվել է Շեքսպիրագիտական գրադարան (1964) և հայկակաև Շեքսպիրագիտության կենտրոն (1966)։ 1970 թվականից անդամ է Գերմանական Շեքսպիրյան ընկերության։ 1974 թվականից գրականության, արվեստի և ճարտարապետության ՀԽՍՀ պետական մրցանակների հանձնաժողովի նախագահն է։ Նրա մի շարք աշխատություններ լույս են տեսել ռուսաց և օտար լեզուներով։

Երկեր Խմբագրել

 
Ռուբեն Զարյանի հուշատախտակը Երևանում
  • Աբովյանի կյանքը (համառոտ ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1939, 100 էջ։
  • Աբովյանի կյանքը (համառոտ ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1940, 128 էջ։
  • Աբովյանի կյանքը (համառոտ ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1954, 136 էջ։
  • Պայքար ռուս դրամատուրգիայի համար հայ թատրոնում, Երևան, 1954, 172 էջ։
  • Թատերական դիմանկարներ, գիրք 1, Երևան, 1956, 376 էջ։
  • Սիրանույշ, Երևան, 1956, 348 էջ։
  • Սիրանույշ (1857-1932), Երևան, 1957, 344 էջ։
  • Ադամյան (արվեստը), Երևան, 1960, 415 էջ։
  • Ադամյան (կյանքը), Երևան, 1961, 535 էջ։
  • Ադամյանի Շեքսպիրը, Երևան, 1965, 304 էջ։
  • Շեքսպիրը և հայերը, Երևան, 1967, 104 էջ։
  • Հասմիկ, Երևան, 1970, 143 էջ։
  • Վահրամ Փափազյան, Երևան, 1972, 158 էջ։
  • Երբ վարագույրը բացվում է, Երևան, 1973, 231 էջ։
  • Ավետիք Իսահակյան, Երևան, 1974, 127 էջ։
  • Շեքսպիրի հետ, Երևան, 1976, 248 էջ։
  • Էջեր հայկական շեքսպիրապատումից, գիրք 1, Երևան, 1979, 292 էջ։
  • Էջեր հայկական շեքսպիրապատումից, գիրք 2, Երևան, 1981, 326 էջ։
  • Հուշապատում, գիրք 1, Երևան, 1975, 536 էջ։
  • Հուշապատում, գիրք 2, Երևան, 1977, 548 էջ։
  • Հուշապատում, գիրք 3, Երևան, 1981, 384 էջ։
  • Փափազյան (հոդվածներ, հուշեր), Երևան, 1988, 232 էջ։
  • Էջեր հայ թատրոնի պատմությունից (1860-1870), Երևան, 1989, 313 էջ։
  • Յոթ դիմանկար (էջեր հայ թատրոնի պատմությունից), Երևան, 1992, 165 էջ։
  • Մայրամուտից առաջ (ինքնապատում), հատոր I, Երևան, 1988, 544 էջ։
  • Մայրամուտից առաջ (ինքնապատում), հատոր II, Երևան, 1990, 524 էջ։
  • Մայրամուտից առաջ (ինքնապատում), հատոր III, Երևան, 2012, 528 էջ։
  • Մայրամուտից առաջ (ինքնապատում), հատոր IV, Երևան, 2016, 544 էջ[4]։

Մամուլ Խմբագրել

  • Հոդվածների մատենագիտություն[5]։

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 672