Մշակույթի գործիչների միություն
Հայաստանի մշակույթի գործիչների միություն, կրթամշակութային գործունեություն ծավալող հայ և օտարազգի գործիչներին համախմբող[1] հասարակական կազմակերպություն, որը հիմնադրվել է[2] 2022 թվականին գրողներ Գուրգեն Բալայանի, Սուրեն Գրիգորի, Հրանտ Հորիզոնի, Մուշեղ Մխիթարյանի, Ռուբեն Մարուխյանի և Գևորգ Սարգսյանի նախաձեռնությամբ։ Միության նախագահ է ընտրվել Գուրգեն Բալայանը։
2023 թվականին Միությունն անցել է կոլեգիալ կառավարման կարգի, ձևավորելով 9 հոգուց բաղկացած կառավարման խորհուրդ, որի նախագահ է ընտրվել Գուրգեն Բալայանը, իսկ փոխնախագահներ՝ Սուրեն Գրիգորը, Գագիկ Հառիճեցին և Նարեկ Մարտիրոսյանը[փա՞ստ]։ 2023 թվականի մայիսի 29–ին, Միության նախագահ Գուրգեն Բալայանի մահից[3][4] հետո կազմակերպության կառավարումը, որպես ժամանակավոր պաշտոնակատարի անցել է առաջին փոխնախագահ Սուրիկ Գրիգորյանին, ով էլ 2023 թվականի հունիսի 21–ին տեղի ունեցած համագումարի ընթացքում ընտրվել է Կազմակերպության նոր նախագահ[5]։ Սուրիկ Գրիգորյանի հրաժարականից հետո Միության նախագահ է ընտրվել Նարինե Մակրտումյանը (Նարե Ականց)։
Գործունեություն
խմբագրելՄիությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է Ժամանակակից գրականության մի քանի մատենաշարեր՝ ընթերցողի դատին ներկայացնելով մերօրյա գրողներին և համալրելով հանրապետական գրադարանային ֆոնդը։ Միությունը լայն բարեկամական կապեր է հաստատել և հաստատում օտարերկրյա համանման կազմակերպությունների՝ միությունների, ակադեմիաների, գրական-հասարակական միավորումների հետ և համագործակցում՝ փոխադարձ թարգմանությունների և հրատարակությունների միջոցով։ Միությունը ունի մի քանի տասնյակ անդամներ և պատվավոր անդամներ՝ ինչպես Հայաստանից և հայկական սփյուռքից, այնպես էլ այլ պետություններից։
Օտարերկրյա անդամների թվում են վյետնամցի հեղինակավոր գրող Մայ Վան Ֆանը, մոլդովացի արվեստաբան Լյուդմիլա Կուլիկովան, Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիայի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր՝ Ալեքսանդր Սիդորովը, ակադեմիայի փոխնախագահ Տատյանա Զիմիչը, Ռուսաստանի գրողների միության (ՌԳՄ) գլխավոր քարտուղար և Միջազգային համագործակցության հարցերով հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ժդանով-Լուցենկոն և ուրիշներ[6]։
Միության և ակադեմիայի միջև կնքված հուշագրի շրջանակներում համատեղ ծրագրեր են իրականացվում նաև Հայաստանում և Արցախում։ Այս կապակցությամբ Ակադեմիան ստեղծել է նաև մրցութային կազմկոմիտե, որի նախագահ է նշանակվել Հայաստանում և Արցախում Ռուսական գրականության Միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Մշակույթի գործիչների միության պատվավոր անդամ և Միջազգային համագործակցության հարցերով հանձնաժողովի նախագահ Մուշեղ Մխիթարյանը, իսկ տեղակալներ՝ ակադեմիայի ակադեմիկոսներ, Միության նախագահ Գուրգեն Բալայանը և Միության Խորհրդի անդամ Սոֆյա Սարգսյանը[7]։
Միությունը ներկայում իրականացնում է երկու գրական մրցույթներ՝ «Հայ գիր[8]» ամենամյա գրական մրցույթը և «ԼիտՄոստ[9]» գրական թարգմանության ամենամյա մրցույթը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Յուրաքանչյուրը վաստակում է իրեն արժանի տարիքը». www.avangard.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Խոստումնալից մեկնարկով և նորանոր նշաձողերի հաղթահարելու վճռականությամբ». www.avangard.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Հանգիստ ու լուռ՝ իր տեսակի պես խաղաղ հեռացավ այս աշխարհից». avangard.am. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Вечная Вам память, дорогой Гурген Геворгович!». avangard.am. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Փոփոխություններ Հայ դրամատուրգների և Մշակույթի գործիչների միություններում». avangard.am. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Անդամներ». Անդամներ. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Կառուցվածք». Կառուցվածք. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ ««Մրցատյանի համակրանք»՝ «Տարվա լավագույն» տիտղոսի փոխարեն». avangard.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Конкурс литературного перевода ЛитМост (Дедлайн: 25.02.2023) | Литературные конкурсы на Пиши.про». Cайт для писателей Пиши.про (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.(չաշխատող հղում)