Սուրբ Ֆրանցիսի և Սուրբ Լոուրենսի հետ ծնունդը

Կարավաջոյի նկար

Սուրբ Ֆրանցիսի և Սուրբ Լոուրենսի հետ ծնունդը, իտալացի նկարիչ Կարավաջոյի նկարն է, որը վերջինս ստեղծել է 1609 թվականին և որտեղ պատկերված է Հիսուսի ծնունդը։ 1969 թվականինգողացվել է Պալերմոյում գտնվող Սուրբ Լոուրենսի Հռետորաբանությունից[3]։ Հետազոտողները կարծում են, որ այն Սիցիլիական Մաֆիայի անդամների միջև ձեռքից ձեռ է ընկել և կարող է մինչ օրս թաքցված լինի։ Կրկնօրինակը պատվիրել են 2015 թվականին, և այն հիմա կախված է խորանում։

Սուրբ Ֆրանցիսի և Սուրբ Լոուրենսի հետ ծնունդը
տեսակգեղանկար և արվեստի կորած գործ
նկարիչԿարավաջո[1]
տարի1600[2]
բարձրություն268 սանտիմետր
լայնություն197 սանտիմետր
ուղղությունբարոկկո
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և կտավ
գտնվում էOratory of San Lorenzo?
հավաքածուանհայտ
հիմնական թեմաՀիսուսի ծնունդը
https://www.wga.hu/html/c/caravagg/11/68nativi.html կայք
Ծանոթագրություններ
 Nativity with St. Francis and St. Lawrence by Caravaggio Վիքիպահեստում

Պատմություն և հափշտակություն խմբագրել

 
Սուրբ Լոուրենսի Հռետորաբանության ինտերիերը, որտեղ կախված է նկարը

Իտալացի նկարիչ Կարավաջոն նկարը ավարտին է հասցրել Հռոմում 1609 թվականին, իսկ ավելի ուշ տեղափոխվել է Պալերմո։ Կարծում էին, որ այն նկարվել է Սիցիլիայում նկարչի մահից մի տարի առաջ[4]։ Նկարում պատկերված է Հիսուսի ծնունդը, Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու, Սուրբ Լոուրենսի հետ միասին, ովքեր մնացած կերպարների հետ շրջապատում են Մարիամին և նորածին Հիսուսին[5]։ Նկարը ունի մոտ 2․7 մետր բարձրություն և երկու մետր լայնություն։ 1969 թվականի հեկտեմբերի 17-18-ի գիշերը այն երկու գողի կողմից հափշտակվում է իր մշտական վայրից՝ Պալերմոյի Սուրբ Լոուրենսի Հռետորաբանությունից[4][6] ։ Նրանք նկարը հանում են շրջանակից, ինչպես նաև գողանում են գորգ, որը ըստ իշխանությունների, օգտագործվել է նկարը փաթաթելու համար[4][6][7]։

Հետաքննություն խմբագրել

Այս հափշտակությունը համարվում է ամենանշանավոր դեպքերից մեկը արվեստի պատմության մեջ[3][6]։ 2005 թվականին Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն այն դասել է իրենց «Թոփ Տասը Արվեստի Հանցագործությունների» շարքին[4]։ Նկարի գինը տարբեր գների է արժանացել. 20 միլիոն դոլարից մինչև 20 միլիոն եվրո։ Ինչևէ, սև շուկայում նկարի գինը ավելի ցածր էր նրա իրական գնից, միգուցե դրա տասնապատիկը։ 2005 թվականի դրությամբ Իտալիայի իշխանությունները կարծում են, որ նկարը դեռ գտնվում է Սիցիլիայում և թաքցրած է Պալերմոյի և Բագերիայի միջև որևէ տեղ։

Տարբեր տեսակետներ կան այն թեմայով, թե արդյոք գողերը փորձառու էին, թե անփորձ, բայց քննիչների մեծամասնությունը համաձայն է, որ Սիցիլիական Մաֆիան է պատասխանատու գողության հետագա քայլերի համար։ Մաֆիայի ականատեսներից մեկը պատմում է, որ տեսել է թե ինչպես է Սալվատորե Ռիինան այն օգտագործում որպես գետնի գորգ։ Մեկ այլ հաշվետվության մեջ ասվում էր, որ Ռիինան այն ցուցադրում էր հանդիպումների ժամանակ[6]։

2005 թվականին Մաֆիայի անդամ Ֆրանցեսկո Մարինո Մաննոիան քննիչներին հայտնում է, որ ինքը ներգրավված էր հափշտակության մեջ[3]։ Նա ասում էր, որ նկարը պատվերով է գողացվել, իսկ գաղտնի գնորդը բուռն վիշտ է արտահայտել և հանել է այն վաճառքից, երբ տեսել է թե ինչքան վնասված վիճակում է գտնվում հափշտակությունից հետո։ Մաննոիան նկարի գտնվելու վայրը սակայն չի հայտնել[3]։ Հռոմում տեղակայված Կարաբինիերի արվեստի պաշտպանության միավորումը կարծում էր, որ Մաննոիան մեկ այլ նկարի մասին էր վերհիշում և որ նա այլ տեսություն է հորինել։ Նրանք կարծում էին, որ գողությունը իրականացվել է անփորձ գողերի կողմից, ովքեր նկարի արժեքի մասին իմացել են Իտալիայի գտածոների մասին հեռուստահաղորդումից, որը գողությունից մի քանի շաբաթ առաջ է սկսել հեռարձակվել։ Նկարի արժեքից զարմանալով և իմանալով, որ այն հսկում է միայն մի տարեց պահակ՝ նրանք այն գողանալու հնարավորություն տեսան[7] ։ Մաֆիան իմանալով գողության մասին մասերի է բաժանում նկարը։ Այն մի տիրոջից մյուսին էր փոխանցվում, այդ թվում Ռոսարիո Ռիկոբոնոյին։ Ի վերջո նկարը հասնում է Գերլանդո Ալբերտիին։ Ալբերտին փորձել է վաճառել այն, սակայն չհասցրեց, քանի որ 1981 թվականին ձերբակալվեց։ Ենթադրաբար նա այն հողի մեջ թաքցրել է թմրանյութերի և փողերի հետ միասին, սակայն նրա զարմիկը ցույց է տվել թաքցրած տեղը և ոչ մի նկար այնտեղ չի գտնվել։

2009 թվականին Մաֆիայի ականատես Գասպարե Սպատուզան իշխանություններին հայտնել է, որ երբ նա Մաֆիայի անդամ Ֆիլիպո Գրավիանոյի հետ բանտում էր, վերջինս նրան ասել է, որ նկարը ոչնչացվել է 1980-ական թվականներին[7]։

Ըստ Սպատուզայի՝ Գրավիանոն ասել է, որ նկարը Պալերմոյում տվել են Պուլարայի ընտանիքին, ովքեր այն թաքցրել են գոմում։ Գոմում այն աստիճանաբար ոչնչացվել է առնետների և խոզերի կողմից, և ի վերջո այրվել։ Այս պատմությունը կասկածի տակ է առնվել որոշ իշխանությունների կողմից։

2018 թվականին ականատես Գաետանո Գրադոն իշխանություններին հայտնում է, որ նկարը գողացվել է անփորձ հանցագործների կողմից, սակայն հետո այն ձեռք է բերվել Մաֆիայի կողմից, որոնք էլ նկարը հետագայում տվել են Սիցիլիական Մաֆիայի հանձնաժողովի ղեկավարին՝ Գաետանոյի Բադալամենտիին։ Ականատեսը պնդում էր, որ Բադալամենտին վաճառել է նկարը շվեյցարացի գործարարի և նրան ասել է, որ նկարը մասերի պետք է բաժանվի տեղափոխելու համար։ Գործարարը, որին նա մատնացույց է արել, այժմ մահացած է[8]։

Ոմանք պնդում են, որ այն վաճառվել է մի կոլեկցիոների Արևելյան Եվրոպայում կամ Հարավային Աֆրիկայում[3]։ Մեկ այլ տեսություն պնդում է, որ այն ոչնչացվել է 1980 թվականին Իտալիայի հարավում տեղի ունեցած Իրպինիայի երկրաշարժի ժամանակ սև շուկայում ծրագրված վաճառքից քիչ առաջ[6]։

Պատճենում խմբագրել

2015 թվականին «Sky» հեռուստատեսային ընկերությունը պատվիրեց կրկնօրինակ՝ փոխարինելու խորանից կախված ընդլայնված լուսանկարը։ Կրկնօրինակման աշխատանքը հանձնվել է «Factum Arte» ընկերությանը, որը հայտնի է բարդ տեխնոլոգիաների կիրառմամբ բարձրորակ կրկնօրինակներ ստեղծելու մեջ։ Նրանք նախկինում դա արել էին Թութանհամոնի գերեզմանի հետ։ Թիմն օգտագործել է լուսապատկերներ և լուսանկարներ, ներառյալ նկարի սև և սպիտակ ապակե ափսեի նեգատիվները, որոնք 1951 թվականին օգտագործվել են նկարի վերջին պատճենը ստանալու ժամանակ։ Նրանք ուսումնասիրել են Կարավաջոյի մնացած նկարները, որպեսզի կարողանան կրկնօրինակել նրա ոճը։ «Sky»-ը վավերագրական ֆիլմ է նկարահանել օրիգինալ նկարի և վերարտադրության մասին։ Ավարտված կրկնօրինակը խորանում կախված է եղել 2015 թվականի դեկտեմբերի 12-ին[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hibbard H. CaravaggioOxford, Boulder: Westview Press, 1985. — P. 247. — ISBN 978-0-06-430128-2
  2. http://news-art.it/news/il-mistero-dell-opera-di-caravaggio-trafugata-dalla-mafia-.htm
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 McMahon, Barbara (2005 թ․ նոյեմբերի 28). «Mafia informer asked to solve mystery of stolen Caravaggio». The Guardian.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Kirchgaessner, Stephanie (2015 թ․ դեկտեմբերի 10). «'Restitution of a lost beauty': Caravaggio Nativity replica brought to Palermo». The Guardian.
  5. Zalewski, Daniel; Bradford, Harry (2016 թ․ նոյեմբերի 28). «The Factory of Fakes». The New Yorker: 75, 77.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Squires, Nick (2015 թ․ դեկտեմբերի 10). «How a long-lost Caravaggio masterpiece was recreated, nearly 50 years after it was stolen». The Telegraph.
  7. 7,0 7,1 7,2 Robb, Peter (2005 թ․ մայիսի 2). «Will we ever see it again?». Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 11-ին.
  8. Diana, Giuisi. «Did stolen Caravaggio go to Switzerland?». The Art Newspaper.
  9. Vivarelli, Nick (2015 թ․ դեկտեմբերի 18). «How a long-lost Caravaggio masterpiece was recreated, nearly 50 years after it was stolen». Variety.