Սուրբ Սարգիս եկեղեցի (Ծար, 1274)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Սարգիս եկեղեցի, հայկական առաքելական ավերված եկեղեցի Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Ծար գյուղում[1][2]։

Սուրբ Սարգիս եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունՇահումյանի շրջան
ՀասցեԾար գյուղ
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԳոյություն չունի
Կազմված էԵկեղեցի և գերեզմանոց
Ճարտարապետական ոճՀայկական
Հիմնադրված1274 թվական
ՇինանյութՔար

Պատմություն խմբագրել

Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1274 թվականին Ծար գյուղի հարավային կողմում[1][2]։ Կանգուն է մնացել մինչև 1950-ական թվականները։ Հայտնի է, որ եկեղեցին ավերվել է այդ ժամանակ Ծարում բնակվող թուրքերի կողմից և քարերն օգտագործվել գյուղի դպրոցի շինարարության համար[1]։

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածը, այդ թվում՝ նաև Ծար գյուղը, հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[3][4][5][6]։

Ուսումնասիրություններ խմբագրել

 
Սուրբ Սարգիս եկեղեցու քարերով 1950 թվականին ադրբեջանական իշխանությունների կողմից կառուցված դպրոցի կիսավեր շենքը

Սուրբ Սարգիս եկեղեցին տարբեր ժամանակներում ուսումնասիրվել է հուշարձաններով հետաքրքրվող մասնագետների կողմից։ Հայտնի է, որ 1880-ական թվականների վերջերին եկեղեցու ուսումնասիրությամբ զբաղվել է Մակար Բարխուդարյանցը[1][2]։ Նրա կատարած աշխատանքի շնորհիվ են հայտնի եկեղեցու վիմագրերից մի քանիսի պարունակած տեղեկությունները։ 2015 թվականին եկեղեցու ուսումնասիրությամբ զբաղվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության նախագահ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը[1]։

Ճարտարապետական նկարագիր խմբագրել

Սուրբ Սարգիս եկեղեցին եղել է թաղակապ, միանավ կառույց։ Ունեցել է 7,15x4,75 մ արտաքին չափեր և կառուցված է եղել քարից։ Պատերին ագուցված են եղել խաչքարեր, որոնք եկեղեցու քանդումից հետո Խորհրդային Ադրբեջանի պատկան մարմինների կողմից օգտագործվել են դպրոցի կառուցման համար։ Խաչքարերը կամ առանձին կտորներ 1990-ական թվականներից մինչև 2010-ական թվականները հայտնաբերվել են Ծար գյուղի դպրոցի շենքի պատերի մեջ[1][2]։

Գերեզմանոց խմբագրել

Սուրբ Սարգիս եկեղեցու շուրջ տարածված է եղել պատմական գերեզմանոց, որտեղ առկա են եղել խաչքարեր, որոնց վրա փորագրված են եղել պատմաճարտարապետական մեծ արժեք ունեցող հայերեն արձանագրություններ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել