Սուրբ Շողակաթ մատուռ (Թավրիզ)

Սուրբ Շողակաթ (պարսկերեն՝ کلیسای شوغاگات مقدس), հայ առաքելական մատուռ Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Թավրիզ քաղաքում[1]։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին։ Մատուռը գտնվում է Թավրիզի հայկական գերեզմանոցին կից՝ Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դիմաց։ Հայկական գերեզմանատունը շրջապատված է Շարմ, Մաշրութե-Բուլվար, Բուլվար-Մոլասադրա փողոցներով։

Սուրբ Շողակաթ մատուռ
Shogaghat Church 002 - Tabriz.jpg
Շողակաթ մատուռի մուտքը
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԱրևելյան Ադրբեջան
ԴավանանքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
ԹեմԱտրպատականի հայոց թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Մասն էTabriz Armenian Cemetery?
Ճարտարապետական տիպխաչաձև կենտրոնագմբեթ
Ճարտարապետական ոճPahlavi architecture?
Կառուցման ավարտ1940
Գմբեթ1 հատ

ԱնվանումԽմբագրել

Եկեղեցու անունը ծագում է երկնքից ցածր լույսի ճառագայթների իմաստով (Շողակաթ՝ երկնքից «շող է կաթել»)։ Ավանդույթը հասնում է մինչև 4-րդ դար, երբ Մեծ Հայքի թագավոր Տրդատ Գ Մեծը Հռիփսիմյան կույսերին հրամայել է սպանել։ Կույսերի սպանությունից հետո, ըստ ավանդության, երկնքից «շող է կաթել»։ Այդ վայրից ոչ հեռու կառուցվել է Էջմիածնի սուրբ Շողակաթ եկեղեցին (17-րդ դար)։

ՊատմությունԽմբագրել

Միջնադարում Թավրիզ քաղաքում հաստատված հայ քրիստոնյաները իրենց հարազատներին թաղում էին Մարալանում գտնվող Մարիամ Նանե եկեղեցու մոտ գտնվող գերեզմանատանը։ 1850-ական թվականներից Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Սահակ եպիսկոպոս Սաթունյանը ձեռք է բերում այն հողատարածքը, որը հետագայում դառնալու էր Թավրիզի նոր հայկական գերեզմանատուն։ Ավելի ուշ՝ 1940 թվականին, այստեղ հիմնվել է մատուռը։ Սուրբ Շողակաթ եկեղեցու շինարարությունը ֆինանսավորվել է կաշվե արտադրության տնօրեն Սիմոն Մանուչեհրյանի կողմից, որի մոր անունը Շողակաթն էր։

ՃարտարապետությունԽմբագրել

Եկեղեցու հատակագծի ձևը խաչագմբեթ կենտրոնանիստ կառույց է։ Սյուները գտնվում են գմբեթի տակ գտնվող միջնամասում, սրահում առանձնացնելով կենտրոնական մեծ հատված։ Շինության մուտքը արևմուտքից է։ Եկեղեցու հյուսիսային, հարավային և արևմտյան պատերին կան հայկական կեղծ մույթ՝ կիսաշրջանաձև կամարներ[2]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Վահան Բայբուրդյան, «Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» Archived 2019-04-15 at the Wayback Machine.. Երևան 2013
  2. گورستان ارامنه تبریز [Armenian Cemetery of Tabriz, irandeserts.com]

Արտաքին հղումներԽմբագրել