Սուրբ Մարիամ լյութերական եկեղեցի (Յալթա)
Սուրբ Մարիամ լյութերական եկեղեցի, Ավետարանական-լյութերական եկեղեցի (ռուս.՝ Лютеранская кирха Святой Марии, Евангелическо-лютеранская церковь), գործող լյութերական տաճար Յալթայում, Ղրիմում այս դավանանքի սակավաթիվ եկեղեցիներից մեկը։ Կառուցվել է 1885 թվականին՝ լյութերական դավանանքի ծխականների միջոցներով, ինչպես նաև Գերմանիայի և Ռուսաստանի կայսրերի նվիրատվություններով[2]։
Սուրբ Մարիամ լյութերական եկեղեցի | |
---|---|
Թեոդորոս Դյուրոն եկեղեցին 1900 թվականի լուսանկարում | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ղրիմ |
Տեղագրություն | Ռուսաստան / Ուկրաինա[1] |
Հիմնական ամսաթվերը | 1885 |
Հիմնադրված | 1885 |
Պատմություն
խմբագրելՍուրբ Մարիամ լյութերական եկեղեցին գտնվում է Պարտիզանսկի նրբանցքի դիմաց։ Յալթայում լյութերական ծխի գոյության մասին առաջին տեղեկությունները թվագրվում են 19-րդ դարի 70-ական թվականներով, երբ համայնքը ղեկավարվում էր Սանկտ Պետերբուրգի լյութերական կոնսիստորիայի կողմից։ 1874 թվականին Յալթայի լյութերականների խնդրանքով կոնսիստորիայի գլխավոր խորհուրդը դիմել է ներքին գործերի նախարարությանը` եկեղեցու կառուցման հայտով։ Եկեղեցու կառուցման համար հատկացված փոքրիկ հողամասը պատկանում էր քաղաքի ճարտարապետ Գ. Ֆ. Շրեյբերին։ Հենց նրան բողոքական ընկերությունն ու ավետարանական-լյութերական եկեղեցին խնդրեցին մշակել ապագա եկեղեցու նախագիծը և ղեկավարել շինարարական կոմիտեն։ Միևնույն ժամանակ, լյութերական հավատք դավանող քաղաքացիները եկեղեցու շինարարության համար դրամահավաք էին կազմակերպել։ Կարճ ժամանակում հավաքվել էր մոտ 17 հազար ռուբլի[2]։
1000 ռուբլի նվիրել էին կայսր Ալեքսանդր II-ը և նրա կինը, 700 ռուբլի բողոքականների ըներությունը ստացել էր Գերմանիայի կայսր Վիլհելմ I-ից։ 1874 թվականի սկզբին Ավետարանական լյութերական գլխավոր կոնսիստորիայի փոխնախագահ եպիսկոպոս Ռիխտերը ներքին գործերի նախարար գեներալ-ադյուտանտ Ա. Ե. Տոմաշևին ուղարկում է Գ. Ֆ. Շրեյբերի կազմած նախագիծը։ Շինարարական կոմիտեի հանձնաժողովը, ծանոթանալով նախագծին, անում է մի շարք դիտողություններ և նախագիծը վերադարձնում վերամշակման[2]։
Եկեղեցին կառուցվում է մոտ 10 տարի։ Նրա «Սուրբ Մարիամ» անունը նվիրված էր նաև շինարարության համար իր փոքր հողակտորն անվարձահատույց եկեղեցուն հանձնած ճարտարապետի դստերը[2]։
Եկեղեցու ընդհանուր ճարտարապետական տեսքը հեղինակը լուծել էր նեոգոթական ոճով։ Բացի պատուհանների և մուտքի դռան բացքերի սլաքաձև կամարներից, ճակատը զարդարում էր նաև վեցանիստ բուրգի տեսքով սրածայր զանգակատունը։ Ժամանակի ընթացքում այն քանդվեց[2]։
1917 թվականի հեղափոխությունից հետո եկեղեցին փակվեց, այնուհետև այնտեղ սկսեց գործել շախմատային ակումբ։ Միայն 1993 թվականին Յալթայի վերստեղծված ավետարանական լյութերական համայնքը կարողացավ եկեղեցին վերադարձնել համայնքին[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Евангелическо-лютеранская церковь (кирха)». Վերցված է 2019 Փետրվար 21-ին.