Հակոբոս (70 առաքյալներից)

Քրիստոսի 70 առաքյալներից մեկը

Հակոբոս (եբրայերեն՝ יעקב‎, հիմնադիր), «Տիրոջ եղբայր», Հակոբ Կրտսեր, Հակոբ Բարեպաշտ (1-ին դար, Նազարեթ - 62[1], Երուսաղեմ, Հրեաստան, Հռոմեական կայսրություն), Քրիստոսի 70 առաքյալներից մեկը, Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը։ Մոտավորապես 62 թվականին հրեաների կողմից մահապատժի է ենթարկվել Երուսաղեմում։

Հակոբոս
Ծնունդ1-ին դար
ԾննդավայրՆազարեթ
Վախճան62[1]
Վախճան վայրԵրուսաղեմ, Հրեաստան, Հռոմեական կայսրություն
Վախճան պատճառՔարկոծում
Եկեղեցիքրիստոնեություն
Սրբացված կարգսուրբ
Հիշատակության օրՀոկտեմբերի 23
Աշխատանքքրիստոնյա քահանա
ՊաշտոնԵրուսաղեմի հրեա-քրիստոնեական եպիսկոպոս
ՈւսուցիչՀիսուս
ՄայրՄարիամ Աստվածածին և Mary of Clopas?
ՀայրՍուրբ Հովսեփ[2] և Alphaeus?
ԶավակներJustus of Jerusalem?
Քույր/եղբայրՀիսուս

Կյանք և Երուսաղեմում ծառայուություն խմբագրել

Հակոբոսին կոչել են «Տիրոջ եղբայր», և դա մեկնաբանվել է տարբեր ձևերով։ Դոգմատիկ ըմբռմամբ նա սովորաբար չի համարվել Հիսուսի հարազատ եղբայրը։ Քրիստոնեության մեջ ամենատարածված վարկածի համաձայն նա Հիսուսի զարմիկն էր (այդպիսով նա նույնացվել է Հակոբոս Ալփյանի հետ)։ Ըստ մեկ այլ վարկածի՝ նա Հովսեփի որդին էր, ով ծնվել էր Մարիամ Աստվածածնի և Հովսեփի նշանադրությունից առաջ, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի համար (Թադեոս առաքյալի հետ միասին) նա խորթ եղբայր է[3]։ Հիսուսին ծառայելու ընթացքում Հակոբոսն, ըստ Ավետարանների վկայության (Մարկոս 3:21, Հովհաննես 7:5), նրան չի ճանաչել որպես Մեսիա։

Հավանական է, որ Քրիստոսի մահից և հարությունից հետո է նա դարձի եկել և քրիստոնյա դարձել։ Պողոս առաքյալի Կորնթացիներին ուղղված առաջին նամակում խոսվում է, որ հարություն առնելուց հետո, Հիսուս Քրիստոսն ի թիվս այլոց հայտնվել էր նաև Հակոբոսին։ Բացի այդ, Հակոբոսը հիշատակվել է Գործք առաքելոցում (12:17, 15:13–21, 21:18) և Գաղատացիներին ուղղված թղթերում (1:19, 2:9)։ Գործքերի վկայության համաձայն՝ հենց Հակոբոսն է, որ եզրափակիչ ելույթ է ունենցել առաքյալների Երուսաղեմյան ժողովում։

Հին պատմիչների վկայության համաձայն՝ Հակոբոսը Երուսաղեմի առաջին եպիսկոպոսն է եղել։ Նա հիշատակվել է, մասնավորապես, Եվսեբիոս Կեսարացու և Հովսեփոս Փլավիոսի կողմից։ Հակոբոսը նահատակվել է։ Նա հրեաների կողմից նետվել է Երուսաղեմի տաճարի թևից և քարկոծվել է մոտավորապես 62 թվականին[4][5]։

 
Սուրբ Հակոբոս Կրտսերի օծումը որպես Երուսաղեմի եպիսկոպոս

Աստվածաբաններից շատերը Հակոբոսին ճանաչել են որպես Հակոբոս Առաքյալի ընդհանրական նամակի հեղինակ, ինչը Նոր Կտակարանի մաս է կազմում։ Գոյություն ունի նաև Յակոբոսի ապոկրիֆ հակաավետարանչական գրվածքներ, որը վերագրվել է Հակոբոս Կրտսերին և չի ընդգրկվել կանոնական գրքերում։ Այնուամենայնիվ, այս գրքից ստացված տեղեկությունների մեծ մասը ներառվել է Սուրբ Ավանդույթի կազմում, մասնավորապես՝ Աստվածածնի ծննդյան և Մուտքը տաճար պատմություններում։

Միջնադարում Հակոբոսին հաճախ նույնացրել են Հակոբոս Ալփյան առաքյալի հետ, բայց այժմ աստվածաբանները կարծում են, որ դրանք երկու տարբեր անձնավորություններ են։ Հակոբ առաքյալի պատարագը կրում է Հակոբոսի անունը, որը մատուցվում է սիրիական ավանդույթների տարբեր եկեղեցիներում։

Կաթոլիկ եկեղեցին Սուրբ Հակոբոսի հիշատակը տոնում է մայիսի 3-ին, ուղղափառ եկեղեցին՝ հոկտեմբերի 23-ին (նոյեմբերի 5-ին) և Քրիստոսի ծննդյան օրվանից հետո առաջին կիրակի օրը։

Աստվածաշնչյան ժամանակակից ուսումնասիրություններում նա համարվել է հրեա-քրիստոնեական ավանդույթների ներկայացուցիչ՝ հակառակ պողոսական քրիստոնեությանը։

2002 թվականի նոյեմբերին հայտնաբերվել է հրեական ոսկրատուն, որի վրա գրված է եղել, որ դրանում թաղվել է «Հակոբոսը՝ Հովսեփի որդին, Հիսուսի եղբայրը»»[6]։ Հիմնական մակագրությունը`«Հակոբոս, որդի Հովսեփի», պատրաստված է եղել ռելիեֆի տեխնիկայով, իսկ երկրորդ մասը կարծես հետո ավելացված լինի՝ պատրաստված կտրվածքով։ Ավստրալիացի փորձագետ պրոֆեսոր Ջոն Պեյնտերը նշել է, որ եթե ոսկրատունը իսկապես պատկաներ Երուսաղեմի առաջին եպիսկոպոսին, ապա մակագրությունը կկարդացվեր հետևյալ կերպ՝ «մեր Տիրոջ՝ Հիսուսի եղբայրը», ճիշտ այնպես, ինչպես Հակոբոսն անփոփոխ կերպով անվանվել է Նոր Կտակարանում[7]։ Մինչև հիմա Հակոբոսի ոսկրատան (անգլ.՝ James Ossuary) իսկության հարցը միանշանակ լուծված չէ[8]։

Ոսկրատան գրություն יעקובבריוסףאחוידישוע
Լատիներեն տառադարձություն Ya'akov bar-Yosef akhui diYeshua
Թարգմանություն Հակոբոս, Հովսեփի որդի, Հիսուսի եղբայր

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 data.bibliotheken.nl (նիդերլ.)
  2. http://www.pravoslavie.us/RU/Saint-Apostol-Iakov-Brat-Gospoden.htm
  3. «Апостол от 70-ти Иаков, брат Господень по плоти, Иерусалимский, епископ». Православие в Америке.
  4. Евсевий Кесарийский. Церковная история, II 23.11-18
  5. Иосиф Флавий (Древности, XX 9.1)
  6. «Борис Деревенский. Околоевангельские артефакты». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
  7. «Оссуарий Иакова. Культура — Путеводитель по Израилю». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
  8. Православная энциклопедия|200153|Иаков|20|443-454

Մատենագրություն խմբագրել

  • Richard Bauckham. James: Wisdom of James, disciple of Jesus the sage. London: Routledge, 1999. 0-415-10369-X (-3); Jude and the Relatives of Jesus in the Early Church. London: T & T Clark, 1990, 2004. 0-567-08297-0 (paperback).
  • Raymond E. Brown. An Introduction to the New Testament. New York: Doubleday, 1997. 0-385-24767-2
  • Robert Eisenman; James the Brother of Jesus: The Key to Unlocking the Secrets of Early Christianity and the Dead Sea Scrolls, Viking Penguin, 1997.
  • John Painter. Just James. Columbia: University of South Carolina, 1997 1-57003-174-6, review
  • Hershel Shanks and Ben Witherington, The Brother of Jesus. New York: HarperSanFrancisco, 2003. 0-06-055660-9
  • Francis Watson. Paul, Judaism and the Gentiles. Cultural background.
  • Jonathan Bourgel, "James the Just, One Among Many Oblias", NTS 59 (2013), 222-46, (French).
  • Biblical Archaeology Review Articles in various issues in 2004 and 2005 concerning the ossuary.
  • Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004։

Արտաքին հղումներ խմբագրել