Սուրբ Հովհաննես տաճար (Վալետա)
Սուրբ Հովհաննես տաճար (մալթ.՝ Kon-Katidral ta' San Ġwann), Հովհաննես Մկրտչին նվիրված կաթոլիկ տաճար Մալթայի մայրաքաղաք Վալետայում։ Կառուցվել է 1572-1577 թվականներին, Սուր Հովհաննեսի ուխտի ասպետների մեծ մագիստր Ժան Դը լա Կասիերի պատվերով ու հատկացրած միջոցներով։
Սուրբ Հովհաննես տաճար | |
---|---|
![]() | |
Տեսակ | մայր տաճար |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Վալետա[1][2] |
Ձևավորում | 2104 և 1577[3] |
Անվանված է | Հովհաննես Մկրտիչ |
![]() | |
![]() |
Նախագծի հեղինակը մալթացի ճարտարապետ Ջիրոլամո Կասարն է, ով Վալետայում մի շարք այլ շինություններ էլ է նախագծել ու կառուցել։ 17-րդ դարում տաճարի ներսը վերստին պատկերազարդվել է, այս անգամ արդեն՝ բարոկկո ոճով։ Այդ աշխատանքն իրականացրել են Մատիա Պրետտին և այլ նկարիչներ։ Տաճարն իր ներքին հարդարանքով ու զարդարանքով համարվում է բարձր բարոկկո ոճի ճարտարապետության ամենասքանչելի նմուշներից մեկը Եվրոպայում[4]։
ՊատմությունԽմբագրել
Սուրբ Հովհաննես տաճարի շինարարությունը պատվիրել է Մալթայի ասպետների ուխտի մեծ մագիստր Ժան դը լա Կասիերը 1572 թվականին[5][6]։ Սկզբնական շրջանում տաճարն անվանվել է այն ժամանակների իտալերենով Chiesa Conventuale di San Giovanni Battista.[7]: Նախագծման աշխատանքները կատարել է մալթացի ճարտարապետ Ջիրոլամո Կասարը, ով Մալթայի նորընծա մայրաքաղաք Վալետայում հեղինակել է մի շարք այլ կարևոր կառույցներ ևս[5][6]։ Ավանդազրույցի համաձայն՝ նա պատվերն ստանալուց հետո մեկնել է Հռոդոս, որպեսզի ուսումնասիրի և ընդօրինակի այդտեղի՝ մզկիթի վերափոխված քրիստոնեական տաճարի ճարտարապետությունը։ Բոլոր դեպքերում՝ Կասարը Սուրբ Հովհաննես տաճարը նախագծելիս չի սահմանափակվել ընդօրինակումներով, այլ զգալի նորամուծություններ է կատարել, և միանգամայն իրավացիորեն նրան կարելի համարել Սուրբ Հովհաննես տաճարի հեղինակ ճարտարապետ[8]։ 1577 թվականից, երբ ավարտվել է նոր տաճարի շինարարությունը, այն դարձել է Մալթայի ասպետական ուխտի գլխավոր սրբավայրը՝ նախկինում այդ դերը կատարած Սուրբ Լոուրենս եկեղեցու (Բիրգու, Վիտտորիոզա) փոխարեն[6]։
Իր գոյության առաջին հարյուրամյակի ընթացքում տաճարը զարդարված է եղել համեստորեն, սակայն 1660-ական թվականներին մեծ մագիստր Ռաֆայել Կոտոները պատվիրել է վերազարդարել ներսը և այն էլ՝ այնպես, որ կարողանա մրցակցել Հռոմի տաճարների հետ։ Կալաբրիացի նկարիչ Մատիա Պրետտին, ստանալով պատվերը, կարողացել է տաճարի ներսը վարպետորեն ու մեծ շքեղությամբ պատկերազարդել բարոկկո ոճով[9]։
Սուրբ Հովհաննես տաճարն իր գերադաս կարգավիճակը պահպանել է մինչև 1798 թվականը, երբ Մալթային տիրացած ֆրանսիացիները արտաքսել են ասպետական ուխտի անդամներին[9]։ Ժամանակի ընթացքում այս սրբավայրն իր նշանակությամբ հավասարվել է արքեպիսկոպոսական աթոռանիստին՝ Մդինայի Սուրբ Պողոս տաճարին։ 1820-ական թվականներին Մալթայի եպիսկոպոսը թույլատրել է, որ Սուրբ Հովհաննեսն օգտագործվի որպես այլընտրանքային մայր տաճար՝ Co-cathedral[10]:
1831 թվականին նշանավոր վիպասան Վալտեր Սքոթը, Սուրբ Հովհաննես իր այցելությամբ խորապես տպավորված, գրել է, որ դա մի դյութիչ տաճար է, այնպիսի տպավորիչ պատկերազարդմամբ, որպիսին ինքը երբևէ և ոչ մի տեղ չի տեսել[10]։
Երկրորդ համաշխարհային ատերազմի ժամանակ տաճարը թեթևակի վնասվել է 1941 թվականին տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով, սակայն, բարեբախտաբար, արվեստի ոչ մի գործ չի կորսվել[5][9]։
1980-ական թվականների վերջերից սկսվել են տաճարի վերականգնման աշխատանքները։ 2001 թվականին ստեղծվել է Սուրբ Հովհաննես տաճարի հիմնադրամ՝ սրբավայրի ու նրա թանգարանի պահպանությունն ու կառավարումն իրականացնելու նպատակով։ 2008-ից 2010 թվականներին վերականգնողական որոշակի աշխատանքներ են իրագործվել, իսկ 2014-ի հուլիսից սկիզբ է դրվել տաճարի ամբողջական վերականգնմանը՝ ճարտարապետ Ժան Ֆրեդոյի և ութ վերականգնող վարպետների ղեկավարությամբ ու վերահսկողությամբ։ 2015-ի սեպտեմբերին արդեն ավարտվել էին ճակտոնի կենտրոնական մասի վերականգնման աշխարանքները[11], իսկ նախագիծն ամբողջությամբ կյանքի է կոչվել 2017 թվականին[12]։
Ներկայումս տաճարը զբոսաշրջիկների համար առավել գրավիչ այցելավայրերից է Մալթայում[9] և ներառված է Մալթայի կղզիների մշակութային սեփականության ազգային գույքացանկում[13]։
ԱրտաքինըԽմբագրել
Տաճարի արտաքինում վառ կերպով արտահայտված է մանիերիստական ոճը, որր բնորոշ էր ճարտարապետ Ջիրոլամո Կասարին։ Ճակտոնը բավականին պարզ է, երկու կողմերից սահմանափակված մեծ զանգակատներով[4]։ Դռան հատվածը շրջանակված է դորիական սյուներով, որոնք պահում են բաց պատշգամբը, որտեղից մեծ մագիստր հարկը պահանջած դեպքերում դիմել է հավաքված ժողովրդին։ Կողային մասերում կան երկու դատարկ նիշաներ[14][15], որոնք, սյուների հետ, փաստորեն շեղումներ են մանիերիստական ճարտարապետության կանոններից[15][16]։
Ամբողջության մեջ տաճարի տեսքը բավական խստաշունչ է և ամրոց է հիշեցնում[17]՝ արտահայտելով թե՛ ճարտարապետ ու ռազմական ինժեներ Կասարի ոճը և թե՛ ասպետական ուխտի տրամադրություններն ու տրամադրվածությունը Մալթայի թուրքական մեծ պաշարմանը (1555-1556 թթ.) հաջորդած տարիներին[5][9]։
ԳրականությունԽմբագրել
- The genesis of St. John's, Valletta and a new interpretation of Bramante's design for St. Peter's, Rome
- La chiesa conventuale di S. Giovanni
- List and details of burials
- Piazza, opposite buildings and arcades
- de Giorgio Cynthia (2007)։ St John's Co-Cathedral – Valletta։ Santa Venera: Heritage Books (subsidiary of Midsea Books Ltd)։ ISBN 9789993271710
- Sante Guido, Giuseppe Mantella, "Mattia Preti e la volta della Chiesa Conventuale di San Giovanni Battista a La Valletta: documenti e testimonianze 1661-2011 per il 350º anniversario dell'inizio lavori" in I BENI CULTURALI, v. XIX - 3, n. 3 maggio-giugno 2011 (2011), p. 7-28.
- Sante Guido, Giuseppe Mantella, STORIE DI RESTAURI NELLA CHIESA CONVENTUALE DI SAN GIOVANNI A LA VALLETTA. La cappella di santa Caterina della Lingua d'Italia e le committenze del gran maestro Gregorio Carafa, Malta, MidseaBooks, 2008, 494 p. - 978-99932-7-202-1.
- Sante Guido, Giuseppe Mantella, "Restauri e riscoperte di scultura del barocco romana a Malta. Capolavori per l'Ordine dei cavalieri di san Giovanni.", Malta, Midsea Books LTD, 2005, 144 p. - 99932-7-046-6.
- Sante Guido, Giuseppe Mantella, "Il restauro del Reliquiario del Braccio di San Giovanni Battista nella Co-Cattedrale di La Valletta" in BOLLETTINO ICR, n.s., v. 2003 - 6-7, n. 6-7 gennaio-dicembre 2003 (2003), p. 33-49.
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.culturalheritage.gov.mt/filebank/inventory/01130.pdf
- ↑ 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://www.stjohnscocathedral.com/the-co-cathedral/
- ↑ 4,0 4,1 Degiorgio Stephen (2010)։ «Palaces and Lodgings of the Knights of St John at Malta»։ I Cavalieri di Malta e Caravaggio : la storia, gli artisti, i committenti։ Rome: Logart Press։ էջեր 220–228։ ISBN 978-88-87666-15-1։ OCLC 887115351
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Restoration work on central part of façade of St John’s Co-Cathedral in Valletta complete»։ The Malta Independent։ սեպտեմբերի 4, 2015։ Արխիվացված է օրիգինալից մարտի 14, 2016-ին
- ↑ 6,0 6,1 6,2 Micallef Mark (2004)։ «St Lawrence Collegiate Church»։ Maltese Association of the SMOM։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2016-ին
- ↑ Malta illustrata ovvero Descrizione di Malta. p. 342.
- ↑ Cassar Pullicino Joseph (October–December 1949)։ «The Order of St. John in Maltese folk-memory»։ Scientia 15 (4): 155։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 17, 2016-ին
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 «History of St John's – A Legacy of the Knights of Malta»։ St. John's Co-Cathedral։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2016-ին
- ↑ 10,0 10,1 «St John's Cathedral»։ Valletta International Piano Festival։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 22, 2015-ին
- ↑ «Restoration work on central part of façade of St John’s Co-Cathedral in Valletta complete»։ The Malta Independent։ սեպտեմբերի 4, 2015։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 16, 2015-ին
- ↑ Chetcuti Kristina (հուլիսի 24, 2014)։ «Co-cathedral's restoration will start in September»։ Times of Malta։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 27, 2014-ին
- ↑ «St.John's Co-Cathedral»։ National Inventory of the Cultural Property of the Maltese Islands։ դեկտեմբերի 28, 2012։ Արխիվացված է օրիգինալից մարտի 3, 2016-ին
- ↑ Zerafa Thomas (հունվարի 24, 2016)։ «Empty Niches»։ Times of Malta։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 25, 2016-ին
- ↑ 15,0 15,1 Camilleri-Brennan John (ապրիլի 11, 2014)։ «Statues for empty niches on St John's façade»։ Times of Malta։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 25, 2016-ին
- ↑ Hughes, J. Quentin (1953). The Influence of Italian Mannerism Upon Maltese Architecture Archived 2017-03-14 at the Wayback Machine.. Melitensiawath. Retrieved 8 July 2016. p. 107-108.
- ↑ Partel Francis J. (2011)։ The Chess Players, a Novel of the Cold War at Sea։ Navy Log LLC։ էջ 287։ ISBN 9780615414515
Արտաքին հղումներԽմբագրել
Սուրբ Հովհաննես տաճար (Վալետա) Վիքիպահեստում |
- Official website of St John's Co-Cathedral
- maltain360.com - 360° view of St John's Co-Cathedral Archived 2020-02-17 at the Wayback Machine.
- The 2 Bells Ringing Instant a Peal Those 2 bells is 3rd bell (SI2) and big bell (SOL2) of this cathedral. The mass of big bell is 7000 kg and is 3rd great bell of Malta.