Մդինա
Մդինա (մալթ.՝ L-Imdina), քաղաք Մալթայում, Մալթայի նախկին մայրաքաղաքը։ Եղել է Մալթայի ազնվականության կենտրոնը, սակայն քաղաքն այլևս չի վերադարձրել իր երբեմնի քաղաքը՝ ստանալով «լուռ քաղաք» մականունը[3]։ Ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում և ներկայումս զբոսաշրջային գլխավոր ուղղություններից մեկն է Մալթայում[4]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 0,9 կմ² | ||||
ԲԾՄ | 200 մետր | ||||
Բնակչություն | 292 մարդ (մարտի 31, 2014)[1] | ||||
Փոստային դասիչ | 1050[2] և MDN | ||||
Պաշտոնական կայք | localgovernment.gov.mt/en/lc/Mdina/Pages/default.aspx և localgovernmentdivisioncms.gov.mt/en/lc/Mdina/Pages/default.aspx(անգլ.)(մալթ․) | ||||
| |||||
Պատմություն Խմբագրել
Մալթայի պատմական մայրաքաղաքը մոտավորապես 4,000 տարեկան է։ Այն տեղակայված է բլրի վրա և արդեն բրոնզի դարում եղել է ամրացված բնակավայր։ Մ․ թ․ ա․ 8-րդ դարում փյունիկացիներն այստեղ հիմնադրել են Մալետ քաղաքը։ Մ․ թ․ ա․ 218 թվականին այն գրավվել է Հռոմեական հանրապետության կողմից ու կոչվել Մելիտա։ Ցիցերոնն ու Տիտոս Լիվիոսը նկարագրել են քաղաքը՝ գեղեցիկ շինություններով, բնակիչների բարեկեցիկ կյանքով։ Կա տեսակետ, որ Մելիտեում է եղել Պողոս առաքյալը, որն իբր Մալթայում իջել է 60 թվականի նավաբեկությունից հետո։ Պողոս առաքյալը համարվում է Մալթայում քրիստոնության հիմնադիրը։
9-րդ դարի վերջին Մդինան գրավել են Աղլաբիների պետության զորքերը ու ավերել այն։ Հետագայում այն վերականգնվել է Մեդինա անունով։ Արաբական տիրապետության ժամանակաշրջանում Մդինայից առանձնացել է Ռաբաթ քաղաքը, որը սկսել է ծաղկում ապրել ու մեծ չափերի է հասել, մինչդեռ Մդինան աստիճանաբար անկում է ապրել։
Սկսած միջին դարերից՝ Մդինան ազնվականության քաղաք է եղել։ 15-րդ դարում քաղաքը ղեկավարել է ազնվականների «Ունիվերսիտա» հավաքը։ Երբ սուրբ Հովհաննեսի օրդենի ասպետները 1530 թվականին Մալթա են եկել, մալթական վերնախավը պատրաստ է եղել ճանաչել նոր իշխանությունը մեկ պայմանով․ ասպետները պետք է Մդինայի ինքնավարությունը անձեռնմխելի թողնեին։ Միայն այդ պաշտոնական խոստովանությունից հետո օրդենի մեծ մագիստրոսը ստացել է քաղաքի բանալիները։
Դարերի ընթացքում փոխվել են քաղաքի անուններն ու կարգավիճակը․ ամեն ինչ կախված է եղել այն բանից, թե ով է ղեկավարել քաղաքը։ Սբոլոր ժամանակներում Մդինան պահել է նույն կոչումը՝ «ազնվականների քաղաք» («Citta Notabile»)։
Ներկայումս քաղաքն ունի մոտ 300 բնակիչ, բայց այն միաձուլված է Ռաբաթ քաղաքին, որի բնակչությունը 11,000 է[5]։
Տեսարժան վայրեր Խմբագրել
Մդինայի տեսարժան վայրերից են քաղաքի գլխավոր դարպասները, հունական դարպասները, Սուրբ Պողոսի մայր տաճարը, Ինգուանեց պալատը, Արքեպիսկոպոսի պալատը, Մդինայի զնդանը։
Քաղաքում են նկարահանվել «Գահերի խաղը» հեռուստասերիալը։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ https://www.webcitation.org/6ZSEwl5UZ?url=https://secure2.gov.mt/localgovernment/file.aspx?f=7810
- ↑ https://localgovernmentdivisioncms.gov.mt/en/lc/Mdina/Pages/default.aspx
- ↑ Craven John (մարտի 2, 2009)։ «Celebrity travel: Starry knights and three-pin plugs in Malta»։ Daily Mail։ Վերցված է մարտի 22, 2010
- ↑ Blasi Abigail (սեպտեմբերի 29, 2014)։ «Top 10 day trips in Malta»։ Lonely Planet։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 10, 2015-ին
- ↑ «Estimated Population by Locality 31st March, 2014»։ Government of Malta։ մայիսի 16, 2014։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 21, 2015-ին
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մդինա կատեգորիայում։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |