Սուրբ Թովմասի տաճար (Սուրբ Թովմասի բազիլիկ, சாந்தோம் பசிலிக்கா), կաթոլիկ եկեղեցի Չեննայում (Մադրաս), Հնդկաստան։ Մադրասի և Մելապորի արքեպիսկոպոսության մայր տաճարն է։

Սուրբ Թովմասի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար և փոքր բազիլիկ
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՏեղագրությունՉեննայ
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Madras and Mylapore?
Հիմնական ամսաթվերը1893
ՆվիրվածԹովմաս առաքյալ
ԱնվանվածԹովմաս առաքյալ
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա և Գոթական ճարտարապետություն
Հիմնադրված1893
Քարտեզ
Քարտեզ
 San Thome Basilica, Chennai Վիքիպահեստում
thesanthomechurch.com

Պատմություն խմբագրել

Ըստ քրիստոնեական ավանդության՝ Սուրբ Թովմասը եղել է Հիսուս Քրիստոսի տասներկու առաքյալներից մեկը և նրա ամենամոտ աշակերտներից։ Թովմասն Իսրայելից Կերալա է ժամանել 52 թվականին և քարոզել մինչև 72 թվականը, երբ նահատակվել է այն լեռան վրա, որն ավելի ուշ անվանվել է Սուրբ Թովմասի լեռ։

Եկեղեցին կառուցվել է 16-րդ դարի սկզբին պորտուգալացի ճանապարհորդների կողմից և վերակառուցվել բրիտանացիների կողմից 1893 թվականին։ Վերաբերում է նեոգոթական ոճին, որը գերիշխում էր 19-րդ դարի վերջին բրիտանացի ճարտարապետների շրջանում։

1956 թվականին Հռոմի պապ Պիոս XII-ը տաճարին տվել է փոքր բազիլիկի կարգավիճակ։ 2006 թվականի փետրվարի 11-ին Հնդկաստանի կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովը տաճարին շնորհել է ազգային տաճարի կարգավիճակ։ Տաճարը Հնդկաստանի քրիստոնյաների ուխտագնացության կենտրոն է։ Տաճարին կից գործում է թանգարան[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Basilica of the National Shrine of St.Thomas» (անգլերեն). SanThomeChurch.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել