Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (Թավրիզ)
Սուրբ Մարիամ Աստվածածին, հայ առաքելական եկեղեցի Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Թավրիզ քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին։ Գտնվում է Թավրիզի Ղալա (Բերդաթաղ) թաղամասում։ Եկեղեցու նոր շինությունը թվագրված է 1785 թվականին։ Այն Թավրիզի ամենամեծ և ամենահին քրիստոնեական եկեղեցին է, հայ համայնքի կողմից կազմակերպված ազգային և կրոնական արարողությունների նշանավոր կենտրոնը։
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Եկեղեցու գմբեթները | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Թավրիզ, քաղաք Իրանում |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի[1] |
Թեմ | Ատրպատականի հայոց թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[2] |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | իլխադինյան ճարտարապետություն և աֆշարյան ճարտարապետություն |
Կառուցման ավարտ | 1785 |
Գմբեթ | 2 հատ |
Saint Mary Church (Tabriz) Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Պատմություն
խմբագրելԻրանահայ ամենահին` Ատրպատականի թեմը միավորում էր հյուսիսային նահանգներում բնակվող հայերին։ Թավրիզի առավել հին եկեղեցին թվագրված է 12-րդ դարի։ Այն նկարագրված է Մարկո Պոլոյի հուշերում 1275 թվականին[3]։ Նրա տարածքում գնտված առաջին դամբարանը թվագրվում է 16-րդ դարի։ Եկեղեցու պատին կա արձանագրություն, որի համաձայն այն ավերվել է 1780 թվականի երկրաշարժի ժամանակ։ Վերակառուցվել է 1782-85 թվականներին՝ Սեֆյան ոճով։
Մինչև 1833 թվականը Ատրպատականի թեմի կենտրոնը Մակուի Սուրբ Թադևոսի վանքն էր։ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միանալուց հետո Ատրպատականի թեմի կենտրոնը տեղափոխվեց Թավրիզ։ Ազգային առաջնորդարանը Թավրիզ փոխադրվելուց հետո մինչև 1936 թվականը գտնվում էր Ղալա թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում։ Հետագայում այն տեղափոխվեց Հայոց ազգային կենտրոնական դպրոցի շենքը, որը գտնվում է Թավրիզի հարավային Շարիաթի պողոտայում[4]։ Դա հայաբնակ երկու թաղամասերից մեկն էր՝ Լիլավայի հետ միասին։ Հայերը հաճախ այն կոչում էին «Աստվածամայր եկեղեցու թաղ»[5]։
Ճարտարապետություն
խմբագրելԵկեղեցին ունի 16 մետր երկարություն և 14 մետր լայնություն։ Զանգակատունը չորս քառակուսի սյուների վրա է, եկեղեցու կենտրոնում։ Սյուների միջև բիբլիական նկարներով չորս կամար կա։ Խորանը կառուցվել է հայկական ճարտարապետության ոճով, որի մի մասը կարելի է թվարկել մինչև 12-րդ դար։ Եկեղեցու հիմքը կազմված էր կրաքարից։ Պատերը և սյուները քարե և աղյուսից են։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Պարսկերեն Վիքիպեդիա (перс.) — 2003.
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Jonathan Tucker, The Silk Road - Central Asia, Afghanistan and Iran: A Travel Companion. I.B.Tauris, 2015, p. 164.
- ↑ «Աստղիկ Հակոբյան, Իրանահայ համայնքի ինքնավարության մարմինները և ինքնավարության կարգավիճակը 1921-1945 թթ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Թավրիզում գրված հայերեն ձեռագրեր