Բացել գլխավոր ցանկը

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նոր Ջուղա)

հայկական եկեղեցի Սպահանում

Սուրբ Աստվածածին, հայ առաքելական եկեղեցի Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում: Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին:

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Jolfa Maryam.jpg
Եկեղեցու տեսքը
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունՍպահանի նահանգ
ԹեմՍպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն և Իրանի ազգային ժառանգություն[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական տիպբազիլիկա
Ճարտարապետական ոճՍպահանի ոճ
Գմբեթ2 հատ
Կոորդինատներ: 32°38′8.8700000992099″ հս․ լ. 51°39′29.280000098793″ ավ. ե. / 32.635797222249777860° հս․. լ. 51.65813333336077307° ավ. ե. / 32.635797222249777860; 51.65813333336077307

ՊատմությունԽմբագրել

Սուրբ Աստվածածնի հյուսիսային պատի մոտ կա մի փոքրիկ մատուռ՝ Սուրբ Հակոբ Մծբնեցի, որ կառուցվել է նախքան եկեղեցին՝ 1607 թվականին։ Եկեղեցին կառուցվել է 1613 թվականին և պատկերազարդվել 1666 թվականին[2]: 1651-66 թվականներին պատերը ծածկվել են հախճապակով: Սուրբ Աստվածածին եկեղեցին երկրորդ անգամ նորոգվել է 1841 թվականին։ 1848 թվականին Հնդկաստանից վերադարձած Տեր Բարսեղ Գալստանյանը բերեց զանգակներ, որոնք կախվեցին փոքրիկ զանգակատանը[3]։

Չորեքշաբթի օրերը, մանավանդ՝ սուրբ Զատկից հետո, Ջուղայի տարբեր թաղերից այստեղ ուխտի էին գալիս բազմաթիվ կանայք:

ՃարտարապետությունԽմբագրել

Սուրբ Աստվածածինը կառուցվել է կամարակապ։ Առաստաղի վրա կան հին եկեղեցիների պատկերների նման նկարներ։ Հյուսիսային պատի նկարը ներկայացնում է Հերովդեսի պալատը և Հովհաննես Մկրտչի գլխատումը։ Ներքևում գտնվում է Գերաք Աղայի նկարը, որ վերանորոգել էր եկեղեցին առաջին անգամ և ֆինանսավորել էր որմնանկարները: Պատկերում նա ձեռնամած աղոթում է և ձեռքերի միջև գրված է՝ «Գերաք»։ Հարավային պատի նկարը քառասնօրյա Մանկան Տաճար ընծայելն է ներկայացնում, որի ներքևում կան Աղա Գերաքի կնոջ և երկու որդիների նկարները։ Կարելի է տեսնել նաև այլ առևտրականների կողմից նվիրված որմնանկարներ՝ եկեղեցու ներսում[4]:

Եկեղեցու կամարների վրա մինչ օրս պահպանվել են արձանագրություններ՝ շինության կառուցման մասին:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Monuments database — 2017.
  2. Newman, Andrew J. (2012). Safavid Iran: Rebirth of a Persian Empire. I.B.Tauris. p. 130. ISBN 978-0-85773-366-5.
  3. Սուրբ Աստվածածին եկեղեցի
  4. Yaghoubi, Hosseyn (2004). Arash, Beheshti, ed. Rāhnamā ye Safar be Ostān e Esfāhān [Travel Guide for the Province Isfahan] (in Persian). Rouzane. p. 129. ISBN 964-334-218-2.

Արտաքին հղումներ (պատկերներ)Խմբագրել