Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Դերբենդ)

հայկական եկեղեցի Դերբենդում, Ռուսաստան

Դերբենդի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (ռուս.՝ Церковь Святого Всеспасителя), հայկական եկեղեցի, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Դերբենդ քաղաքում։

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Церковь Святого Всеспасителя
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային ժառանգության օբյեկտ և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՌուսաստան Ռուսաստան, Դաղստան, Դերբենդ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1860
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1] և Համաշխարհային ժառանգություն[2]
ՃարտարապետԳաբրիել Սունդուկյան
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Հիմնադրված1860
Փակված է1920
Քարտեզ
Քարտեզ
 Holy Saviour Church, Derbent Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Արտաքին պատկերներ
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Դերբենդ)

Համարվում է Դաղստանի և Ռուսաստանի ամենախոշոր հայկական եկեղեցիներից մեկը, որը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Պատմություն խմբագրել

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է հայ գրող, թատերագիր Գաբրիել Սունդուկյանի նախագծմամբ՝ Դերբենդի հայկական թաղամասում։

Այն կառուցվել է 1870 թվականին (մեկ այլ աղբյուրում նշվում է 1871 թվականին[3]) հայկական թաղամասում գտնվող մատուռի տեղում։ 1888 թվականին ավելացվել է Դերբենդի հայկական եկեղեցու զանգակատունը։

Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցին մեծապես վնասվել է Դաղստանում ընթացող քաղաքացիական պատերազմի ընթացքում։ Քոչվորները ոչնչացրել են զանգակատունը և վնասել գմբեթը։ Ռուսաստանի Դաշնության նախարարական խորհրդի որոշմամբ այն ճանաչվել է ճարտարապետական հուշարձան և հայտնվել պետության հատուկ պաշտպանության ներքո։

1976-ից 1982 թվականներին կառույցը վերանորոգվել է։ Գրանցված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյակտների ցանկում, որպես պատմաճարտարապետական հուշարձան։

2009 թվականից եկեղեցում սկսել են անցկացվել մկրտության և հարսանեկան արարողություններ։

Ճարտարապետություն խմբագրել

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է հայկական ճարտարապետական ոճով։ Ունի խաչաձև գմբեթ։ Եկեղեցին ունի 15,7 մետր բարձրություն։

Կառուցված է տաշած կրաքարային ժայռերից, իսկ պատերը գաջից են։ Եկեղեցու գմբեթի վրա կանգնացված է հայկական խաչ, որը ցույց է տալիս հայ առաքելական եկեղեցուն պատկանելությունը։

Մուտքի մոտ պատկերված է հսկայական խաչ։ Ունի խաչաձև պատուհաններ, որոնք հանդիսանում են լուսավորության գլխավոր միջոցներ։

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Совета Министров РСФСР № 110 от 31.03.1988
  2. https://whc.unesco.org/en/list/1070
  3. Դաղստանի հայկական եկեղեցիներ Արխիվացված 2012-07-03 Wayback Machine Ռուսաստանի Դաշնության պատմաճարտարապետական հուշարձաններ

Արտաքին հղումներ խմբագրել