Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Կալինինգրադ)

Սուրբ Ստեփանոս եկեղեցի, Կալինինգրադ գյուղում գտնվող կրոնական կառույց (ռուս.՝ Церковь Святого Степаноса)[1]։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին, գտնվում է Ռուսաստանի Կալինինգրադի մարզում։ Համակարգում է Կալինինգրադ քաղաքում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը։ ՀԱԵ առաջին տաճարն է Մերձբալթիկայում, ավելի մեծ է Ռիգայի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց[2][3]։

Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԿալինինգրադ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՌուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ
Հիմնական ամսաթվերը2006
ԱնվանվածՍտեփանոս Նախավկա
Ճարտարապետական ոճՀայկական եկեղեցական ճարտարապետություն
Հիմնադրված2006
Քարտեզ
Քարտեզ
 Saint Stapanos church, Kaliningrad Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Եկեղեցուն կից գործում են մշակութային կենտրոն և կիրակնօրյա դպրոց, կա նաև կից ավտոմոբիլային կայան և 1.5 հետկարանոց գոտի։

Պատմություն

խմբագրել

Բացում

խմբագրել

2006 թվականի հոկտեմբերի 14-ին, այսինքն այս եկեղեցու օծման օրը, սկզբից ռուս ուղղափառ Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցու բակում է տեղադրված եղել Հայաստանից բերված խաչքար, որը նվեր էր Ռուս Ուղղափառ Եկեղեցու Կալինինգրդա-Սմոլենսկի թեմին։ Խաչքարը օծել է եպիսկոպոս Եզրաս Ներսեսյանը, Տեր Թադևոսը և կալինինգրադյան ուղղափառ եպիսկոպոս Սերաֆիմ (Մելքոնյան)։

Երկու ժամ անց բացված է եղել շրջանի առաջին հայկական եկեղեցին, որը ստացավ Սուրբ Ստեփանոսի անունը։ Այս տաճարը գտնվում է Սուրբ Գերասիմ Բոլդինսկու ուղղափառ եկեղեցու հակառակ կողմին[4]։ Ինչպես արդեն ասված է եղել, եկեղեցին օծել է եպիսկոպոս Եզրաս Ներսեսյանը, որից հետո շնորհավորել է ներկա մարդկանց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունից և փոխանցել է Հայ եկեղեցու բարձրագույն պարգևը - Գրիգոր Լուսավորչի օրդենը գլխավոր մեցենատին[5], Կալինինգրադի մարզի Հայկական երկրամասային ազգա-մշակութային ինքնավարության հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս, «ԼՈՒԿՈՅԼ-Կալինինգրադմորնեֆտ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Յուրի Ստեփանի Քաջոյանին։ Արարողությանը ներկա էին եղել Սանկե Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը, Կալինինգրադի մարզի հայկական ազգա-մշակութային ինքնավարության նախագահ Ֆելիքս Գևորգյանը, քաղաքային և մարզային Դումայի պատգամավորներ, մարզային կառավարության նախարարներ, տարբեր ընկերությունների ղեկավարներ, ինչպտս նաև Կալինինգրադի մարզի ազգա-մշակությային ինքնավարությունենրի ներկայացուցիչներ։

Բացման պատվին հենց այդ օրը Կալինինգրադի մարզի Արվեստի տանը գալա-համերգ է կայացել Հայաստանից եկած բազմաթիվ արտիստների և տեղի հայկական համայնքի կատարողների մասնակցությամբ։

Նկարագրում

խմբագրել

Սուրբ Ստեփանոս եկեղեցու ճարտարապետն է Ռուբեն Ազատյանը։ Շինարարությունը ֆինանսավորել են տեղի հայկական համայնքը, Ռուսաստանի հայերի միության շրջանային բաժին և տարբեր բարեգործական կազմակետպություններ։

Տաճարի բարձրությունը կազմում է 21 մետր, մակերեսը 280 քառ. մ, ինչը տույլ է տալիս միաժամանա ընդունել 200 հոգի։ Դասական հայկական ոճ ունեցող եկեղեցու պատերին, որոնք երեսպատված են դեռևս քաղաքում չօգտագործված Հայաստանից բերված վարդագույն տուֆով[6] հարթաքանդակներ, որոնք ստեղծել են հայաստանցի վարպետները։

Կալինինգրադի կառավարությունը նշել է, որը «հայ քարագործների հետաքրքիր ու հնագույն տեխնոլոգիաներն են օգտագործվել հայկական եկեղեցու մշակման ժամանակ»[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել