Սուրբ Խաչ եկեղեցի (Մոսկվա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Մոսկվայի Սուրբ Խաչ հայկական եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար Մոսկվայում, որը քանդվել է խորհրդային իշխանությունների կողմից 1930-ական թվականներին։

Սուրբ Խաչ եկեղեցի
Крестовоздвиженская армянская церковь
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և գոյություն չունեցող շենք կամ կառույց
ԵրկիրՄոսկվա Մոսկվա
ՏեղագրությունՄոսկվա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1779
Ներկա վիճակքանդած, տեղը դպրոց է
ԱնվանվածԽաչվերաց
ՃարտարապետՅուրի Ֆելտեն, Իվան Վիտալի
ՀիմնադիրՀովհաննես Ղազարյան
Հիմնադրված1779
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 Church of the Exaltation of the Holy Cross (Armenian Apostolic Church, Moscow) Վիքիպահեստում

Եկեղեցու տեղը այժմ գտնվում է մեկ այլ շենք՝ Արմյանսի նրբանցք, տուն 3/5 շինություն 9 հասցեով։

Պատմություն խմբագրել

Եկեղեցին կառուցված է եղել 1779 թվականին Հովհաննես Ղազարյանի (Իվան Լազարևի) հովանավորությամբ Արտոմոնովսկի նրբանցքում Կալուշկինների նախկին սեփականության տեղում, ինչից հետո նրբանցքը սկսել են կոչել «Հայկական»։ Եկեղեցու ճարտարապետն է եղել Յուրի Ֆելտենը։ 1820-ականներին եկեղեցին վերակառուցել է ճորտային ճարտարապետ Ի. Մ. Պրոստակովը, իսկ հայտնի վարպետ Իվան Վիտալին կատարել է եկեղեցու ներսի քանդակագործական աշխատանքները։ 1858 թվականին եկեղեցին կրկին վերակառուցել է ճարտարապետ Դմիտրի Կորիցկին։ 1930 թվականին խորհրդային իշխանությունների հրամանով եկեղեցին քանդել են, իսկ տեղը դպրոց կառուցել[1][2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել