Սունգարի, Սունխուացզյան, գետ Չինաստանի հյուսիս արևելքում, Ամուրի աջ խոշորագույն վտակը։ Երկարությունը մոտ 2000 կմ է, ավազանը՝ մոտ 524 հազար կմ²։ Սկիզբ է առնում Չանբայշան սարահարթից, հատում Արևելա-Մանջուրական լեռները, հոսում հարավ արևելքից հյուսիս արևմուտք, Նունցզյան վտակի միանալու տեղից դեպի հյուսիս արևելք։ Ստորին հոսանքի շրջանում Սունգարի մեջ է թափվում Մուդանցզյան խոշոր վտակը։ Սնումը առավելապես անձրևային է, հորդացումը՝ ամռանը և գարնանը։ Ջրի միջին ծախսը գետաբերանում 2500 մ³/վրկ է։ Սառցապատվում է նոյեմբերից ապրիլ։ Նավարկելի է մինչև Գիրին քաղաքը։ Վերին հոսանքում է Ֆինմանի հէկը։ Սունգարի ափերին են Գիրին, Խարբին, Ցզյամուսի քաղաքները։
Սունգարի |
---|
|
Բնութագիր |
---|
Երկարություն | 1434 կմ |
---|
Ավազանի մակերես | 524 000 կմ² |
---|
Ջրի ծախս | 2470 մ³/վ |
---|
Ջրահոսք |
---|
Ակունքի տեղակայում | Heaven Lake? |
---|
Գետաբերանի տեղակայում | Ամուր |
---|
Կոորդինատներ | 42°43′40″ հս․. լ. 127°13′26″ ավ. ե.HGЯOL |
---|
Հոսող հոսքեր | Նենցզյան, Mudan River?, Huifa He?, Hulan River?, Shaoling He?, Chalin He?, Yinma River?, Lalin He?, Second Songhua River?, Nemor River?, Tangwang He?, Mayi?, Ashi River? և Q22101445? |
---|
Երկրամաս | Հեյլունցզյան |
---|
Ջրահավաք | Ամուրի ավազան |
---|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 191)։
|