Սուհա Արաֆաթ (արաբ․՝ سهى عرفات‎‎, հուլիսի 17, 1963(1963-07-17)[1], Նաբլուս, Հորդանան գետի արևմտյան ափ), Պաղեստինի ինքնավարության նախկին ղեկավար Յասեր Արաֆաթի այրին։

Սուհա Արաֆաթ
Ծնվել էհուլիսի 17, 1963(1963-07-17)[1] (60 տարեկան)
ԾննդավայրՆաբլուս, Հորդանան գետի արևմտյան ափ
Քաղաքացիություն Հորդանան[2],  Պաղեստին և  Թունիս
Կրոնսուննի իսլամ և կաթոլիկություն
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՅասեր Արաֆաթ
Ծնողներմայր՝ Raymonda Tawil?

Կենսագրություն խմբագրել

Սուհա Դաուդ Թավիլը ծնվել է 1963 թվականի հուլիսի 17-ին, Հորդանան գետի արևմտյան ափին, հարուստ պաղեստինյան քրիստոնյա ընտանիքում, որն ապրում էր Նաբլուսում, այնուհետև` Ռամալլահում (երկու քաղաքներն էլ այդ ժամանակ գտնվում էին Հորդանանի տիրապետության տակ, իսկ 1967 թվականից` Իսրայելի)։ Սուհայի հայրը` բանկիրների ընտանիքի ժառանգ է, որը ծնվել է Յաֆայում և կրթություն է ստացել Օքսֆորդի համալսարանում։ Նրա մայրը ծնվել է Ակրայում և եղել է բանաստեղծ և գրող։ Նա հիմնել է պաղեստինյան մամուլի ծառայությունը Երուսաղեմում, «Al-Awdah» ամսագիրը Իսրայելում և «The Return» ամսագիրը Վաշինգտոն ԿՇ-ում։ Նրան մի քանի անգամ ձերբակալել է Իսրայելի ոստիկանությունը։

Սուհան սովորել է Rosary Sisters' School մենաստանի դպրոցում, այնուհետև` Փարիզի Սորբոնի համալսարանում։ Ուսման ժամանակ Սուհան եղել է քաղաքական ուսանողների միության առաջնորդը և ցույցեր է կազմակերպել` ի աջակցություն Պաղեստին անունով արաբական իշխանության ստեղծմանը Իսրայելի տարածքում։ Սուհան հանդիպել է Յասեր Արաֆաթային 1989 թվականին, նար` Ֆրանսիա կատարած առաջին այցելությաան ժամանակ, երբ ինքը թարգմանչուհի էր աշխատում։ Փարիզից մեկնելուց կարճ ժամանակ անց Արաֆաթը Սուհային իր մոտ Թունիսում աշխատելու առաջարկ է արել։ Նա Արաֆաթի մոտ աշխատում է որպես Պաղեստինի ազատության կազմակերպության ներկայացուցիչ և նրա տնտեսական խորհրդատուն։

Ամուսնություն խմբագրել

Սուհան 1990 թվականին ամուսնացել է Յասեր Արաֆաթի հետ, երբ ինքը 27 տարեկան էր, իսկ Յասեր Արաֆաթը` 61։ Ամուսնությունը կայացել էր գաղտնի, Թունիսի Պաղեստինյան ազատության կազմակերպության շտաբում։ Ամուսնությունից առաջ Սուհան քրիստոնեությունից անցել է իսլամի։ Ամուսնությունը գաղտնի է պահվել երկու տարի և դրա հրապարակումը չափազանց անկանխատեսելի էր պաղեստինցիների համար։

1994 թվականի Օսլոյի համաձայնագրից հետո պաղեստինյան ղեկավարությունը հնարավորություն է ստացել գնալ արևմտյան ափ և Գազա, և Սուհան Յասերի հետ ապրել են Գազայում։ 1995 թվականին Սուհան աղջիկ է ունեցել Փարիզում։ 2000 թվականին նա Պաղեստինյան ինքնավարությունից գնացել է Փարիզ։ Այժմ նա ապրում է Մալթայում։

Վերաբերմունքը պաղեստինյան արաբների շրջանում խմբագրել

Սուհա Արաֆաթի նկատմամբ պաղեստինյան հասարակությունը բացասական վերաբերմունք ուներ։ Նրան մեղադրում էին կոռուպցիայի համար, մասնավորապես այն բանի համար, որ Պաղեստինյան ինքնավարության փողերը պահվում էին Յասեր Արաֆաթի անձնական հաշվի վրա, որը նա անձամբ էր տնօրինում, և այն բանի համար, որ նա ապրում էր շքեղության մեջ և վարում էր BMW կաբրիոլետ այն ժամանակ, երբ արաբների մեծ մասն ապրում էր աղքատության մեջ։ Բացի այդ, Սուհան մինչև ամուսնությունը քրիստոնյա էր, երբեք գլխաշոր չի կրել և առհասակ արևմտյան ապրելակերպի խորհրդանիշ էր, որն էլ արմատական մուսուլմանների մոտ դժգոհություն էր առաջացնում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել