BMW
BMW (գերմ.՝ Bayerische MotorenWerke AG, հայերեն թարգմանությամբ՝ Բավարական շարժիչների գործարաններ ԲԸ), գերմանական հանրաճանաչ ընկերություն է, որը զբաղվում է ավտոմեքենաների, մոտոցիկլետների և շարժիչների արտադրությամբ։ Այժմ նախագահը Նարեկ Խաչատրյանն է Չինարի խանութից է, իսկ գլխավոր դիզայները Կարիմ Խաբիբը։
Անվանումը
խմբագրելՀիմնականում անվանում են «բե-էմ-վէ», իսկ որոշ անգլերեն լեզու ունեցող երկրներում «բի-էմ-դաբըլ-յու»։ Գոյություն ունեն որոշ ոչ պաշտոնական անվանումներ՝ «բիմեր», «բիմմեր», «բեխա», «բումեր»։
Պատմությունը Երկրորդ Աշխարհամարտից առաջ
խմբագրելԸնկերությունը հիմնել է Կարլ Ֆրիդրիխ Ռապը 1913 թվականի հոկտեմբերին, պաշտոնապես 1917 թվականի հուլիսի 20-ին, բայց սկզբում իբրև ինքնաթիռների շարժիչների ընկերություն։ Մյունխենի օկրուգը ընտրվեց, որովհետև այն մոտ էր գտնվում գերմանական ինքնաթիռների ինչ-որ ընկերությանը։
Երկնագույն և սպիտակ գույները վերցված էին Բավարիայի դրոշից։
1919 թվականին Ֆրանց Դիմերը առաջին աշխարհի ռեկորդ՝ գրանցում ԲՄՎ-ի պատմության մեջ՝ 9760 մետր բարձրանալով ինքնաթիռով, որի շարժիչը ԲՄՎ-ինն էր։
Առաջին աշխարհամարտից հետո Վերսալի պայմանագիրը արգելում է Գերմանիային ինքնաթիռների արտադրությանբ զբաղվել և ընկերությունը անցնում է գնացքների արգելակիչների զբաղմամբ։
1923 թվականին առաջին ԲՄՎ-ի մոտոցիկլն է ստեղծվում։
1924 թվականին առաջին անգամ միջմայրաքաղաքային թռիչք է կատարվում ԲՄՎ-ի շարժիչով դեպի Պարսկաստան։
1927 թվականին աշխարհում ԲՄՎ-ն 87 աշխարհի ռեկորդներ է սահմանում։
Պատմությունը Երկրորդ աշխարհամարտից հետո
խմբագրելԵրկրորդ աշխարհամարտից հետո ԲՄՎ-ն հայտնվում է կրիտիկական իրավիճակում։ Ընկերության բազան քանդվում է և միայն 1962 թվականից ԲՄՎ-ն բացում է ավտոմեքենաների շուկա։
1951 - ԲՄՎ-ն պատերազմից հետո առաջին ավտոմեքենան է ստեղծում - 501
1954 - ԲՄՎ-ն դառնում է աշխարհի չեմպիոն և 20 տարի պահպանում է իր առաջնորդությունը։
1956 - Սպորտային մեքենաներ՝ 503 և 507
1959 - ԲՄՎ-ն հանվում է վաճառքի։
1999 - ԲՄՎ-ն իրականացնում է X5-ի ցուցադրությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.bmwgroup.com/en/general/imprint.html
- ↑ BMW’s new CEO brings steeliness to chart electric-car course — The Detroit News, 2019.
- ↑ 3,0 3,1 3,2 20th Century Press Archives — 1908.
- ↑ Nuremberg Trials Project — 2016.
- ↑ https://web.archive.org/web/20200319063559/https://annualreport.bmwgroup.com/2019/build/dl/en/BMW-GB19_EN_Annual_Report.pdf
- ↑ 6,0 6,1 տարեկան հաշվետվություն — 2023.
- ↑ 7,0 7,1 7,2 https://portal.mvp.bafin.de/database/AnteileInfo/aktiengesellschaft.do?cmd=zeigeAktiengesellschaft&id=40000924#
- ↑ https://www.vbw-bayern.de/vbw/%C3%9Cber-uns/Mitglieder/index.jsp
- ↑ https://bildungspakt-bayern.de/stifter/
- ↑ https://www.wi-fi.org/membership/member-companies
- ↑ https://www.dvr.de/ueber-uns/mitglieder/
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 12,19 Bundestag Lobby Register (գերմ.) / Hrsg.: Deutscher Bundestag — 2022.
- ↑ BMW AG St — Frankfurt Stock Exchange.
- ↑ BMW AG Vz — Frankfurt Stock Exchange.
Գրականություն
խմբագրելՏ. Լյուին - BMW.Լրիվ գիրքը.Մոդելները 1950 թվականից.-2008 թ.
Արտաքին հղումներ
խմբագրելBMW-ի պաշտոնական ներկայացչությունը Հայաստանում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «BMW» հոդվածին։ |