Սուլֆացետամիդ
Սուլֆացետամիդ (հն. Ալբուցիդ), հակամանրէային, բակտերիոստատիկ միջոց, սուլֆանիլամիդ։ Հանդիսանում է ստրեպտոցիդի սինթեզի միջանկյալ արտադրանք։
Կլինիկական տվյալներ | |
---|---|
ԱԹԴ կոդ | |
Ֆարմակոկինետիկ տվյալներ | |
Կիսատրոհման պարբերություն | 7-ից մինչև 12.8 ժամ |
Նույնացուցիչներ | |
IUPAC անվանում
N-[(4-Ամինոֆենոլ) սուլֆոնիլ] ացետամիդ
| |
CAS համար | 144-80-9 |
PubChem CID | 5320 |
DrugBank | APRD00452 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.005.128 |
Քիմիական և ֆիզիկական տվյալներ | |
Քիմիական բանաձև | C8H10N2O3S |
Մոլային զանգված | 214.243 g·mol−1 |
Դեղաբանական ազդեցություն
խմբագրելՀակամանրէային բակտերիոստատիկ միջոց, սուլֆանիլամիդ։ Գործողության մեխանիզմը պայմանավորված է պարա-ամիոնբենզոյական թթվի հետ մրցակցային անտագոնիզմով, դիհիդրոպտերոատսինթետազի արգելակումով, տետրահիդրոֆոլաթթվի սինթեզի խախտմամբ, որն անհրաժեշտ է պուրինների և պիրիմիդինների սինթեզի համար։ Ակտիվ է Գրամ դրական և Գրամ բացասական կոկերի, Escherichia coli, Shigella spp․, Vibrio cholerae, Clostridium perfringens, Bacillus anthracis, Corynebacterium diphtheriae, Yersinia pestis, Chlamydia spp., Actinomyces israelii, Toxoplasma gondii մանրէների նկատմամբ։
Դեղորայքային ձև․ աչքի կաթիլներ, քսուք արտաքին օգտագործման համար
խմբագրելՖարմակոկինետիկա
խմբագրելԹափանցում է աչքի հյուսվածքների և հեղուկների մեջ։ Այն ներծծվում է համակարգային շրջանառության մեջ՝ բորբոքված շաղկապենու միջոցով։
Ցուցումներ
խմբագրելՇաղկապենաբորբ, կոպաբորբ, եղջերաթաղանթի թարախային խոց, նորածինների բլենոռեայի բուժում և կանխարգելում, մեծահասակների աչքի գոնորեալ և խլամիդիալ հիվանդություններ։
Հակացուցումներ
խմբագրելԴեղաչափի կիրառում
խմբագրելՏեղային, յուրաքանչյուր կոնյուկտիվային պարկի մեջ 1-2 կաթիլ օրական 4-6 անգամ։ Նորածինների մոտ բլենոռեայի կանխարգելման համար՝ յուրաքանչյուր կոնյուկտիվային պարկի մեջ 2 կաթիլ ծնվելուց անմիջապես հետո և 2 կաթիլ` 2 ժամ հետո։ Քսուքը քսել կոպին օրական 3-4 անգամ։
Կողմնակի ազդեցություն
խմբագրելԱյրոց, արցունքաբերություն, ցավ, քոր աչքերում, ալերգիկ ռեակցիաներ։
Հատուկ հրահանգներ
խմբագրելՖուրոսեմիդի, թիազիդային միզամուղ դեղամիջոցների, կարբոանհիդրազի ինհիբիտորների նկատմամբ գերզգայունություն ունեցող հիվանդները կարող են գերզգայուն լինել սուլֆացետամիդի նկատմամբ։
Փոխազդեցություն
խմբագրելՊրոկաինի և տետրակաինի հետ համատեղ օգտագործումը նվազեցնում է բակտերիոստատիկ ազդեցությունը։
Դեղորայքային ձև. լուծույթ ներերակային և միջմկանային օգտագործման համար
խմբագրելՑուցումներ
խմբագրելԹոքաբորբ, թարախային տրախեոբրոնխիտ, միզուղիների վարակներ։
Հակացուցումներ
խմբագրելԳերզգայունություն, ոսկրածուծի արյունաստեղծման ճնշում, ուրեմիա։
Դեղաչափի կիրառում
խմբագրելԿոնյուկտիվային պարկի մեջ մեծահասակները և երեխաները ներարկում են դեղամիջոցի 1-2 կաթիլ՝ օրական 4-6 անգամ։
Նորածինների մոտ բլենոռեայի կանխարգելման համար դեղամիջոցի 2 կաթիլ ներարկվում է յուրաքանչյուր կոնյուկտիվային պարկի մեջ՝ ծնվելուց անմիջապես հետո, իսկ 2 կաթիլ` 2 ժամ հետո։
Կողմնակի ազդեցություն
խմբագրելԱլերգիկ ռեակցիաներ, լեյկոպենիա, սրտխառնոց։
Հատուկ հրահանգներ
խմբագրելՀիվանդները, ովքեր գերզգայուն են ֆուրոսեմիդի, թիազիդային միզամուղ դեղամիջոցների, կարբոանհիդրազի ինհիբիտորների նկատմամբ գերզգայունություն ունեցող հիվանդները կարող են գերզգայուն լինել սուլֆացետամիդի նկատմամբ։
Արտաքին հղումներ
խմբագրել- Машковский М. Д. Сульфацетамид // Лекарственные средства. — 15-е изд. — М.: Новая Волна, 2005. — 1200 с. — ISBN 5-7864-0203-7.
- Սուլֆացետամիդ (Sulfacetamide) (рус.). Դեղերի և դեղագործական արտադրանքի հանրագիտարան. Դեղամիջոցների ռեգիստր. — Հրահանգ, կիրառություն և բանաձև։