Սուլոչանա Գաջիլ (անգլ.՝ Sulochana Gadgil, հունիսի 7, 1944(1944-06-07)[1], Պունի, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդիկ օդերևութաբան[2], որն աշխատում է Հնդկաստանի Բանգալոր քաղաքի մթնոլորտային և օվկիանոսային գիտությունների կենտրոնում (CAOS)։ Ուսումնասիրել է մուսսոնի առաջացման ձևն ու պատճառը, ինչպես նաև հողագործության ռազմավարությունները` անձրևի փոփոխականությունը հաղթահարելու համար, մոդելավորել բնապահպանական և էվոլյուցիոն երևույթներ։ Նրա հետազոտությունը հանգեցրել է մուսոնային ամպակույտերի ենթասեզոնային տատանումների հիմնական առանձնահատկության հայտնաբերմանը[3]։ Նա ցույց է տվել, որ մուսոնը հսկայական ցամաքային-ծովային քամի չէ, ընդհակառակը, մոլորակային մասշտաբային համակարգի սեզոնային միգրացիայի դրսևորում է, ինչը նկատվում է նաև ոչ մուսոնային շրջանների վրա։ Ֆերմերների հետ համագործակցելով առաջ է քաշել գյուղատնտեսական ռազմավարություն, որը հարմարեցված է Հնդկաստանի տարբեր շրջանների անձրևային փոփոխականություններին[4]։

Սուլոչանա Գաջիլ
Ծնվել էհունիսի 7, 1944(1944-06-07)[1] (79 տարեկան)
Պունի, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Քաղաքացիություն Հնդկաստան,  Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
Մասնագիտությունմաթեմատիկոս, օդերևութաբան, օվկիանոսագետ և կլիմայաբան
Գործունեության ոլորտՕվկիանոսագրություն, Օդերևութաբանություն և Կլիմայագիտություն
Ալմա մատերՀարվարդի համալսարան և Պունի համալսարան
Ամուսին(ներ)Մախդավ Գադգիլ

Վաղ կյանք ու կրթություն խմբագրել

Ծնվել է 1944 թվականին Հնդկաստանի Պունա քաղաքում։ Ունի հայտնի տոհմաբանական ծագում․ նրա նախապապը նախարար է եղել Տոնկ կայսրությունում, որտեղ հայտնի է եղել սաստիկ երաշտների ժամանակ ժողովրդին օգնելու հերոսական ջանքերով։ Նրա պապն ու հայրը իրենց ժամանակի հարգված բժիշկներն էին։ Միևնույն ժամանակ պապիկը պայքարել է ազատության համար ու իր տանը հյուրընկալել գաղութային կառավարման դեմ պայքարի մի քանի ակտիվ մասնակիցների։ Մայրը գրող էր․ գրում էր մարատհի լեզվով[5]։

Վաղ կրթությունն ստացել է Պունայում, մարատհի միջավայրում։ Ավագ դպրոցի կրթությունն ստացել է անգլերենով Անդհրա-Պրադեշի գիշերօթիկ դպրոցներից մեկում։ Վերադարձել է Պունա ու Ֆերգյուսոն քոլեջում ստացել բակալավրի կոչում՝ ընտրելով բնական գիտությունները և մասնագիտանալով քիմիայի, ֆիզիկայի ու մաթեմատիկայի ոլորտներում։ Այս ժամանակահատվածում նշանվել է համակուրսեցի Մադհավ Գաջիլի հետ, ու միասին որոշել են շարունակել գիտական կարիերան։ Նրանք երկուսն էլ ընդունվել են Հարվարդ՝ կրթաթոշակով[5]։

Վերադարձ Հնդկաստան խմբագրել

1971 թվականին ամուսնու հետ վերադարձել է Հնդկաստան։ Երկու տարի աշխատել է Հնդկական արևադարձային օդերևութաբանության ինստիտուտում այնպիսի գիտնականների հետ, ինչպիսիք են՝ Ռ․ Անանտակրիշնանը և Դ․ Ռ․ Սիքան։ Որպես անդամ ընդունվել է տեսական հետազոտությունների կենտրոն (CTS): Ամուսինը նույնպես ընդունվել է այդ կենտրոն որպես մաթեմատիկական բնապահպան։ Այս կենտրոնից առաջացել է նոր հաստատություն՝ Մթնոլորտային և օվկիանոսային գիտությունների կենտրոնը (CAOS)[6]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է բնապահպան Մադհավ Գաջիլի հետ և ունի մեկ դուստր և մեկ որդի։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.ias.ac.in/describe/fellow/Gadgil,_Prof._Sulochana
  2. «Indian Fellow: Sulochana Gadgil». Indian National Science Academy. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
  3. «Sikka, D., and S. Gadgil, 1980: On the maximum cloud zone and the ITCZ over Indian longitudes during the Southwest Monsoon." Monthly Weather Review, vol.108, 1840-1853». Monthly Weather Review. 108: 1840. 1980. doi:10.1175/1520-0493(1980)108<1840:OTMCZA>2.0.CO;2. ISSN 1520-0493.
  4. «Sulochana Gadgil: Research Interests». IISc. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
  5. 5,0 5,1 «Interview with Sulochana Gadgil». WMO. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
  6. Gadgil, Sulochana. «My tryst with the Monsoon» (PDF). Indian Academy of Sciences. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.