Սուազի սու Մոնմորանսի
Սուազի սու Մոնմորանսի (ֆր.՝ Soisy-sous-Montmorency), համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ՛Ուազ դեպարտամենտում։ Ընկած է Փարիզից մոտավորապես 15 կիլոմետր դեպի հյուսիս, դեպարտամենտի դե ֆակտո վարչական կենտրոնից՝ Սերժիից 19 կիլոմետր դեպի արևելք[4]։ 2008 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 17 483[5]:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սուազի սու Մոնմորանսի | |||
ֆր.՝ Soisy-sous-Montmorency[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 3,98 կմ² | ||
ԲԾՄ | 140 մետր | ||
Բնակչություն | ▼18 008 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 95230[3] | ||
Պաշտոնական կայք | soisy-sous-montmorency.fr(ֆր.) | ||
| |||
Անվանումը
խմբագրելԲնակավայրի անվանումը պատմական փաստաթղթերում հիշատակվել է հետևյալ ձևերով. Soziacum, Choisiacum, Sosiacum in Francia, Soisiaco՝ 1110 թվականին[6], Soisi՝ 1205-ին[7], Sosoi՝ 1293-ին, այնուհետև՝ Soisy sous Enghien[8]:
Ուսումնասիրողների կարծիքով բնակավայրի անվանման հիմքում ընկած է Sosius անձնանունը (ենթադրվում է, որ այդ անունն է կրել միջնադարում այս տարածքներին տիրած ազնվականը՝ հանրահայտ Մոնմորանսի տոհմի ներկայացուցիչը)[9]։
Տնտեսություն
խմբագրել2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 11 275 մարդկանցից (15-64 տարեկան) տնտեսապես ակտիվ էին 8.494-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 75,3 տոկոս՝ 1999 թվականի 73,1 %-ի դիմաց։ Տնտեսապես ոչ ակտիվ 2781 անձանցից 1205-ը սովորողներ էին, 718-ը՝ թոշակառուներ, 858-ը չէին աշխատում այլ պատճառներով[10]։
2010 թվականին համայնքում հաշվվում էր 7176 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 23 241 եվրո[11]։
Ժողովրդագրություն
խմբագրելԲնակչության թվաքանակի փոփոխությունները (Cassini[12] и INSEE[13]):
![](http://upload.wikimedia.org/wikipedia/hy/timeline/04j0gn0s85pa1w5xhqssokyr5yms82n.png)
Կլիմա
խմբագրելԱմիս | Հունվար | Փետրվար | Մարտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգ | Սեպտ | Հոկտ | Նոյ | Դեկտեմբ | Տարեկան |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամսվա առավել. ջերմ. (°C) | 6 | 7 | 11 | 14 | 18 | 21 | 24 | 24 | 21 | 15 | 9 | 7 | 14,8 |
Ամսվա նվազագույն ջերմ. (°C) | 1 | 1 | 3 | 6 | 9 | 12 | 14 | 14 | 11 | 8 | 4 | 2 | 7,1 |
Միջին ջերմաստ. (°C) | 4 | 4 | 7 | 10 | 14 | 17 | 19 | 19 | 16 | 12 | 7 | 5 | 11,2 |
Source : Climatologie mensuelle - Aéroport de Roissy, France[14] |
Քաղաքին առնչված անվանի անձինք
խմբագրել- Աբբա Դոմինիկ-Շառլ Նիկոլ (1758-1835), մանկավարժ, լուսավորիչ, ակադեմիայի ռեկտոր, Լուի XVIII-ի քահանան, Օդեսայում Ռիշելիեի անվան լիցեյի հիմնադիրը
- Արիստիդ Բրիան (1862-1932), ֆրանսիացի պետական գործիչ, դիվանագետ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր
- Միստենգետ, իրական անունը՝ Ժաննա Ֆլորենտինա Բուրժուա (ֆր.՝ Jeanne Florentine Bourgeois), (1875-1956), ֆրանսիացի հայտնի երգչուհի, կինոյի դերասանուհի, կոնֆերանսիե-ծաղրածու։ Եղել է իր ժամանակների ամենաբարձր վարձատրվող էստրադային դերասանուհին։
- Շառլ Գոդֆրուա (1888-1958), օդաչու. 1919 թվականի օգոստոսի 7-ին իր օդանավով թռել է Փարիզի Հաղթակամարի տակով։ Նրա պատվին հուշասյուն է կանգնեցվել[15]։
- Ռայմոնդ Օբրաք (1914-2012), Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆրանսիական Դիմադրության շարժման ղեկավար. Սուազի սու Մոնմորանսիում ապրելու ժամանակ՝ 1946 թ. իր տանը հյուրընկալել է Վիետնամի ղեկավար Հո Շի Մինին[16][17]։
- Ժորժ Դելերյու (1925-1992), կոմպոզիտոր, որին շնորհվել է «Կինոյի Մոցարտ» պատվանունը
Քույր քաղաքներ
խմբագրելՆեկարի Ֆրայբերգ, Գերմանիա, 1984 թվականից
2000 թվականի մայիսի 8-ից «Սուազի սու Մոնմորանսի» անունն է կրում Ֆրանսիայի ռազմածովային նավատորմի նավերից մեկը[18]։
Կինոյում
խմբագրելՀիմնականում Սուազի սու Մոնմորանսիում է 1962 թվականին նկարահանվել Ժիլ Գրանժիեի «Էպսոմցի ջենտլմենը» («Le Gentleman d'Epsom») գեղարվեստական կինոնկարը՝ Ժան Գաբենի և Ժան Լեֆևրի մասնակցությամբ[19]։
Գրականություն
խմբագրել- Jacques Hennequin, Soisy – promenade dans le passé, Éditions du Valhermeil, 1994
- Michel Rival, Le Refoulons ou le chemin de fer d’Enghien à Montmorency, Éditions du Valhermeil, Auvers-sur-Oise, 1989
- Charles Lefeuve, Histoire de la vallée de Montmorency. Le tour de la vallée, 1856, réédition du Cercle historique et archéologique d’Eaubonne et de la vallée de Montmorency en 1984
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Физические расстояния рассчитаны по координатам муниципалитетов
- ↑ Данные национального института статистики и экономических исследований INSEE
- ↑ Dans une charte de 1110, par laquelle Bouchard III de Montmorency donne à l’abbaye Saint-Florent de Saumur le four banal de Soisy.
- ↑ Ernest Nègre, Toponymie générale de la France - Page 589
- ↑ Hippolyte Cocheris, Anciens noms des communes de Seine-et-Oise, 1874, ouvrage mis en ligne par le Corpus Etampois.
- ↑ M. Mulon, Noms de lieux d’Ile-de-France. Introduction à la toponymie, Ed. Bonneton, 1997, p. 62.
- ↑ «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 15 листопада 2013-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково) - ↑ «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 18 жовтня 2013-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС. - ↑ http://cassini.ehess.fr/ Population avant le recensement de 1962
- ↑ INSEE: Population depuis le recensement de 1962
- ↑ L'aéroport de Paris-Charles-de-Gaulle distant de Կաղապար:Unité à l'est en plaine constitue la station de référence pour le département du Val-d'Oise.
- ↑ RMN - Les débuts de l'aviation : Charles Godefroy.
- ↑ Le Parisien du 8 mai 2007
- ↑ Le courrier du Vietnam
- ↑ Soisy-sous-Montmorency Արխիվացված 2020-09-21 Wayback Machine sur le site de l'association des villes marraines des forces armées.
- ↑ | auteur=Comité du tourisme et des loisirs du Val-d'Oise | titre=Val-d'Oise - terre de tournages | pages totales=120 | passage=90-91 | lire en ligne=http://www.valdoise-tourisme.com/fr/val-d-oise/documents/Terre-de-tournage-light.pdf Արխիվացված 2013-10-06 Wayback Machine | consulté le=18 novembre 2012}}.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուազի սու Մոնմորանսի» հոդվածին։ |