Միստենգետ
Միստենգետ (ֆր.՝ Mistinguett, երբեմն կարդացվում է Միստանգետ, որն այնքան էլ ճիշտ չէ, իրական անունը՝ Ժաննա Ֆլորենտինա Բուրժուա (ֆր.՝ Jeanne Florentine Bourgeois), ապրիլի 3, 1875[1], Անգեն լե Բեն[1] - հունվարի 5, 1956[2][3][4][…], Բուժիվալ), ֆրանսիացի հայտնի երգչուհի, կինոյի դերասանուհի, կոնֆերանսիե-ծաղրածու։ Եղել է իր ժամանակների ամենաբարձր վարձատրվող էստրադային դերասանուհին[6]։
Միստենգետ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 3, 1875[1] |
Ծննդավայր | Անգեն լե Բեն[1] |
Մահացել է | հունվարի 5, 1956[2][3][4][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Բուժիվալ |
Գերեզման | Անգեն լե Բեն[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, պարուհի և սցենարիստ |
Երեխաներ | Léopold de Lima? |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Ժաննա Ֆլորենտինա Բուրժուան՝ 30-ամյա տարաբանվոր Անտուան Բուրժուայի և 21-ամյա դերձակուհի Ժանեթ Դեբրեի դուստրը, ծնվել է 1875 թվականի ապրիլի 5-ին Անգիեն լե Բենեում՝ Փարիզից ոչ հեռու։ Ապա տեղափոխվել են Սուազի սու Մոնմորանսի, որտեղ անցել է աղջկա մանկության մեծ մասը, իսկ ծնողներն զբաղվում էին ներքնակագործությամբ[7][8]։
Դեռ վաղ տարիներից Բուրժուան ցանկանում էր դերասանուհի դառնալ։ Նա ծաղիկներ էր վաճառում իր հայրենի քաղաքի ռեստորանի մոտ՝ երգելով տարբեր հայտնի բալլադներ։
Ստանալով թատերական և երգի դասեր՝ արդեն 10 տարեկանում նա հանդես է եկել բեմում Միսս Էլյետ կեղծանունով (Miss Helyett), որը հետագայում փոխարինել է Միսս Տենգետ կեղծանունով, ապա՝ Միստենգետով[9]։ 1894 թվականին առանց առանձնակի մեծ հաջողությունների հանդես է եկել փարիզյան «Տրիանոն» վարիետե թատրոնում, իսկ 1897 թվականին՝ «Էլդորադո» կաբարեում՝ որպես կատակերգական կատարող։ Աղջիկն աչքի էր ընկնում շատ հիշարժան պլաստիկայով (մարմնի և նրա մասերի ռիթմիկ շարժումների արվեստ), հուզիչ, վերնոտ և արտահայտիչ դիմախաղով։
1908 թվականին Միստենգետը հանդես է եկել «Հետք, կամ Կարմիր ձեռք» ֆիլմում։ Ընդհանուր հաշվով մինչև 1936 թվականը նա նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում, այդ թվում և Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպի հոլիվուդյան տարբերակում, ինչպես նաև այնպիսի ռեժիսորների գործերում, ինչպիսիք են Ալբեր Կապելանին, Քրիստիան Ժակը և այլք։
1909 թվականին Մաքս Դիրլին ընտրել է նրան իր «Մուլեն Ռուժ» շոուի համար, իսկ 1911 թվականին Միստենգետը հանդես է եկել «Ֆոլի Բերժեր»-ում՝ ընկերակցելով Մորիս Շևալյեին (նրանց սիրավեպը տևել է 10 տարի, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Միստենգետը կարողացել է ազատել նրան, արդեն վիրավոր, գերմանական գերությունից), իսկ 1918 թվականին՝ «Կազինո դե Պարի»-ում։ Այդ ժամանակներում Միստենգետը հիմնականում մասնակցել է ռևյու-օպերետների, ինչպես՝ «Պարող Փարիզ» և «Այո, սա Փարիզն է», որտեղ բացի հենց Միստենգետից՝ մասնակցություն ունեին Ժան Գաբենը, Լինո Կարենցոն, Էրլ Լեսլին, Ժորժ Գետարին և ուրիշներ։ Նրան մեծարել են որպես Փարիզյան Մյուզիք Հոլի թագուհի։ Այդ նա է մտածել փետուրներով զարդարված հսկայական գլխարկները, որոնք անփոխարինելի բաղադրիչ դարձան կաբարեի համար ամբողջ աշխարհում, այդ նա է մտածել այժմ արդեն դասական դարձած անշտապ էջքը աստիճաններով՝ հանդիսատեսի հիացմունքի ներքո։ Նա դարձել է իր ժամանակների ամենաճանաչված ֆրանսիացի էստրադային դերասանուհին և ամենաբարձր վարձատրվողն աշխարհում՝ հայտնի իր արտիստիկ և թատերական գրավչությամբ։ 1919 թվականին նրա ոտքերը ապահովագրվել են 500,000 ֆրանկով։
Թեպետ Միստենգետը երբեք ամուսնացած չի եղել, բայց ունեցել է որդի՝ Լեոպոլդո Ժոաո դե Լիմա ի Սիլվային` բրազիլացի դիվանագետ Լեոպոլդո դե Լիմա ի Սիլվայից (մահացել է 1931 թվականին), հետագայում Կաշիասի դքսի թոռը։
Նրան համաշխարհային փառք է բերել «Իմ տղամարդ» («Mon Homme») երգը, որը նա կատարել է «Ֆոլի Բերժեր»-ում՝ Մորիս Շևալյեից բաժանվելուց հետո։ Շևալյեն փոքր էր նրանից 13 տարով։ Պնդում են, որ նա և Շևալյեն 1940 թվականին տեղեկացրել են ոստիկանությանը, որ երգիչ-երգահան Շառլ Տրենեն համասեռամոլ է և կենակցում է երիտասարդների հետ[10]։ Երգը հայտնի է դարձել անգլերեն "My Man" վերնագրով Ֆանի Բրայսի կատարմամբ և դարձել է փոփ ու ջազ կատարողների երգացանկի մշտական մասը։
1925 թվականին (և մինչև 1929 թվականը) Միստենգետը դարձել է «Մուլեն Ռուժ» կաբարեի գեղարվեստական ղեկավարը։ ԱՄՆ-ում հյուրախաղերով հանդես գալու ընթացքում «Թայմս» ամսագրի այն հարցին, թե ինչպես կբացատրի իր հայտնիությունը, Միստենգետը պատասխանել է. «Դա հրապույրի մի տեսակ է։ Ես ասում եմ՝ արի մոտիկ, և գրավում նրանց դեպի ինձ»։
1951 թվականին Միստենգետը թողել է բեմը՝ երեք տարի անց հանդես գալով հուշագրությունների «Իմ ամբողջ կյանքը» գրքով, («Toute ma vie», 2 հատորով)։
Միստենգետը մահացել է 1956 թվականի հունվարի 5-ին 80 տարեկան հասակում, սակայն մինչև վերջին օրերն էլ պահպանել է հետաքրքրությունն ու հմայքը[8][11]։ Մահից հետո գրող Ժան Կոկտոն հանդես է եկել դամբանականով. «Նրա փոքր-ինչ զսպված ձայնը փարիզյան փողոցային առևտրականների ձայնն էր՝ Փարիզի մարդկանց խռպոտ, քաշող ձայնը»[8]։
«Նրա շարժուձևը նրբության գագաթնակետն էր։ Բայց նրա մեջ ավելին կար, քան պարզապես թովչանքը, նա Փարիզն էր, և՛ զվարճության, և՛ լավ տրամադրության, և՛ խիզախության, և՛ սրտի խորհրդանիշը»։ |
Միստենգետի մտքերից խմբագրել
- Համբույրը կարող է լինել ստորակետ, կարող է լինել հարցական կամ բացականչական նշան։ Դա ուղղագրության ամենակարևոր ստուգումն է, որ պետք է իմանա ցանկացած կին։
- Բարեբախտաբար աշխարհում դեռ երջանիկ մարդիկ կան, սովորական մարդիկ, որոնք արդար են վաստակում կյանքում, սիրում են իրենց կանանց և երեխաներին։ Մնացածը բոլորը սնապարծներ են։
Արվեստում խմբագրել
«Միստենգետ» ներկայացման վերջին բեմադրությունը կայացել է «Օպերակ Կոմիկ»-ում Ժերոմ Սավարիի գլխավորությամբ, իսկ առաջնային դերում հանդես է եկել դերասանուհի, պարուհի և երգչուհի Լիլիանա Մոնտևեկին։
Պատկերասրահ խմբագրել
-
Միստենգետի պաստառը, 1911
-
Միստենգետը ԱՄՆ-ում 1924 թվականին
-
«Միստենգետը Մուլեն Ռուժում» պաստառ, Շառլ Գեսմարի կողմից, 1926
-
Միստենգետը և Ժոզեֆին Բեյքերը 1927 թվականին
-
Միստենգետն իր Կրայսլերով, Ֆրանսիա, 1929
-
Միստենգետը Մուլեն Ռուժում, 1911 թվական
-
Տունը, որտեղ երկար տարիներ ապրել է Միստենգետը
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 ծննդական
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ https://www.landrucimetieres.fr/spip/spip.php?article358
- ↑ Du Noyer Paul (2003)։ The Illustrated Encyclopedia of Music (1st ed.)։ Fulham, London: Flame Tree Publishing։ էջ 420։ ISBN 1-904041-96-5
- ↑ «Town of Soisy sous Montmorency, "History of Soisy"»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2017-10-13
- ↑ 8,0 8,1 8,2 Flanner, Janet, Paris Journal, Volume Two, 1956—1964 (Harcourt Brace Jovanovich, 1965), page 6
- ↑ Regine Reyne (2008) The Eye Behind the Scenes; My Years in the Music-Halls of Paris, Editions Harmattan, Paris 978-2-296-06435-5
- ↑ Maurice Chevalier: The Authorized Biography, by David Bret, 2002, pg 113 1-86105-499-8
- ↑ In addition to her son she was survived by two grandchildren, Francisco de Lima e Silva (also a diplomat) and Maria Helena de Lima e Silva.
Արտաքին հղումներ խմբագրել
Միստենգետ Վիքիպահեստում |
- Mistinguett (անգլ.) Internet Movie Database կայքում
- Oui je suis de Paris YouTube-ում
- Օրորոցային YouTube-ում
- Mon Homme на YouTube-ում
- Fan Site at the Wayback Machine (archived 28 October 2009)
- Mistinguett by Lenci, c.1924
- Photographs and literature