Սոսնձաներկեր
Սոսնձաներկեր, անօրգանական և օրգանական պիգմենտների կախույթներ թաղանթ առաջացնող՝ սոսնձող նյութերի (թաղանթանյութերի էթերներ և էսթերներ, պոլիվինիլսպիրտ, օսլա, կազեին, կենդանական սոսինձներ) ջրային լուծույթներում։ Պարունակում են նաև լցոններ՝ կավիճ, կաոլին, գիպս։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/46/William_Blake_Eve_Tempted_by_the_Serpent.jpg/220px-William_Blake_Eve_Tempted_by_the_Serpent.jpg)
Օգտագործվում են բետոնե, աղյուսե, փայտե և սվաղապատ մակերևույթները ներկելու (վրձնով, ներկագլանով, փոշեցրմամբ) համար։ Սոսնձաներկեր առաջացնում են ծակոտկեն և ջրաթափանց գեղատես (մետաքսափայլ կամ փայլատ) ծածկույթներ, որոնք չեն խանգարում ներկված առարկայի (օրինակ՝ թաց սվաղի) չորացմանը։ Քաղաքացիական և արդյունաբերական շինարարության մեջ սոսնձաներկեր օգտագործում են հիմնականում շինությունների ներսում, ավելի կայուն (կազեինային սոսնձաներկեր)՝ շենքերի ճակատները ներկելու և զարդարելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 512)։ ![]() |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |