Սոպեր (անգլ.՝ Soper River), գետ, որը գտնվում է Բաֆինի երկիր կղզու հարավում (տարածք Նունավուտ, Կանադա)[1]։

Սոպեր
Բնութագիր
Երկարություն108 կմ
Ավազանի մակերես2500 կմ²
Ջրահոսք
Գետաբերանի տեղակայումԿիմմիրուտ գյուղի մոտակայք
Բարձրություն0 մ մ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերJoy River?, Willow River?, Cascade River? և Livingstone River?
ԵրկիրԿանադա Կանադա
ԵրկրամասՆունավուտ
Աշխարհագրական տեղադրությունԲաֆինի երկիր

Ինուկտիտուտ լեզվով գետը կոչվում է Kuujuaq, կամ «մեծ գետ». իր պաշտոնական անվանումը գետը ստացել է ի պատիվ Դ․ Դյուի Սոպերի (արկտիկական հետազոտող, կենդանաբան, թռչնաբան և գրող)։ 1992 թվականից Սոպեր գետը իր վտակների հետ ընդգրկված է Կանադայի պահպանվող գետերի ցուցակում[2]։

Աշխարհագրություն խմբագրել

Գետը սկիզբ է առնում Տերրա-Ինկոգնիտա թերակղզու սարահարթում։ Հոսում է դեպի հարավ և թափվում է Սոպեր աղի լիճ, իսկ հետո Հուդզոնի նեղուցի Պլեզենտ ծոցը, Կիմմիրուտ գյուղի մոտակայքում (նախկին Լեյկ-Հարբոր)։ Կիմմիրուտը ամենամոտ բնակավայրն է Իկալուիտին (նախկին անվանումը՝ Ֆրոբիշեր-Բեյ)՝ Նունավուտ տարածաշրջանի վարչական կենտրոնին։ Գետի երկարությունը կազմում է 108 կմ, ավազանի տարածքը կազմում է 2500 կմ²։ Գետի մոտ 50 կմ-ը նավարկելի է։ Խոշոր վտակներից են Լիվինգսթոնը (86 կմ) և Ջոյը (54 կմ)[2]։

Երկրաբանություն խմբագրել

Ինտենսիվ մետամորֆիզմը տեղի է ունեցել 1 740 միլիոն տարի առաջ, ստեղծել է շատ հետաքրքիր երկրաբանական պատկեր Սոպեր գետի ավազանում։ Ավազանում գտնվում են լազուրիտի հանքավայրեր (կապույտ թանկարժեք քար), որը աշխարհի մի քանի հայտնիներից մեկն է։ Փայլարի հանքավայրերը հանդիպում են շատ վայրերում։

Բուսական և կենդանական աշխարհ խմբագրել

Գետի հովիտ պաշտպանում է ուժեղ քամիներից, դրա շնորհիվ հովտում ստեղծվել է յուրահատուտ միկրոկլիմա։ Ի տարբերություն սարավանդների, տեղ-տեղ պատված է մամուռներով և քարաքոսերով։ Հովտում աճում է տորֆամամուռ, մի քանի տեսակ բոշխ, լեռնային դեղին քարբեկ և բազմաթիվ արկտիկական վայրի ծաղիկներ, ինչպես նաև կա յուրահատուկ արկտիկական ուռենիների անտառ, որոնք հասնում են մինչև 3,6 մետր բարձրության։

Կաթնասուններից հանդիպում են կարիբուն, աղվեսը, գայլը և նապաստակը։ Լեմմինգին կերակուրի աղբյուր է հանդիսանում գիշատիչների համար, մասնավորապես բազեների և ճախրուկի (բազեի տեսակ) համար։ Այստեղ նաև հանդիպում են եղջերավոր արտույտը, սպիտակ կաքավը, ճեղագռավը։ Ծովային թռչուններից են՝ սուզահավը։ Գետի ջրերում հանդիպում է արկտիկական լերկամորթիկը, իսկ Սոպեր լճում՝ ձողաձուկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  2. 2,0 2,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.