Վիքիպեդիայում կան հոդվածներ Քոչարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սողոմոն Արկադիի Քոչարյան (ծնվ.՝ 1966, Բաքու2015 նոյեմբերի 8, Երևան[1]), հայ ազատամարտիկ-հետախույզ, Արցախյան պատերազմի մասնակից։

Սողոմոն Արկադիի Քոչարյան
19662015 նոյեմբերի 8
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ
Մահվան վայրՀայաստան Երևան, Հայաստան
Ծառայության տարիներՀայաստան 1988-1993 թթ.

Կենսագրություն

խմբագրել

Սողոմոն Քոչարյանը ծնվել է Բաքվում 1966 թվականին, Սումգայիթյան ջարդերից հետո ընտանիքով տեղափոխվել է Գորիս։

Մասնակցել է Արցախյան պատերազմին «Մխիթար Սպարապետ» ինքնապաշտպանական ջոկատի կազմում, մասնակցել է Շուռնուխի,Կոռնիձորի, Խոռատունիքի, Քարվաճառի, Միրքենդի, Ջրականի (Ջաբրայիլի) մարտերին։ Որոտան (Ղուբաթլու)-Բերձոր գործողությունում վիրավորվել, ապա բուժումն անավարտ թողած նորից կռվի դաշտ վերադարձել, երկու անգամ սալջարդ է ստացել, 1994 թվականին ձեռքի ծանր բեկորային վնասվածք։

Քրեական գործ

խմբագրել

1995 թվականին 29-ամյա Սողոմոն Քոչարյանը մեղավոր էր ճանաչվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի վրա Իրանի ազգությամբ ադրբեջանցի քաղաքացու կանխամտածված սպանության և թալանի մեջ՝ դատապարտվելով մահապատժի, որը 2003 թվականից փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ[2]։

Ավելի վաղ Սողոմոն Քոչարյանի գործում ի հայտ էին եկել նոր հանգամանքներ, երբ լրագրող Զարուհի Մեջլումյանը սկսել էր զբաղվել ցմահ դատապարտյալների գործերով։ Բացահայտվել էր, որ 1995 թվականին Սողոմոն Քոչարյանի գործով դատախազ Ժիրայր Խառատյանը իր ինքնակենսագրականում, խոստովանել է՝ իր վրա ճնշումներ են գործադրվել Քոչարյանի գործով խիստ պատիժ պահանջելու համար։ 1995 թվականին դատավճիռը նոր երևան եկած հանգամանքների հիման վրա բեկանելու և այդ գործով նոր քննություն սկսելու հաղորդումը մայիսին ներկայացրել էր «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը։ Հայաստանի գլխավոր դատախազությունը գործի վերանայման վարույթ հարուցելը մերժել էր՝ հիմնավորելով, որ դատախազ Խառատյանի հայտարարությունը՝ իրանական կողմի քաղաքական ճնշումների մասին, չի դիտարկվել որպես նոր երևան եկած հանգամանք[2]։

Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը ՀՀ ԳԴ մերժման որոշումը բողոքարկել էր դատարանում, սակայն դատավորն իր որոշման մեջ առհասարակ չէր անդրադարձել Սողոմոն Քոչարյանի գործով նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայման վարույթ սկսել-չսկսելու հիմքերին՝ պատճառաբանելով՝ քանի դեռ սպառված չեն բողոքարկման բոլոր հնարավորությունները, դատարանը չի կարող անդրադառնալ բողոքի բովանդակային կողմին։ Ռոբերտ Ռևազյանը բողոքարկել էր մերժման որոշումը նաև վերադաս դատախազին և կրկին մերժում ստացել, ապա նորից դիմել էր դատարան[2]։

Պատիժը կրելու ընթացքում Քոչարյանը մեկ այլ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի հետ երկու անգամ փախուստի է դիմել կալանավայրից[2]։

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանի որոշմամբ Քոչարյանը 2015թ․ հոկտեմբերի 22-ին ազատ արձակվեց պատժի կրումից ծանր հիվանդության պատճառով՝ նրա մոտ հայտնաբերվել էին այնպիսի հիվանդություններ, որոնք անհամատեղելի էին պատժի հետագա կրման հետ[3][4]։

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մահացել է Սողոմոն Քոչարյանը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը ազատ արձակվեց». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  3. «Ցմահ ազատազրկված Սողոմոն Քոչարյանն ազատ կարձակվի (տեսանյութ)». A1Plus. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
  4. «Սողոմոն Քոչարյանի միակ ցանկությունը (տեսանյութ)». A1Plus. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.