Ռոբերտ Հայկի Ռևազյան (նոյեմբերի 18, 1937(1937-11-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ էկոլոգ։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (2002

Ռոբերտ Ռևազյան
Ծնվել էնոյեմբերի 18, 1937 (86 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական գյուղատնտեսական ինստիտուտ
Գիտական աստիճանաշխարհագրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունէկոլոգ

Կենսագրություն

խմբագրել

1961 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1986-1993 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, 1993 թվականից՝ ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն։ 2000 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդ և կենսոլորտ» հայկական հանձնաժողովի ազգային կոմիտեի անդամ է, 2002 թվականից՝ Կովկասյան տարածաշրջանային էկոլոգիական կենտրոնի միջազգային փորձագետ։

Աշխատանքները վերաբերում են կենսաերկրաքիմիական պարբերաշրջաններին, տարբեր էկոհամակարգերում քիմիական տարրերի տեղաշարժման և շրջանառության հարցերին։ Մշակել է էկոհամակարգերի իրավիճակի գնահատման նոր եղանակներ, աղտոտված հողերի թունազերծման և հակազտիչ արգելքների նոր տեխնոլոգիաներ[1][2]։

  • Исследовнаие химического состава атмосферных осадков в Армении. Е., 1995 (համահեղինակ).

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. Заведующий аналитико-испытательной лабораторией — Центр Экологоноосферных Исследований НАН РА(չաշխատող հղում)