Մհեր Ենոքյան

հայ իրավագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ենոքյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մհեր Ենոքյան (1975), հայ իրավագետ[1], գրող, հրապարակախոս[2], դատապարտված է ցմահ բանտարկության սպանության մեղադրանքով[3]։

Մհեր Ենոքյան
Ծնվել է1975
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայ-Ռուսական համալսարան
Մասնագիտությունիրավագետ, գրող և հրապարակախոս

Կրթություն

խմբագրել

1993 թվականին ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, որտեղ սովորել է մինչև 3-րդ կուրսը՝ 1996 թվականը[4]։ Դատապարտվելու պատճառով ուսումը չի ավարտել։ 2018 թվականին 22 տարի բանտում գտնվող Մհեր Ենոքյանը պաշտպանել է «Օրինական ուժի մեջ մտած դատավճիռների վերանայում. տեսական ու պրակտիկ խնդիրներ» թեմայով դիպլոմային աշխատանքն՝ ավարտելով Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժինը[1]։ Սա առաջին դեպքն է ոչ միայն Հայաստանում, այլև հետխորհրդային երկրներում, երբ ցմահ դատապարտյալն իրավաբան է դառնում։

Քրեական գործ

խմբագրել

Մհեր Ենոքյանը 1996 թվականին սպանության մեղադրանքով դատապարտվել է մահապատժի, ապա 2003 թվականին, երբ Հայաստանում վերացավ մահապատիժը, այն փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ[5]։ Ըստ դատական վճռի, նա նույն թվականին առանձնակի դաժանությամբ սպանել է իր կուրսեցի Իոսիֆ Աղաջանովին։

Նա երբեք չի ընդունել իր մեղքն՝ ասելով, որ ընդամենը ներկա է եղել սպանությանը։ Մհեր Ենոքյանն ընդդեմ գլխավոր դատախազությանը գործով հերթական դատական նիստի ժամանակ հայտնել է․

  Ցույց տվեք մեկ ապացույց, որ հիմնավորի իմ մեղքն ու ես կգնամ իմ խուցն՝ այնտեղ մնալով ցմահ։
- 2015-06-15, Նուբարաշեն ՔԿՀ
 

Փախուստներ բանտից

խմբագրել

2004 թվականի դեկտեմբերի 9-ին Մհեր Ենոքյանը և ցմահ դատապարտված մեկ այլ կալանավոր Սողոմոն Քոչարյանը փախուստի են դիմել Գորիս քրեակատարողական հիմնարկից[6]։

2009 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ նույն կալանավորները փախուստ են իրականացրել այս անգամ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից[3]։

Ստեղծագործություններ

խմբագրել

Հեղինակ է չորս գրքի և մի քանի հոդվածների։ Նրա հեղինակած գրքերն են՝ «Ես զրուցում եմ քեզ հետ, Մարդ», «Խարան», «Սա կինո չէ» և «Դեպի ցմահ ազատություն»[7][8][9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը դարձավ իրավագետ. Հայաստանում առաջին նախադեպն է (տեսանյութ)».
  2. ««Դեպի ցմահ ազատություն». լույս տեսավ Մհեր Ենոքյանի չորրորդ գիրքը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  3. 3,0 3,1 «Մարդասպանության համար ցմահ ազատազրկման դատապարտվածները փախել են բանտից». Ազատություն Ռադիոկայան. 2009 թ․ նոյեմբերի 28.
  4. «Մհեր Ենոքյան կամ՝ մի ցմահ բանտարկյալի ճիչը».
  5. «Դաժան սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանի ներման դեմ ստորագրահավաքին մի քանի հարյուր բժիշկ է միացել».
  6. «Հուսահատ քայլ. ինչո՞ւ դիմեցինք փախուստի».
  7. «Մհեր Ենոքյանը երկրորդ գիրքն է գրել».
  8. ««Խարան» գիրքը լույս աշխարհ բերողներն անցել են դժոխքի միջով (տեսանյութ)».
  9. «Ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի գրքի շնորհանդեսը կայացավ».