Սյունաձև խխունջ
Սյունաձև խխունջ
Սյունաձև խխունջ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Փափկամարմիններ (Mollusca)
Ենթատիպ Conchifera
Դաս Փորոտանիներ (Gastropoda)
Կարգ Ցողունաչքավորներ (Stylommatophora)
Ընտանիք Նեղ խխունջներ (Vertiginidae)
Ցեղ Columella
Տեսակ Սյունաձև խխունջ (C. columella)
Միջազգային անվանում
Columella columella
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Սյունաձև խխունջ (լատին․՝ Columella columella), նեղ խխունջների ընտանիքին պատկանող փափկամարմին կենդանի, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Վերին կարճ կլորացած մասով խեցին սյունաձև է։ Խեցու բարձրությունը մինչև 2,8-3,5 մմ է, իսկ լայնությունը՝ 1,3-1,5 մմ։ Խիստ ուռուցիկ, ելանցքի մոտ առանց ատամիկների պտույտները 6,5-8-ն են[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Եվրոպայում, Կենտրոնական Եվրոպայի լեռներում, Սիբիրում, Ղրիմում (Յալթա), Հայաստանում (Քաջարան քաղաքի մոտակայք), Միջին Ասիայի լեռներում և Հյուսիսային Ամերիկայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում է վերին անտառային և ենթալպյան գոտինների արոտավայրերում։ Հանդիպում է բույսերի վրա։ Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն[1]։

Պահպանություն խմբագրել

Համարվում է ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ և սառցային շրջանի ռելիկտ։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Վտանգման հիմնական գործոններից է հանդիսանում անասունների գերարածեցումը և արոտավայրերի հերկումը։

Հայտնի են եզակի նմուշներ, իսկ թվաքանակի փոփոխության միտումներն ուսումնասիրված չեն[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյունաձև խխունջ» հոդվածին։