Լինդեն Էշբի
Լինդեն Էշբի (անգլ.՝ Linden Ashby, մայիսի 23, 1960, Ատլանտիկ Բիչ, Դյուվալ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասան[1]։ Ամենահայտնի դերերն են «Մահացու գոտեմարտ» բլոկբաստերում Ջոննի Քեյջի և «Պատանի գայլը» հեռուստասերիալում շերիֆ Ստիլինսկիի դերերը։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 23, 1960 (63 տարեկան) |
Ծննդավայր | Ատլանտիկ Բիչ, Դյուվալ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Կրթություն | Fort Lewis College? և Bolles School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կարատեիստ, թեքվանդոյի մարզիկ, կինոդերասան և կինոռեժիսոր |
Ամուսին(ներ) | Սյուզան Ուոլթերս |
ԿենսագրությունԽմբագրել
Լինդեն Էշբին ծնվել է 1960 թվականի մայիսի 23-ին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Ատլանտիկ-Բիչ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո Էշբին ուսման է անցնում Դյուրանգո քաղաքի Ֆորտ Լյուիս քոլեջում, որտեղ ուսումնասիրում է հոգեբանություն և բիզնես։ Սակայն, Էշբին, դերասանական կարիերայի պատճառով 3 տարի անց թողնում է ուսումը։ Դեբյուտը լինում է 1987 թվականին։ 2005 թվականին «Երիտասարդ և հանդուգն» հեռուստասերիալում տարած իր դերի շնորհիվ «Soap Opera Digest Award» մրցանակարգում ստանում լավագույն չարագործ մրցանակը։
Անձնական կյանքԽմբագրել
1986 թվականից ամուսնացած է Սյուզան Ուոլթերսի հետ։ Նրանք ունեն 2 աղջիկ՝ Գրեյս (ծնվել է 1991 թվականին) և Սավննա (ծնվել է 1992 թվականին)։ Ազատ ժամանակ զբաղվում է սերֆինգով, անձնական ինքնաթիռով և դահուկասահքով։ 21 տարեկանից սկսած Լինդենը զբաղվում է տարբեր մարտարվեստներով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Linden Ashby»։ IMDb։ Վերցված է 2015-10-25