Սյուզանա Մարտինես (անգլ.՝ Susana Martinez, հուլիսի 14, 1959(1959-07-14), Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆ), ամերիկյան քաղաքական գործիչ, ներկայացնում է ԱՄՆ հանրապետական կուսակցությունը։ Եղել է Նյու Մեքսիկոյի 31-րդ նահանգապետը (2011–2018): Մարտինեսը Նյու Մեքսիկոյի առաջին կին նահանգապետն է և ԱՄՆ-ի առաջին լատինոամերիկյան կին կառավարիչը[1][2][3]։

Սյուզանա Մարտինես
անգլ.՝ Susana Martinez
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Էլ Պասոյի Տեխասի համալսարան, Օկլահոմայի համալսարան և Riverside High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր հուլիսի 14, 1959(1959-07-14) (65 տարեկան)
Ծննդավայր Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Susana D. Martinez
Ամուսին Chuck Franco?
 
Կայք՝ governor.state.nm.us
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն

խմբագրել

Վաղ տարիներ և կրթություն

խմբագրել

Սյուզանա Մարտինեսը ծնվել և մեծացել է Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում։ 1980-ական թվականների կեսերին նա տեղափոխվել է Լաս Կրուսես, Նյու Մեքսիկո։ Մարտինեսը սերվել է միջին դասից։ Նրա հայրը եղել է սիրողական բռնցքամարտիկ, 1950-ական թվականներին նվաճել է երեք «Ոսկե ձեռնոցներ» մրցանակ, ինչպես նաև աշխատել է որպես Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի շերիֆի տեղակալ[4]։

2011 թվականի սեպտեմբերի 9-ին Մարտինեսը հայտարարել է, որ չգիտեր, թե իր նախնիներն ինչպես են ապօրինաբար ներգաղթել երկիր[5]։ Ավելի մանրամասն քննությունից հետո պարզվել է, որ նրանք չեն խախտել օրենքը, և որ Մարտինեսը մեքսիկացի հեղափոխական գեներալ Թորիբիո Օրտեգայի հետնորդն է[6]։

1977 թվականին Սյուզանան ավարտել է Էլ Պասոյի Ռիվերսայդ միջնակարգ դպրոցը, որտեղ եղել է դասարանի լավագույն աշակերտներից մեկը։

1980 թվականին Էլ Պասոյի (Տեխաս) համալսարանից ստացել է բակալավրի աստիճան։ Հետագայում` 1981 թվականին, նա ուսումը շարունակել է Օկլահոմսկի համալսարանի իրավաբանական քոլեջում, որն ավարտելով 1982 թվականին, ստացել է գիտական աստիճան[7]։

Շրջանային դատախազական գործունեություն

խմբագրել

1986 թվականից մինչև 1992 թվականը Մարտինեսը զբաղեցրել է Դոնյա Անայի 3-րդ դատական շրջանի դատախազի օգնականի պաշտոնը։

1996 թվականին Մարտինեսը ձայների գրեթե 60%-ով ընտրվել է 3-րդ շրջանի դատախազ[8]։ Նա երեք անգամ վերընտրվել է այս պաշտոնում։

Որպես շրջանի դատախազ, Մարտինեսը կենտրոնացել է կոռուպցիայի և երեխաների նկատմամբ բռնության դեպքերի հետ կապված գործերի վրա[9]։

2008 թվականին Մարտինեսը Heart Magazine-ի կողմից ճանաչվել է «Տարվա կին»` երեխաների ակտիվ պաշտպանության համար։ 2010 թվականի մարտին Նյու Մեքսիկոյում դատախազ կոլեգաների կողմից ճանաչվել է «Տարվա դատախազ»[10]։

Նահանգապետ Նյու Մեքսիկո նահանգում

խմբագրել

Ընտրություններ 2010

2010 թվականի հունիսի 1-ին Մարտինեսն ԱՄՆ հանրապետական կուսակցության կողմից առաջադրվել է որպես Նյու Մեքսիկո նահանգի նահանգապետի թեկնածու։ Նրա ծրագրի կետերից մեկն էր ապահովել մեքսիկո-ամերիկյան սահմանի պաշտպանությունն ապօրինի միգրանտներից։ Դեմոկրատական կուսակցությունը քվեարկել է Դայան Դենիշի օգտին։ 2010 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններում Մարտինեսը հավաքել է ձայների 53.3%-ը և 4 տարի ժամկետով ընտրվել է նահանգապետ։ Այս ընտրությունները, ինչպես նաև Օկլահոմայում անցկացվող զուգահեռ ընտրությունները, պատմության մեջ դարձել են երրորդ և չորրորդ նահանգապետական ընտրությունները, որոնցում երկու կին մրցել են պետության բարձրագույն դիրքի համար[11]։

Մարտինեսը դեմ է աբորտին, դեմ է նաև միասեռ ամուսնությանը[12]։ Մարտինեսը պահպանում է հավասարակշռված բյուջե և ցածրացնում է պետական ծախսերը։ Մարտինեսը դեմ է Նյու Մեքսիկոյում բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործմանը, սակայն նշում է, որ գործող օրենքը չեղարկելը առաջնային չէ։

Ընտրություններ 2014

2013 թվականի հոկտեմբերին Մարտինեսը հայտարարել է երկրորդ ժամկետի թեկնածու լինելու իր մտադրության մասին։ Մինչ այս պահը նա արդեն հավաքել էր ավելի քան 2,2 միլիոն դոլար նախընտրական ներդրում՝ գրեթե հինգ անգամ ավելի մեծ քանակով այն հնարավոր ցանկացած մրցակիցների հավաքածուն, որոնք մասնակցում էին Դեմոկրատական առաջնություններին։ Մարտինեսը հանրապետականներից մրցակիցներ չի ունեցել։ 2013 թվականի նոյեմբերի 4-ին որոշվել է Դեմոկրատական կուսակցության թեկնածուն. նա եղել է Նյու Մեքսիկոյի գլխավոր դատախազ Գերի Քինգը, ով հավաքել է ձայների 35%-ը։ 2014 թվականի նոյեմբերի 4-ին կայացած ընտրություններում Մարտինեսը հավաքել է ձայների 57%-ը և վերընտրվել հաջորդ 4 տարիների համար[13]։

Անձնական կյանք

խմբագրել

Մարտինեսի ամուսինը՝ Չակ Ֆրանկոն, ավելի քան 30 տարի է, ինչ աշխատում է Դոնա Անայի շրջանային ոստիկանության զորքերի կազմում։ Սյուզանա Մարտինեսն ունի մեկ որդի՝ Կարլոն, որը ծառայում է ԱՄՆ-ի նավատորմի կազմում[14]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Nation's first female Hispanic governor elected» (անգլերեն). 2 Nov 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  2. Mariela Rosario. (2010 թ․ նոյեմբերի 3). «New Mexico's Susana Martinez Elected the First Latina Governor in the U.S.» (անգլերեն). Latina. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  3. Noreen Malone. (2010 թ․ նոյեմբերի 3). «Susana Martinez, First Latina Governor, Will Be Tough on Border Security» (անգլերեն). Slate. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  4. Kate Nash. (2010 թ․ հոկտեմբերի 9). «Susana Martinez works to prove she's ready for state's top job» (անգլերեն). The Santa Fe New Mexican. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  5. «New Mexico Gov. Susana Martinez Confirms that Grandparents Were Undocumented» (անգլերեն). Fox News Latino. 2011 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  6. Luke Johnson. (2011 թ․ նոյեմբերի 14). «Susana Martinez, New Mexico Governor, Releases Evidence On Her Grandparents' Immigration Status» (անգլերեն). Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  7. Ramón Rentería. (2010 թ․ հոկտեմբերի 24). «'Bossy' El Paso girl Susana Martinez a born leader» (անգլերեն). El Paso Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  8. «Susana Martinez» (PDF) (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  9. «Meet Governor Susana Martinez» (անգլերեն). Office of the Governor Susana Martinez. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  10. «Meet Governor Susana Martinez» (անգլերեն). New Mexico Office of the Governor Susana Martinez. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  11. DEVIN DWYER. (Sept. 28, 2010). «New Mexico Governor's Race Tests Depth of Voters' Anti-Incumbent Mood» (անգլերեն). abcnews.go.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  12. «Susana Martinez on Abortion» (անգլերեն). issues2000.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  13. Milan Simonich. (2011 թ․ հունվարի 7). «New Mexico Governor Susana Martinez to ignore marijuana law» (անգլերեն). El Paso Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  14. Paul Darin. (2011 թ․ հունվարի 2). «New Mexico Elects State's First Woman Governor» (անգլերեն). The Epoch Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել