Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սմբատ Ա Հեթումյան (այլ կիրառումներ)

Սմբատ (1277 - 1310), Հայոց թագավոր Կիլիկիայում 1296–1298 թվականներին։ Հեթումյանների արքայատոհմից։

Սմբատ Ա Հեթումյան
Ծնվել է՝1277
Մահացել է՝1310
Երկիր Կիլիկիայի Հայկական Թագավորություն
ՏոհմՀեթումյաններ
գերիշխան
ՀայրԼևոն Գ
ՄայրԿեռան

Լևոն Գ թագավորի որդին։

Ավագ եղբայրների՝ Հեթում Բ թագավորի և Թորոսի ապաշնորհ քաղաքականությունից դժգոհ Սմբատը, օգտվելով նրանց ժամանակավոր բացակայությունից, խլել է գահը և օծվել թագավոր։ Հայրենիք ժամանած եղբայրները Սմբատի հրամանով ձերբակալվել և բանտարկվել են Բարձրաբերդում, որտեղ Թորոսն սպանվել է, իսկ Հեթում Բ կուրացվել։ Սմբատի գահակալությունը ճանաչել է Կիլիկյան Հայաստանի դաշնակից Մոնղոլիայի Ղազան խանը՝ իր տոհմի դուստրներից մեկին կնության ուղարկելով նրան[1][2]։ Սմբատի նամակագրական և դիվանագիտական սերտ կապեր է հաստատել Հռոմի պապի, Անգլիայի, Ֆրանսիայի թագավորների հետ՝ փորձելով նրանց օգնությամբ դիմակայել Եգիպտոսի արաբական սուլթանությանը։ Սակայն շուտով Սմբատին տապալել և գահը նրանից խլել է մյուս եղբայրը՝ Կոստանդին Բ-ն։ 1299 թվականին խաչակիր ասպետների օգնությամբ գահին վերահաստատված Հեթում Բ ձերբակալել և երկրից արտաքսել է թե՛ Սմբատին և թե՛ Կոստանդին Բ-ին։ 1309 թվականին հայրենիք վերադարձած Սմբատը, գահը վերստին գրավելու ապարդյուն փորձից հետո, դարձյալ արտաքսվել է երկրից՝ մահացել Եվբեա կղզում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Luisetto, էջ.122, նշում՝ Gestes des Chiprois պարբերություն 553
  2. Hornstein, էջ. 410

Աղբյուրներ խմբագրել