Սկորդալիա
Սկորդալիա (հունարեն՝ Σκορδαλιά) կամ ալիադա (հունարեն՝ Αλιάδα), հունական սոուս՝ թանձր խյուսի տեսքով, որը պատրաստվում է կարտոֆիլով, ձիթապտղի յուղով համեմված չորահացով, սխտորով, ընկույզով, համեմունքներով, երբեմն՝ սպիտակ գինու քացախի հավելումով[1][2]։ Սկորդալիան հունական խոհանոցում մատուցվում է որպես խյուսային ճաշալրաց` տապակած խեկի կամ ձողաձկի համար։
Տեսակ | կերակուր |
---|---|
Ենթատեսակ | կարտոֆիլով ուտեստ և սոուս |
Առաջացման երկիր | Հունաստան |
Skordalia Վիքիպահեստում |
Պատրաստման եղանակ
խմբագրելԵփած կարտոֆիլը կամ թրջած հնացած հացը հունցում են, ավելացնում աղով համեմված քերած սխտոր և աստիճանաբար ձիթապտղի յուղ ավելացնելով՝ սկորդալիան տրումում են, մինչև մածուցիկ զանգված ստանան։
Ավանդույթ
խմբագրելՍկորդալիան սոուս է, որն ավանդաբար պատրաստվում է Մեծ Պասի ժամանակ՝ Ավետման տոնին: Այդ օրը ծոմ պահողներին թույլատրվում է ձուկ ուտել։ Ավանդաբար սոուսը մատուցում են տապակած ձողաձկան հետ[3]։
Տես նաև
խմբագրել- Սկորդոլիա` ընկույզից և սխտորից պատրաստված սոուս ռումինա-մոլդովական խոհանոցում։
- Ալյատա` սխտորի սոուս և համեմունք է իտալական և հին հռոմեական խոհանոցում:
Գրականություն
խմբագրել- Домашние соусы. Кетчуп, аджика и другие. Доброва Е. В. ISBN 978-5-386-07091-5
- Regional Greek Cooking. Dean Karayanis, Catherine Karayanis. ISBN 978-0-7818-1146-0
- Ikaria: Lessons on Food, Life, and Longevity from the Greek Island Where People Forget to Die. Diane Kochilas. ISBN 978-1-62336-296-6
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Davidson, Alan (21 September 2006). The Oxford Companion to Food. OUP Oxford. ISBN 9780191018251 – via Google Books.
- ↑ Guardian newspaper: skordalia recipe with potato for body and lemon for sharpness
- ↑ https://www.theguardian.com/lifeandstyle/wordofmouth/2014/mar/07/skordalia-alternative-to-hummus