Սլավիկ Մարդիի Աբրահամյան
Սլավիկ Աբրահամյան (հունիսի 14, 1972, Թաղուտ, Ադրբեջան - մարտի 3, 1994, Աշագի Սեիդահմեդլի, Հադրութի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Սլավիկ Մարդիի Աբրահամյան | |
---|---|
![]() | |
հունիսի 14, 1972 - մարտի 3, 1994 (21 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() |
Մահվան վայր | ![]() |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
ԿենսագրությունԽմբագրել
Սլավիկ Աբրահամյանը ծնվել է 1972 թ. հունիսի 14-ին Հադրութի շրջանի Թաղուտ գյուղում։ Ավարտել է տեղի 8-ամյա, իսկ այնուհետև Տողի միջնակարգ դպրոցները։ 1990-92 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո մասնակցել է Արցախյան շարժմանը։ Սկզբում անդամագրվել է Տողի ինքնապաշտպանական ջոկատին, այնուհետև ծառայել Հադրութի N զորամասի 4-րդ գումարտակում։ Մասնակցել է Տող, Հողեր, Ղաջար, Գովշաթլի գյուղերի, Ֆիզուլու եւ Ջաբրայիլի շրջանների ազատագրմանը։ Զոհվել է 1994 թ. մարտի 3-ին ականի պայթյունից Սեիդահմեդլի գյուղում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Թաղուտի գերեզմանատանը[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Սլավիկ Աբրահամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2014-02-17