Սիրոս (կղզի) (հուն․՝ Σύρος), կղզի Հունաստանի Եգեյան ծովում։ Կիկլադես կղզեխմբի առավել բնակեցված կղզին է, որը գտնվում է Աթենքից մոտ 140 կմ հարավ-արևելք։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով ՝ կղզում ապրում է 21 507 մարդ։ Կղզում գտնվում է Էրմուպոլիս քաղաքը ` կղզեխմբի ամենամեծ քաղաքը, Հարավային Եգեյան կղզիների ծայրամասային շրջանի վարչական կենտրոնը և Սիրոսի ծայրամասային ստորաբաժանումը։

Սիրոս
Տեսակկղզի
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորՀարավային Եգեյան կղզիներ
ՎայրԵգեյան ծով
Մասն էԿիկլադներ
Երկարություն16 կմ
Լայնություն8 կմ
Մակերես86,3
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրական դիրք խմբագրել

 
Տեսարան Սիրոս կղզուց

Սիրոսը գտնվում է կղզեխմբի կենտրոնում, և ունի նույն հեռավորությունը ինչ Պարոսը, Թինոսը, Անդրոսը, Միկոնոսը։ Կղզին հյուսիսից հարավ է ձգվում 22 կիլոմետր, լայնությունը արևմուտքից դեպի արևելք 8 կիլոմետր է։ Կղզում կա 3 խոշոր բնակավայր։ Կղզին չի գրավում մեծ թվով զբոսաշրջիկների, քանի որ կղզում գրեթե քիչ են հունական արհեստի նմուշներ։

Սիրոսում (Էրմուպոլիս) է գտնվում 1864 թվականին կառուցված և առաջին թատրոնը՝ Ապոլոնը։ Թատրոնն իրենից ներկայացնում է Միլանի Լա Սկալա թատրոնի կրկնօրինակը, և 20-րդ դարի 90-ականներին կատարված վերականգնման արդյունքում վերադարձրել է իր նախկին շքեղության մի մասը։ Էրմուպոլիսում է գտնվում նաև աշխարհում առաջին անհայտ զինվորի հուշարձանը (ստեղծվել է 19-րդ դարի վերջին)։

Ֆրանսիացի հայտնի գրող Թեոֆիլ Գոթեն, երբ 19-րդ դարի կեսերին ճամփորդել է Հունաստանով, Սիրոսի մասին այսպես է գրել։

Սիրոս... այն գտնվում է Հունաստանի կենտրոնում, շքեղության ու ազնվականության մայրաքաղաք։ Ով կարող է իսկապես պատկերացնել, որ այդ հատկանիշները, որոնք բնորոշ են այդ քարքարոտ կղզուն, գտնվում է Եգեյան ծովում.

Պատմություն խմբագրել

Նախապատմական ժամանակաշրջան խմբագրել

Հնագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ կղզին բնակեցված է եղել դեռ նեոլիթյան դարաշրջանից։

Պեղումների ժամանակ Կաստրի և Հալանդրիոնիի (կղզու հյուսիս-արևելքում) վայրերում հայտնաբերվել է ակրոպոլիս, նախապատմական դարաշրջանի բնակավայր և դամբարանադաշտ, ինչպես նաև կիկլադյան քաղաքակրթության վաղեկիկլադյան ժամանակաշրջանին վերաբերող առարկաներ։ Գտածոներ, որ վորաբերում էին այդ և ավելի ուշ շրջանին սկսեցին անվանվել Կիկլադյան մշակույթի շրջան՝ «Կերոս — Սիրոս»։

Մեծ գերեզմանոցի մոտակայքում մասամբ պեղվել է Կաստրի ամրացված բնակավայրը, որը շրջապատված է քարից կառուցված երկու պատերով։ 70 մ-ին հավասար հերձված հատվածի ներքին պատն ուներ վեց կիսաշրջանաձև աշտարակներ։ Բնակավայրը գտնվում էր ծովի մոտ գտնվող բարձունքում։ Տները կառուցված են քարից, որոնց մեծ մասը երկար թերթաքարային սալեր են, որոնք տեղադրված են հարթակի վրա։ Հանդիպում են տներ կլորացված վերջավոր պատերով։ Քերոս-Սիրոսի շրջանում գերեզմանները սովորաբար քիչ էին ՝ մինչև 100-200 թաղված, իսկ Հալանդրիոնեի գերեզմանոցը բավական մեծ էր ՝ 500 թաղված։ Այն բաղկացած է բաժիններից, որոնցից ամենափոքրը 65 էր, իսկ ամենամեծը ՝ 242 գերեզման։ Որոշ գերեզմաններում քարե արկղերով պահպանվել է թաղման հին ծեսերի առարկաներ։ Ի հայտ են եկել նաև նոր տիպի դամբարաններ ՝ ուղղանկյուն կամ օվալ ՝ աստիճանական թաղով, չօգտագործված փոքրիկ դռնով, փակված քարով և դրա դիմաց դրոմոսով[1]։ Մ.թ.ա. երկրորդ հազարամյակում կղզում գոյություն ուներ մինոսյան քաղաքակրթություն և կղզին սերտորեն կապված էր Կրետե կղզու հետ ։

Պատմական ժամանակաշրջան խմբագրել

Մինոսյան քաղաքակրթության կործանումից հետո կղզում ակնհայտ մշակութային դեգրադացիա է տեղի ունեցել։ Հին դարերում կղզին բնակեցվել է իոնացիներով։ Մշակույթի վերելքը տեղի է ունեցել Մ.թ.ա. VI դարում։ Հնագետները գտել են բազմաթիվ արտեֆակտներ, որոնք վերաբերում են այդ ժամանակաշրջանին ՝ արձաններ, ամֆորներ, պիֆոսներ և այլն։ Այս ժամանակահատվածում ՝ ծնվել Ֆերեկիդը, հնագույն հունական փիլիսոփաներից մեկը։ Մ.թ.ա. 5-րդ դարում կղզին Աթենքի ծովային միության անդամ էր, իսկ Մ.թ.ա. 4-րդ դարում ՝ Աթենքի երկրորդ ծովային միության անդամ։ Մ.թ.ա. IV դարի վերջին կղզին ճանաչել է Մակեդոնիայի իշխանությունը, ապա մտել է Հռոմեական կայսրության կազմի մեջ, իսկ Մ.թ. V դարից մտել է Բյուզանդիայի կազմի մեջ։ 1207 թվականին 4-րդ խաչակրաց արշավանքից հետո կղզին գրավվել է Վենետիկցի Մարկո Սանուդոնի կողմից և այն ներառել Նաքսոսի Դքսության կազմը։ Այս ժամանակահատվածում կղզում ընդունվել է կաթոլիկություն, քանի որ այդ ժամանակ կաթոլիկները գերակշռում էին։ 1537 թվականին կղզին գրավվել է թուրքերի կողմից։ Սակայն զգալի կաթոլիկ բնակչության առկայությունը ստիպել է եվրոպական շատ երկրներին, հատկապես Ֆրանսիային, հետաքրքրություն ցուցաբերել կղզու նկատմամբ և հովանավորել նրան։ Այսպես, XVII դարում այստեղ հիմնադրվեց Կապուցինների վանքը, XVIII դարում ՝ Անոյի վանքը, քանի որ ավելի ցածր ՝ ծովի մոտ, այդ ժամանակ նավահանգստից բացի ոչինչ չկար։ 1771-1774 թվականներին ռուսական նավատորմի առաջին կղզեխումբյան արշավախմբի ժամանակ կղզին մտել է Ռուսաստանի հպատակության տակ և ծառայել որպես պարենի խանութ ռուսական նավատորմի համար։ 1775 թվականին վերադարձվել է Օսմանյան կայսրությանը։ 1821-1829 թվականների հունական ազգային-ազատագրական պատերազմի ժամանակ կղզին չեզոք դիրք էր զբաղեցնում կաթոլիկ զգալի բնակչության պատճառով։ Այնուամենայնիվ, Սիրոսն ընդունել է Հունաստանից ժամանած շատ փախստականների ՝ հույս ունենալով փրկվել թուրքական կոտորածից։ Հենց նրանք են XIX դարում կառուցել Էրմուպոլիսը[2]։ 1830 թվականին կղզին մտավ վերածնված Հունաստան պետության կազմի մեջ ։

Կաթոլիկությունը Սիրոսում խմբագրել

Սիրոսը Թինոսի հետ միասին Հունաստանում ունի ամենամեծ կաթոլիկ բնակչությունը։ Հունա-կաթոլիկները ՝ Սիրոսը, Թինոսը և Աթենքը, կազմում են հունական կաթոլիկ եկեղեցու քրմապետերին։ 2001 թվականին տվյալներով՝ կղզու բնակիչների 47 տոկոսը կաթոլիկներ էին։ Ընդ որում, կաթոլիկների մեծ մասը բնակվում է կղզու կենտրոնում, Էրմուպոլիսում գերակշռում են ուղղափառները։

Հայտնի մարդիկ խմբագրել

  • Եմվեյ՝ հին հունական դիցաբանության մեջ Ոդիսևս ստրուկը, այն քչերից, որ հավատարիմ է մնացել իր տիրոջը, ծնվել է Սիրիայի կղզում։
  • Ֆերեկիդ՝  փիլիսոփա, Պյութագորասի ուսուցիչը։
  • Վիկելաս Դեմետիրուս՝ (1835—1908)  հույն կոմերսանտ, բանաստեղծ, բանասեր, Միջազգային օլիմպիական կոմիտեի առաջին նախագահ (ՄՕԿ) (1894-1896).
  • Սուլիոտիս-Նիկոլայդիս Աֆանասիոս՝ (1878—1945)՝ հույն սպա, հետախույզ, քաղաքական գործիչ և 20-րդ դարասկզբի պատմաբան, հունա-թուրքական համագործակցության գաղափարախոս։
  • Ստալիանոս Լիկուդիս՝ (1878 – 1958) ծովակալը և ակադեմիկոսն իր կյանքը նվիրել է հունական ափերի և կղզիների փարոսների ցանցի զարգացմանը
  • Նիկոստրատոս Կալոմենոպուլոս՝ (1865 – 1952) հունական բանակի գեներալ-լեյտենանտ, ռազմական պատմաբան և տեղագիր։

Սպորտ խմբագրել

Կղզում հիմնվել է սպորտային ակումբ։ Առավել մեծ հաջողությունների է հասել ակումբի տղամարդկանց վոլեյբոլի թիմը, որը հանդես է գալիս երբեմն Բարձրագույն խմբում և նվաճել է Հունաստանի վոլեյբոլի լիգայի առաջին գավաթը (2011 թվականին)[3], իսկ կես տարի անց և երկրի առաջնության արծաթե մեդալները։ 2016 թվականին սեպտեմբերի 15-19-ը Սիրոս կղզում անց է կացվել ստորջրյա ձկնորսության աշխարհի առաջնությունը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Монгайт А. Л. Археология Западной Европы. Бронзовый и железный века. — Наука, 1974.
  2. «Сирос». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. «1ο League Cup 2011-12» (հունարեն). Hellenic Volleyball League — Кубок лиги 2011 на сайте греческой волейбольной федерации. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  4. «30th World Underwater Spearfishing Championship» (անգլերեն). CMAS — Всемирная конфедерация подводной деятельности CMAS: 30-ый мировой чемпионат по подводной рыбалке 2016 года. 2016 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Syros» (անգլերեն). GNTO. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.