Միկոնոս (հուն․՝ Μύκονος, Հունարեն արտասանություն՝ [/ˈmɪkəˌnɒs/][1]), կղզի Հունաստանի հարավ-արևելքում՝ Կիկլադյան կղզիների կազմում։ Գտնվում է Տինոս, Սիրոս, Պարոս և Նաքսոս կղզիների միջև։

Միկոնոս
Տեսակկղզի
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորCyclades Prefecture? և Mykonos Municipality?
ՎայրԵգեյան ծով
Մասն էԿիկլադներ
Մակերես105,793 կմ²
Բնակչություն10 134 մարդ (2011)
Քարտեզ
Քարտեզ

Կղզու ընդհանուր տարածքը կազմում է 85,5 քառակուսի կիլոմետր (33.0 մղոն) և գտնվում է ծովի մակարդակից 341 մետր բարձրության վրա (ամենաբարձր լեռնագագաթի բարձրությունը)։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ կղզու բնակչությունը կազմում է 10,134 մարդ, հիմնականում՝ հույներ։

Կղզու վրա գտնվող ամենամեծ քաղաքը Միկոնոս համանուն բնակավայրն է, որը տեղակայված է կղզու արևմտյան մասում։ Այս քաղաքը հայտնի է նաև Խորա անվանումով։

Միկոնոսին տրվել է քամիների կղզի մականունը[2][3]։ Տնտեսության գերակա ճյուղը զբսաշրջությունն է։ Կղզին հայտնի է իր գիշերային կյանքով՝ հատկապես Հունաստանի ԼԳԲՏ համայնքի համար։

Պատմություն խմբագրել

 
Միկոնոս կղզու համայնապատկերը
 
Ծաղկազարդ ծառ կղզում

Հնագիտական գտածոները վկայում են, որ Միկոնոսում մարդը բնակություն է հաստատել դեռևս նեոլիթյան ժամանակաշրջանում՝ մ.թ.ա. 3000 թվականին։ Սակայան առաջին իրական գտածոները թվագրվում են մ.թ.ա. 11-րդ դարին։

Շատ մարդիկ դեռևս հնագույն ժամանակներից ապրում էի հարևան Դելոս կղզում, որը գտնվում էր Միկոնոսից 2 կմ հեռավորության վրա։ Դա նշանակում է, որ այս կղզին կարևոր տարանցիկ առևտրական գոտի էր։ Կղզու բնակիչները եղել են հեթանոսներ և պաշտել են բազմաթիվ աստվածների[4]։

Հունական տիրապետությանը հաջորդեց հռոմեականը։ Հռոմեական կայսրության պառակտումից հետո մինչև 12-րդ դարը Բյուզանդական կայսրության մաս է կազմել։ Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ՝ 1204 թվականին, Միկոնոսը գրավել է Վենետիկի հանրապետության դոժ Անդերա Գիսիի կողմից։

1537 թվականին Միկոնոսի վրա հարձակվել է օսմանյան նավատորմը՝ Հեյրեդդին Բարբարոսայի գլխավորությամբ։ Թուրքերը հաղթեցին և վտարեցին տեղի վենետիկյան իշխաններին։ Օսմանյան կայսրության կողմից Միկոնոսը կառավարվում էր տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, որը գլխավորում էր մարզպանը։

1718 թվականին օսմանյան թուրքերը գրավել են տարածաշրջանում վերջին վենետիկյան հենակետը՝ Տինոս ամրոցը։ Մինչև 18-րդ դարի վերջը Միկոնոս կղզին բարգավաճում է, որպես խոշոր առևտրական կենտրոն։ 1794 թվականին Միկոնոսի ճակատամարտում միմյանց դեմ են դուրս եկել բրիտանական և ֆրանսիական նավատորմերը։

1821 թվականին Միկոնոսը կարևոր դեմ խաղաց Օսմանյան կայսրության դեմ հունական ազգային-ազատագրական հեղափոխության տարիներին։ Կղզին տվեց ազատագրական պայքարի մի շարք հերոսներ։

1830 թվականին ստեղծվեց հունական անկախ պետություն՝ ի դեմս Հունաստանի թագավորության։ Կղզին անցավ հույների տիրապետության տակ։ Այս շրջանում գնալով մարեց կղզու առևտրատնտեսական նշանակությունը։ 1904 թվականին հանդիսավոր արարողությամբ բացվեց Կորինթի ջրանցքը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շատ հույներ լքեցին կղզին և հաստատվեցին Հունաստանի տարբեր շրջանում և այլ երկրներում, հատկապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում[5]։

19-20-րդ դարերում մեծ տեմպերով սկսեց զարգանալ զբոսաշրջությունը, ի դեմս զբոսաշրջության։ Գնալով զբոսաշրջությունը դարձավ կղզու տնտեսության կարևորագույն ճյուղը։ Դեռևս 1873 թվականից Դելոս կղզում իր գործունեությունն էր սկսել ֆրանսիական հնագիտական դպրոցը, որը կարևոր պեղումներ է անցկացրել ամբողջ Հունաստանում։

1930-ականներին շատ արվեստագետներ, քաղաքական գործիչներ և հարուստ եվրոպացիներ սկսեցին անցկացնել իրենց հանգիստը Միկոնոսի արևոտ լողափերում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում տնտեսությունը ժամանակավորապես անկում է ապրել և վերստին զարգացել է 1950 թվականին։

Դիցաբանություն խմբագրել

Միկոնոսը Կիկլադյան քաղաքակրթության կարևորագույն օրրաներից է։ Վաղ կիկլադյան մշակույթը զարգացել է երեք փուլով՝ մ.թ.ա. 3300 և 2000 թվականների միջև, երբ այն մեծ մասամբ գտնվում էր Մինոսյան քաղաքակրթության ազդեցության տակ։

Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում Կիկլադյան քաղաքակրթության վրա մեծ ազդեցություն է ունեցել Մինոսյան և Հելլադյան քաղաքակրթությունները։ Մ.թ.ա. 1400 թվականից հետո լայնորեն տարածվել է ուշ միկենյան կերամիկան, իսկ Կիկլադյան քաղաքակրթությունը կորցրել է իր ինքնուրույնությունը։

Մի շարք հունական դիցաբանական արարածների անվանումներ կապված են Միկոնոս կղզու անվան հետ[6]։ Ըստ հունական դիցաբանության՝ Միկոնոսը եղել է արևի աստված Ապոլլոնի թոռը։ Կղզում տեղի է ունեցել ճակատամարտ Զևսի և տիտանոսների դեմ, որտեղ հունական հերոս Հերակլեսը սպանել է անհաղթ հսկաների։

Աշխարհագրություն խմբագրել

 
Միկոնոս կղզու վրա գտնվող Փսարու գյուղը

Կղզու ընդհանուր տարածքը կազմում է 85.5 քառակուսի կիլոմետր (33.0 մղոն)։ Այն գտնվում է ծովի մակարդակից 341 մետր բարձրության վրա։ Ամենաբարձր լեռնագագաթն ունի նույնքան բարձրություն։

Միկոնոսը գտնվում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքից և Եգեյան ծովից 150 կմ (93 մղոն) հեռավորության վրա՝ դեպի արևելք։

Կղզու տարածքում ջրառատ գետեր չկան, սակայն սեզոնային հոսքերը փոխակերպվում են ջրամբարների։ Կղզին բաղկացած է հիմնականում գրանիտից, իսկ ռելիեֆը քարքարոտ է։ Կղզու տարածքում գերակշռում են սեզոնային ուժեղ քամիները։

Կղզին ունի 12,500 մարդ բնակչություն, որոնց մեծ մասն ապրում է Խորայում[7]։

Կլիմա խմբագրել

Միկոնոսը Հունաստանի ամենաարևոտ կղզիներից է։ Արևը փայլում է տարվա մեջ մինչև 300 օր։ Անձրև է գալիս փետրվարից մինչև մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում։ Նա է պատճառը, որ կլիման հիմնականում չորային է, իսկ բուսականությունը՝ նոսր։ Բուսականությունն աճում է ձմռան սկզբից մինչև ամառվա կեսն ընկած ժամանակաշրջանում[8]։

Ջերմաստիճանը ամառային ամիսներին հասնում է մինչև 40 °C: Ամառային ամիսներին միջին ջերմաստիճանը կազմում է 28 °C: Ձմեռային միջին ջերմաստիճանը կազմում է 15 °C:

Տարվա ամենատաք եղանակը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը։ Միկոնոսում կան երկու տեսակի սեզոնային քամիներ։ Առաջինը քամին ձմռանը գալիս է հարավից։ Այն երբեմն ուղեկցվում էր փոթորիկներով։ Երկրորդ տեսակի քամին գալիս է անապատներից և հասնում է մինչև Միջերկրական ծով։

Միկոնոսի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 14
(57)
14
(57)
16
(61)
18
(64)
23
(73)
27
(81)
29
(84)
29
(84)
26
(79)
23
(73)
19
(66)
15
(59)
21.1
(69.8)
Միջին օրական °C (°F) 12
(54)
12
(54)
14
(57)
16
(61)
20
(68)
24
(75)
26
(79)
26
(79)
24
(75)
21
(70)
17
(63)
13
(55)
18.8
(65.8)
Միջին ցածր °C (°F) 10
(50)
10
(50)
11
(52)
13
(55)
17
(63)
21
(70)
23
(73)
23
(73)
21
(70)
18
(64)
14
(57)
11
(52)
16
(60.8)
Տեղումներ մմ (դյույմ) 71
(2.8)
43
(1.69)
40
(1.57)
16
(0.63)
11
(0.43)
0
(0)
7
(0.28)
0
(0)
11
(0.43)
38
(1.5)
59
(2.32)
75
(2.95)
371
(14.6)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 10 9 7 4 3 0 1 0 2 4 8 11 59
Միջին օրական արևային ժամ 7 7 9 11 12 13 14 13 11 9 8 6 10
աղբյուր: holiday-weather.com[9]

Գյուղական բնակավայրեր խմբագրել

Միկոնոս կղզու վրա, բացի համանուն քաղաքից կան նաև 9 գյուղական բնակավայրեր։ Դրանք են՝

  • Այոս Իոաննիս
  • Այոս Ստեֆանոս
  • Անո Մերա
  • Ֆթելիա
  • Կալաֆաթի
  • Միկոնոս
  • Օրնոս
  • Փլատիս Յալոս
  • Փսարու
  • Տուրլոս
 
Միկոնոսի համայնապատկերը

Խոհանոց խմբագրել

Միկոնոս կղզու տեղական ճաշատեսակներն են՝

  • Կոպանիստի Միկոնու (պանրի տեսակ)
  • Կրեմիդոպիտա
  • Լուզա (նույնացվում է կիպրոսյան համանուն ճաշատեսակի հետ)
  • Օմելետտա
  • Ամիգդալոտո (անուշեղեն)
  • Լազարակիա (անուշեղեն)
  • Մելոպիտա (անուշեղեն)

Կառավարություն խմբագրել

Միկոնոսի նոմոսը կամ տարածաշրջանային միավորը հանդիսանում է առանձին վարչատարածքային շրջան, որը միավորվում է Հարավային Եգեյան կղզիների պերիֆերիայի մեջ։

Ներառում է 10 դիմոսներ։ 2011 թվականի կալիկրատիս բարեփոխումներից հետո Միկոնոսի տարածաշրջանային միավորը դարձավ Կիկլադյան պերիֆերիայից անկախ։ Միկոնոսի նոմոսի տարածքը կազմում է 105,2 կմ քառակուսի։

2012 թվականի ընտրություններում Միկոնոսի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել ժողովրդավարությանը և ընտրել է Ձախերի արմատական կոալիցիա կուսակցության թեկնածու Ալեքսիս Ցիպրասին[10]։

Բնակչություն խմբագրել

 
Ջրաղացներ Միկոնոս կղզում

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Միկոնոս կղզու ընդհանուր բնակչությունը կազմում է 10,134 մարդ։ Հիմնական բնակիչները հույներն են, որոնք խոսում են հունարեն լեզվով։

Բնակչության հիմնական մասը կենտրոնացված է Խորա կամ Միկոնոս քաղաքում։ Բնակչությունը դավանում է քրիստոնեություն՝ հույն ուղղափառություն։

Գրանցվում է բնակչության դինամիկ աճ։ Ստորև ներկայացված է 1971 թվականից ի վեր բնակչության աճը։

Տարի Բնակչություն
1971 3,863
1981 5,530
1991 6,179
2001 9,320
2011 10,134

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բառարանային աղբյուր Միկոնոս կղզի
  2. «Միկոնոս՝ քամիների կղզի». Ճանապարհորդության ձեռնարկ. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
  3. «Քամիների և կապույտ ծովի կղզին». Աշխարհի նորություններ. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
  4. Քրիստոֆերի փողոց. Նոր խանութ, Միավորում. 1995. էջ 19. Վերցված է 2012 թ․ մայիսի 12-ին.
  5. Tsakos, Konstantinos (1998). Դելոս-Միկոնոս. Պատմության և հնագիտության օգնական ձեռնարկ. Դելոս կղզի: Hesperos.
  6. John Freely (2006 թ․ հունիսի 4). Կիկլադյան կղզիները Հունական դիցաբանության մեջ. Զբոսաշրջություն և հանգիստ. էջ 111. ISBN 978-1-84511-160-1. Վերցված է 2012 թ․ մայիսի 12-ին.
  7. «Միկոնոս կղզու աշխարհագրություն». Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
  8. «Եղանակը Միկոնոսում». Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
  9. «Weather Averages for Santorini, Greece». holiday-weather.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 26-ին.
  10. Սիմոն Ռոջերս (2012 թ․ մայիսի 6). «Հունաստանի ընդհանուր վիճակագրական տվյալներ». guardian.co.uk. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկոնոս» հոդվածին։