Անդրոս (հուն․՝ Άνδρος), կղզի Էգեյան ծովի կենտրոնում, աշխարհագրորեն մտնում է Կիկլադի կղզեխմբի մեջ։ Ներկայումս Հունաստանի Հանրապետության ղեկավարության տակ է գտնվում։ Այն ավելի խոշոր Էվբեյա կղզուց 6կմ հարավ-արևելք է գտնվում։ Տարածքը կազմում է 383 022 կմ2 , ծովափնյա գծի երկարությունը 180 կմ է։ Գտնվում է ծովի մակարդակից 995 կմ բարձրության վրա։ 2011 թվ.-ի տվյալներով բնակչությունը կազմում է 9221 մարդ։ Հիմնական աշխատանքները կապված են տուրիզմի և նավագնացության հետ[1]։

Անդրոս
Տեսակկղզի
ՄայրցամաքԵվրոպա
Երկիր Հունաստան
ՎարչատարածքAndros Regional Unit?
ԲԾՄ995 մետր
Շրջանագծի երկարություն177 կմ
Մակերես381,398 կմ²
Աշխարհագրական տեղադրությունԿիկլադներ
Ջրլիցի ափինԵգեյան ծով
Անվանված էAndreus?
Քարտեզ
Քարտեզ

Երկրաբանություն

խմբագրել

Ինչպես հարևան կղզիները, Անդրոսը նույնպես շրջապատված է բյուրեղային ժայռերով։ Ռելիեֆը լեռնային է, կիսաանապատային, ծովի մակարդակից ամենաբարձր կետը գտնվում է 995 կմ բարձրության վրա(Պետալոն լեռը)։ Ունի չոր միջերկրածովային կլիմա։ Գետերը սակավաջուր են և քչաթիվ։ Գետերի հովիտներում կան ձիթապտղի, ցիտրուսների, խաղողի տնկարկներ։ Ձկնաբուծությունը հետզհետե անկում է ապրում։ Կղզու գշխավոր քաղաքը Անդրոսն է` 1428 բնակչով(2011 թ.):

Պատմություն

խմբագրել

Կղզին գրավված է եղել հին հույների կողմից դեռևս անտիկ ժամանակներում։ Պահպանվել են կղզու հնագույն մայրաքաղաք Պալեոպոլիսի ավերակները։ Հետագայում Հռոմեական կայսրության կազմում է եղել։ 395-1204 թթ.-ին Բյուզանդիայի կառավարման տակ է անցել։ 1204 թ.-ին` Կոստնանդնուպոլսի անկումից հետո, հարևան կղզիների նման` Անդրոսը նույնպես դքսության կղզեխմբի կազմում է եղել, որն էլ կախված էր Վենետիկի հանրապետությունից։ Թուրքերի ինտենսիվ գրոհներից հետո, Վենեցիան Անդրոսը վերցնում է իր տիրապետության տակ մինչև 1566 թվ.-ը։ 15-16-րդ դարերում, կղզու ամայացումից հետո(շատ հույներ մահացել էին պատերազմի ընթացքում, ինչպես նաև համաճարակից) վենեցիացիները, այնուհետև թուրքերը տեղի բալկանյան գավառներից բնակչություն են բերում այստեղ։ Այսպիսով, այստեղ են հայտնվում ալբանացի-արնաուտներ, որոնք կղզու բնակչության մեծամասնությունն են կազմում երկար ժամանակ։ 1566-1821 թթ.-ին կղզին պաշտոնապես ղեկավարել է Օսմանյան կայսրությունը։

Բնակավայրեր

խմբագրել

Ունի 45 բնակավայր, այդ թվում.

Գավրիո Անդրոս (Չորա) Իդրուսա Կորֆիո Պալեոպոլի Բաթսի Ապիկիա

Կլիման չորային է, կա խմելու ջրի խնդիր։ Բնակչության արտահոսք է նկատվում։ Հիմնական էթնոսը հույներն են, որոնց թիվը վերջին 100 տարվա ընթացքում 19 000-ից կրճատվել է 9221-ի(2011 թ.): Անդրոս քաղաքում 9 000-ից 1428-ի է հասել բնակչության թիվը(2011 թ.):

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Andros Greece - Andros Travel guide | Greeka.com». Greekacom (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրոս (կղզի)» հոդվածին։