Սիրարփի Թորոսյան
հայ նկարիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սիրարփի Թորոսյան (Սեմիզյան) (1910[1][2], Մանգալիա, Կոնստանցա, Ռումինիա[1][2]), հայ նկարչուհի։
Սիրարփի Թորոսյան | |
---|---|
Ծնվել է | 1910[1][2] |
Ծննդավայր | Մանգալիա, Կոնստանցա, Ռումինիա[1][2] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն և ԱՄՆ |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա[1] |
Մասնագիտություն | նկարչուհի |
Սիրարփի Թորոսյան Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
1932—1937 թվականներին սովորել է Բուխարեստի գեղարվեստի վարժարանում, իսկ ապա՝ Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում։ 1964 թվականից ապրում է Նյու Յորքում։ Ուշագրավ են՝ «Անհայր ընտանիք», «Պատանիներ», «Փոթորիկ», «Ինքնանկար», «Վերջին ընթրիք» աշխատանքները։ Թորոսյանի նկարները գտնվում են Ռումինիայի տարբեր թանգարաններում, Վիեննայում, Բրազիլիայում, Լիբանանում, ինչպես և Հայաստանի պետական պատկերասրահում («Նավահանգիստ։ Կոնստանցա», 1946)[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ Սիրարփի Թորոսյանի կտավներից ՀԱՊ-ում
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրարփի Թորոսյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 211)։ |