Սինծիան

Ինքնավար մարզ Չինաստանում

Սինծիան (Ույղուրերեն։ شىنجاڭ; Լատինատառ։ Xinjang; (Չինարեն՝ 新疆 ,Xīnjiāng), պաշտոնապես "Սինծիանի Ույղուրական ինքնավար շրջան"[4] (XUAR), Չինաստանի հյուսիս-արևմուտքում Չինաստանի ինքնավար մարզ է, ինչպես նաև այն իր տարածքով ամենամեծ շրջանն է Չինաստանում և ութերորդ մարզը ամբողջ աշխարհում՝ զբաղեցնելով ավելի քան 1,6 միլիոն կմ2։ Սինծիանի մեջ է մտնում, վիճելի տարածք հանդիսացող Ակսայ Չինը, որը մտնում է Չինաստանի կազմում, իսկ Հնդկաստանը այդ տարածքի նկատմամբ ունի հավակնություններ։ Սինծիանը սահմանակցում է Մոնղոլիային, Ռուսաստանին, Ղազախստանին, Տաջիկստանին, Աֆղանստանին, Պակիստանին և Հնդկաստանին։ Սինծիանը սահմանակցում է նաև Տիբեթի ինքնավար շրջանին և Գանսույի և Ցինհայի շրջաններին։ Հայտնի Մետաքսի ճանապարհը անցել է այս շրջանով սկսելով շրջանի արևելքից մինչև իր հյուսիսարևմտյան սահման։ Վերջին տասնամյակներում Սինծիանում հայտնաբերվել է առատ քանակությամբ նավթի և հանքանյութերի պաշարներ, և այժմ այն համարվում է Չինաստանի ամենախոշոր բնական գազ արտադրող շրջանը։

Սինծիան
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Կարգավիճակինքնավար մարզ
Մտնում էՉինաստան
ՎարչկենտրոնՈւրումչի
Ամենաբարձր կետՉոգորի
Օրենսդրական մարմինXinjiang Uyghur Autonomous Regional People's Congress?[1]
Բնակչություն25 852 345 մարդ (2020)[2]
Տարածք1 664 897,17 կմ²[3]
Հիմնադրված էհոկտեմբերի 1, 1955 թ.
Սահմանակցում էՑինհայ, Գանսու, Տիբեթի ինքնավար շրջան, Ալթայի հանրապետություն, Օշի մարզ, Նարինի մարզ, Իսիք Քուլի մարզ, Խովդի շրջան և Բայան Ուլգի
Ժամային գոտիUTC+8
ՓոխարինեցՉԺԿ-ի Սինծիան շրջան
ISO 3166-2 կոդCN-XJ
xinjiang.gov.cn

Այն տարբեր էթնիկ խմբերի հայրենիքն է, ներառյալ ույղուրների, հաների, ղազախների, տիբեթցիների, հույերի, տաջիկների, ղրղզների, մոնղոլների, ռուսների և սիբեների[5]։ Ազգային փոքրամասնությունների համար Սինծիանում կա վելի քան մեկ տասնյակ ինքնավար երկրներ և մարզեր։ Հաճախ այս տարածքը հղվում է որպես "Չինական Թուրքեստան"[6]: Սինծիանի տարածքի ընդամենը 9.7%-է պիտանի մարդկանց բնակության համար, քանի որ Սինծիանի հիմնական տարածքի պատված է լեռնաշղթաներով[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. National Database of Laws and Regulations — 2021.
  2. 2,0 2,1 http://www.stats.gov.cn/english/PressRelease/202105/t20210510_1817188.html
  3. 3,0 3,1 http://www.gov.cn/test/2013-04/07/content_2371589.htm
  4. «______». The Government of Xinjiang Uygur Autonomous Region of China. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  5. «Regions and territories: Xinjiang». BBC News. 2011 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 20-ին.
  6. «Turkestan». Catholic Encyclopedia. Vol. XV. New York: Robert Appleton Company. 1912. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 26-ին.
  7. 新疆绿洲面积已从4.3%增至9.7% [Xinjiang oasis area has increased from 4.3% to 9.7%]. 人民网 [People's Network] (չինարեն). 2015 թ․ օգոստոսի 3. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինծիան» հոդվածին։