Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սիմոն Մարտիրոսյան (փետրվարի 17, 1997(1997-02-17)[1], Հայկաշեն, Արմավիրի մարզ, Հայաստան), հայ ծանրամարտիկ, ծանրամարտի աշխարհի չեմպիոն (2018)[2], Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն (2016, 2020), 2019 թվականի աշխարհի չեմպիոն[3] և ռեկորդակիր[4], 2019 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն և ռեկորդակիր[5]։ Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2017)[6]։ 2023 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Սիմոն Մարտիրոսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝Սիմոն Մարտիրոսյան
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 17, 1997(1997-02-17)[1] (27 տարեկան)
Ծննդավայր՝Հայկաշեն, Արմավիրի մարզ, Հայաստան
1,81 մետր
Քաշ՝105 կիլոգրամ

Կարիերա խմբագրել

Մասնակցելով 2012 թվականի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը՝ զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը (148+173)[7]։ Նույն թվականին երիտասարդական աշխարհի առաջնությանը զբաղեցրեց 4-րդ տեղ (150+183)[8], իսկ հաջորդ տարի գրավեց առաջին հորիզոնականը (165+200)[9]։ 2013 թվականի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությանը գրավել է 1-ին հորիզոնականը[10]։ 2014 թ-ին մասնակցել Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որը ուղեգրային էր։ (182+215)[11]։ 2014 թվականին Չինաստանի Նաջի քաղաքում կայացավ 2-րդ երիտասարդական օլիմպիական խաղերը, որում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ և' օլիմպիական չեմպիոն, և' ռեկորդակիր (170+221)[12], իսկ 2-րդ տեղը զբաղեցրեց սերբ ծանրորդը (150+186): Մարտիրոսյանին նա զիջեց 55 կիլոգրամով[13]։ Այդ տարի նոյեմբերին կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությանը Սիմոն Մարտիրոսյանը գրավեց 7-րդ տեղը, սակայն նա իր պատանիների ռեկորդներից երկուս բարձրացրեց (183+213)[14]։ 2014 թ. նաև մասնակցել է պատանիների եվրոպայի առաջնությունը և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը։ Իր ռեկորդը թարմացրել է միայն պոկում վարժությունում (184+210)[15]։ Սիմոն Մարտիրոսյանն անհաջող է հանդես եկել աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Պոկում վարժությունում 18-ամյա Մարտիրոսյանը 2 անգամ չկարողացավ բարձրացնել 177 կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ երրորդ փորձից անհաջող մոտեցում կատարեց 178 կգ-ին։ Հրում վարժությունում էլ Սիմոնը 3 անգամ չբարձրացրել 215 կգ-ն[16]։ Մարտիրոսյանը 2015 թվականին ավարտեց ծանրամարտի աշխարհի առաջնությամբ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը (186+216)[17]: 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է Հայաստանի համար առաջին մեդալը՝ ծանրամարտի մինչև 105 կգ քաշային կարգում դառնալով արծաթե մեդալակիր՝ 417 կգ (190+227)[18][19][20]: 2019 թվականին Բաթումում կայացած Եվրոպայի առաջնությունում Սիմոնը 427 կգ (192+235) երկամարտի արդյունքով զբաղեցրեց 1-ին հորիզոնականը՝ նվաճելով ոսկե մեդալ։

2019 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունը կատարելիս սահմանեց աշխարհի ռեկորդ՝ գլխավերևում պահելով 199 կիլոգրամանոց ծանրաձողը[21]։

2019 թվականի հոկտեմբերի 27֊ին ուժեղագույն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը Բուխարեստում ավարտված Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում հանդես է եկել 109 կգ քաշային կարգում ու չեմպիոնի կոչումը նվաճել՝ երկամարտի 427 կգ արդյունքով։ Սիմոնը պոկում վարժությունում ռեկորդ է սահմանել՝ գլխավերևում պահելով 192 կգ ծանրաձողը, իսկ հրումում հայ մարզիկը բարձրացրել է 235 կգ կշռող ծանրաձողը։ Առանձին վարժություններում ևս Սիմոն Մարտիրոսյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել։

2021 թվականին՝ Օլիմպիական 32-րդ խաղերում Սիմոն Մարտիրոսյանը դառնում է արծաթե մեդալակիր 109 կգ քաշային կարգում` երկամարտի 423 կգ արդյունքով, պոկում վարժությունում գլխավերևում է պահելով 195 կգ ծանրաձողը, հրում վարժությունում 228 կգ։

2021 թվականին՝ Աշխարհի ծանրամարտի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը դառնում է բրոնզե մեդալակիր 109 կգ քաշային կարգում` երկամարտի 416 կգ արդյունքով, պոկում վարժությունում գլխավերևում է պահելով 188 կգ ծանրաձողը, հրում վարժությունում 228 կգ։

2022 թվականին՝ Աշխարհի ծանրամարտի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը գրավում է 8-րդ տեղը, հանդես գալով +109 կգ քաշային կարգում` երկամարտի 425 կգ արդյունքով, պոկում վարժությունում գլխավերևում է պահելով 190 կգ ծանրաձողը, հրում վարժությունում 235 կգ։

2023 թվականին Երևանում տեղի ունեցող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը դառնում է բրոնզե մեդալակիր +109 կգ քաշային կարգում` երկամարտի 440 կգ արդյունքով, պոկում վարժությունում գլխավերևում է պահելով 195 կգ ծանրաձողը, հրում վարժությունում 245 կգ։

2023 թվականին՝ Աշխարհի ծանրամարտի առաջնությունում +109 քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը հրում վարժությունում դառնում է արծաթե մեդալակիր` հրելով 250կգ, պոկում վարժությունում բարձրացնում է 200կգ, երկամարտում ունենալով 450կգ արդյունք։

Արդյունքներ խմբագրել

Տարի Վայր Քաշային կարգ Պոկում (կգ) Հրում (կգ) Երկամարտ Հորիզոնական
1 2 3 Հորիզոնական 1 2 3 Հորիզոնական
Օլիմպիական խաղեր
2016   Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա 105 կգ 185 190 195 4 220 227 234 2 417  
2020   Տոկիո, Ճապոնիա 109 կգ 190 195 198 1 228 238 238 3 423  
Աշխարհի առաջնություն
2014   Ալմաթի, Ղազախստան 105 կգ 178 183 183 5 213 220 221 11 396 7
2015   Հյուստոն, ԱՄՆ 105 կգ 180 186 191   216 216 216 8 402 5
2018   Աշխաբադ, Թուրքմենստան 109 կգ 190 195 197   230 240 Ռեկորդ   435

Ռեկորդ

 
2019   Պատտայա, Թաիլանդ 109 կգ 190 195 199

Ռեկորդ

  230 241   429  
2021   Տաշքենդ, Ուզբեկստան 109 կգ 188 193 196   228 237 237   416  
Եվրոպայի առաջնություն
2015   Թբիլիսի, Վրաստան 105 կգ 180 180 181 4 210 216 221 5 397 4
2016   Ֆյորդե, Նորվեգիա 105 կգ 182 184 185   215 220 225   402  
2017   Սպլիտ, Խորվաթիա 105 կգ 184 190 190   220 220 230   414  
2019   Բաթումի, Վրաստան 109 կգ 187 192 197   225 235   427  
2021   Մոսկվա, Ռուսաստան 109 կգ 190 190 190   227 227 227 -- -- --

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/132441
  2. «21-ամյա Սիմոն Մարտիրոսյանը ֆանտաստիկ ռեկորդով դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. «Սիմոն Մարտիրոսյանը ռեկորդով դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  4. Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն և ռեկորդակիր
  5. «Սիմոն Մարտիրոսյանը փայլուն ռեկորդով հռչակվել է Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  6. «Հրաչյա Ռոստոմյան. Ծանրամարտը պետք է ղեկավարի այդ մարզաձեւի մասնագետը». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  11. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  12. «Նանկին-2014. Սիմոն Մարտիրոսանը՝ չեմպիոն». Արմենպրես. 2014 թ․ օգոստոսի 23.
  13. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  14. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  15. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  16. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  17. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  18. «Simon Martirosyan Wins Armenia's First Medal at Rio Olympics». Armenian Weekly. 2016 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  19. «Ռիոյում Հայաստանն ունի առաջին մեդալը. 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը դարձավ փոխչեմպիոն (լուսանկարներ)». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  20. «Ruslan Nurudinov of Uzbekistan wins Gold in Men's 105 kg Weightlifting». rio2016olympicswiki.com (բրիտանական անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  21. «Ծանրամարտի աշխարհի առաջնություն․ Սիմոն Մարտիրոսյանը ռեկորդով՝ պոկում վարժությունում նվաճում է ոսկե մեդալ (տեսանյութ)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Մարտիրոսյան» հոդվածին։