Սառա Գարսիա Գրոս (իսպ.՝ Sara García Gross, 1986, Չալչուապա, Սանտա Անա, Սալվադոր), սալվադորցի ակտիվիստ, ֆեմինիստ և մարդու իրավունքների պաշտպան։ Աշխատում է թերապևտիկ, բարոյական և եվգենիկ աբորտների ապաքրեականացման քաղաքացիական խմբում, ինչպես նաև հանդիսանում է Սալվադորի կանանց իրավապաշտպանների ցանցի անդամ։

Սառա Գարսիա Գրոս
Ծնվել է1986
ԾննդավայրՉալչուապա, Սանտա Անա, Սալվադոր
Քաղաքացիություն Սալվադոր
ԿրթությունՄեքսիկայի ազգային ինքնավար համալսարան
Մասնագիտությունիրավապաշտպան և կանանց իրավունքների պաշտպան
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Սառա Գարսիան ծնվել է 1986 թվականին, Սալվադորի Չալչուապա քաղաքում[1]։ Նա հոգեբանության գիտական կոչում է ստացել Կենտրոնական Ամերիկայի համալսարանից։ Այնուհետև Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանում կատարել է գենդերային ուսումնասիրություններ։ 2019 թվականի հունիսին գեներալ Սան Մարտինի ազգային համալսարանից (Բուենոս Այրես, Արգենտինա) ստացել է մագիստրոսի կոչում Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում մարդու իրավունքների և ժողովրդավարացման ոլորտում[2]։

2014 թվականին ներկայացրել է Del Hospital a la Cárcel աուդիո զեկույցը, որտեղ անդրադարձել է կանանց սեռական և վերարտադրողական իրավունքներին վերաբերող հարցերին[3]։ Գրոսը աշխատում է թերապևտիկ, բարոյական և եվգենիկ աբորտների ապաքրեականացման հարցերով քաղաքացիական խմբում։ Դա բազմապրոֆիլ հասարակական կազմակերպություն է, որը հանդես է գալիս Սալվադորյան աբորտների օրենսդրության փոփոխությունների բնագավառում։ Բացի այդ, նրանք օժանդակում են սեռական դաստիարակությանը և պաշտպանում են աբորտի կամ հարակից դեպքերի համար մեղադրվող կամ դատապարտված կանանց[2]։ Գարսիան նաև Սալվադորյան կանանց իրավապաշտպան ցանցի անդամ է[4]։

Պարգևներ խմբագրել

2019 թվականի հունվարին Փարիզի Դիդերոյի համալսարանը նրան շնորհել է Սիմոնե դը Բովուար մրցանակ՝ բռնաբարության դեպքում, մարդկանց առևտրի և երբ մոր կյանքը վտանգված է կամ մայրը անչափահաս է աբորտը ապաքրեականացնելուն ուղղված ջանքերի համար[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Aitor Guenaga (2013 թ․ հունիսի 6). «"Las ricas abortan, las pobres se desangran en El Salvador"». ElDiario.es (իսպաներեն). Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  2. 2,0 2,1 Ezequiel Fernández Bravo (2019 թ․ հունիսի 20). «Militar donde el aborto es ilegal». www.clarin.com (իսպաներեն). Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  3. «Estado salvadoreño continúa encarcelando a mujeres por aborto». IPS Agencia de Noticias (իսպաներեն). 2017 թ․ հուլիսի 14. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  4. El Salvador is one of the few countries that have not yet made the decision that women’s lives matter
  5. «Salvadoreña Sara García Gross gana premio internacional Simone de Beauvoir». Noticias de El Salvador - La Prensa Gráfica | Informate con la verdad (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.