Սիղնաղ
քաղաք Վրաստանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սղնախ (այլ կիրառումներ)
Սիղնաղ (վրաց.՝ სიღნაღი, նաև Սղնախ[1][2][3]), քաղաք Վրաստանում, լեռան լանջին, Կախեթի մարզ պատմական շրջանում։ Քիզիղի պատմաշխարհագրական շրջանի կենտրոնն է։ Փուլփուլ դասավորված է՝ միացնելով ոլորուն դիք փողոցները։ Բնակչությունը՝ ▼1446 մարդ (2023)[5]։
Քաղաք | |||
---|---|---|---|
Սիղնաղ | |||
վրաց.՝ სიღნაღი | |||
| |||
![]() Սիղնաղի բնակելի տների տանիքները | |||
Երկիր | ![]() | ||
Մխարե | Կախեթի մարզ | ||
Հիմնադրված է | 1762 թ. | ||
Այլ անվանումներ | Սղնախ[1][2][3] | ||
Տվյալ կարգավիճակում | 1801 թվականից | ||
Մակերես | 297,8 կմ² | ||
ԲԾՄ | 836±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Բնակչություն | 1485[4] մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Վրացիներ | ||
Կրոնական կազմ | Վրաց Ուղղափառ եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +255 | ||
Փոստային ինդեքս | 4200 | ||
Փոստային դասիչ | 4200 | ||
Պաշտոնական կայք | sighnaghi.org.ge | ||
| |||
Հայտնի է համանուն ամրոցով, որը մտնում է Վրաստանի ամենահայտնի և խոշոր ամրոցների ցանկում։ Սիղնաղի ամրոցի պատերը հրաշքով պահպանվել են և այսօր շրջապատում են քաղաքի հին հատվածը և դուրս գալիս քաղաքից դուրս։ Ամրոցի պատն ունի 28 աշտարակ, որտեղից բացվում է հիանալի տեսարան Ալազանի հովիտ։
Քաղաքում կա վրացի օպերային երգիչ Վանո Սարաջիշվիլուն նվիրված հուշարձան։ Բոդբեի վանքը գտնվում է Սիղնաղից 2 կմ հեռավորության վրա։
Անվանի սիղնաղցիներԽմբագրել
- Բիձինա Կվեռնաձե (1928–2010), վրացի կոմպոզիտոր, ՎԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968)։
- Գևորգ Բաշինջաղյան (1857–1925), հայ գեղանկարիչ-բնանկարիչ, հայկական ռեալիստական բնապատկերի հիմնադիրն է։
- Վանո Սարաջիշվիլի (1879–1924), վրացի երգիչ, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Գարլա Սերենա, Երեք ամիս ի Կախէթ.– «Բազմավէպ», 1883, էջ 41։
- ↑ 2,0 2,1 Белкин И., Очерки Сигнаха.– “Кавказ”, 1852, № 58, с. 212.(ռուս.)
- ↑ 3,0 3,1 «Հայերը Կախեթում» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում Archived 2020-02-28 at the Wayback Machine. (արխիվացված)։
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 7 ნოემბერი, 2016
- ↑ https://www.geostat.ge/en/modules/categories/41/population