Սիլվեն Դիստեն
Սիլվեն Դիստեն (ֆր.՝ Sylvain Distin, դեկտեմբերի 16, 1977[1], Բանյոլե), ֆրանսիացի ֆուտբոլիստ, պաշտպան։
Սիլվեն Դիստեն ֆր.՝ Sylvain Distin | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 16, 1977[1] (46 տարեկան) | ||
Ծննդավայր | Բանյոլե | ||
Հասակ | 192 սանտիմետր | ||
Քաշ | 88 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կարիերա խմբագրել
Ակումբային խմբագրել
Դիստենը կարիերան սկսել է 1997 թվականին «Ժուե-Լե-Տուր» թիմում։ Մեկ տարի անց տեղափոխվել է ավելի ուժեղ Տուր, ևս մեկ տարի անց՝ երկրորդ լիգայի «Գենյոն» թիմ, որի հետ 2000 թվականին նվաճել է ֆրանսիական լիգայի գավաթը։ Նույն թվականին Դիստենը տեղափոխվել է Ֆրանսիայի ուժեղագույն ակումբներից մեկը՝ «Պարի Սեն-Ժերմեն»։ Ֆրանսիական ակումբի կազմում մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո Սիլվենը վարձավճարով հանդես է եկել անգլիական «Նյուքասլ Յունայթեդում», որտեղ 28 հանդիպում է անցկացրել 2001-2002 մրցաշրջանի Պրեմիեր Լիգայում։
Մրցաշրջանի ավարտից հետո «Նյուքասլի» ղեկավարությունը ցանկանում էր նրան թողնել որպես մշտական խաղացող, սակայն Դիստենն ընդունում է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը, որը նրա տեղափոխության համար վճարել էր 4 միլիոն ֆունտ ստերլինգ՝ այն ժամանակ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի ակումբային ռեկորդ սահմանելով։ Իր վստահ խաղով կազմում Դիստենը 2002/2003 մրցաշրջանի արդյունքներով ստացել է թիմի լավագույն ֆուտբոլիստի կոչում, իսկ հաջորդ մրցաշրջանում՝ թիմի ավագն է ընտրվել ալժիրցի նախկին ավագ Ալի Բենարբիայի հեռանալուց հետո։ «Մանչեսթեր Սիթիի» կազմում Դիստենը մասնակցել է 207 հանդիպման, խփել է 6 գոլ։
2007-ի մայիսին՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի ավարտից հետո, նա որպես ազատ գործակալ տեղափոխվում է «Պորտսմուտ»՝ կնքելով երեք տարվա պայմանագիր[2]։ Թիմի գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը նրան նշանակել է թիմի փոխնախագահ։ 2008-ին Դիստենն օգնում է թիմին հաղթել Անգլիայի գավաթը։ «Պորտսմուտից» հեռանալուց հետո թիմի ավագ Սոլ Քեմփբելը 2009-ի ամռանը զբաղեցնում է նրա տեղը, սակայն այդ կարգավիճակում նա ընդամենը երեք անգամ է թիմին դուրս բերել խաղադաշտ, քանի որ 2009-ի օգոստոսի վերջին տեղափոխվում է «Էվերթոն»՝ թիմի հետ կնքելով երեք տարվա պայմանագիր[3][4]։
Հավաքականում խմբագրել
Բացի Ֆրանսիայի հավաքականից՝ կարող էր խաղալ ՖԻՖԱ-ի անդամ չհանդիսացող Գվադելուպայի հավաքականի կազմում, քանի որ Գվադելուպայում ծնվել է Դիստենի հայրը։ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2011 առաջ Դիստենին առաջարկել են մասնակցել Գվադելուպայի թիմի մրցաշարին, սակայն Սիլվենը հրաժարվել է այդ հրավերից[5]։
2014 թվականի աշխարհի առաջնությանը նախապատրաստվելիս Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստների ցուցակում նրան չընդգրկելուց հետո կատակով արձագանքել է՝ հայտարարելով, որ ավարտում է կարիերան այդ երկրի հավաքականում՝ առանց նրա համար ոչ մի հանդիպում անցկացնելու[6]։
Վիճակագրություն խմբագրել
Ակումբային խմբագրել
- 2014 թվականի սեպտեմբերի 23-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ | Եվրոգավաթ | Այլ | Արդյունք | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ժուե-Լե-Տուր | 1997/98 | 32 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 32 | 4 |
Արդյունք | 32 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 32 | 4 | |
Տուր ՖԱ | 1998/99 | 26 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 26 | 3 |
Արդյունք | 26 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 26 | 3 | |
Գենյոն | 1999/00 | 32 | 1 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 32 | 1 |
Արդյունք | 32 | 1 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 40 | 1 | |
Պարի Սեն-Ժերմեն | 2000/01 | 28 | 0 | 2 | 0 | 10 | 0 | 0 | 0 | 30 | 0 |
Արդյունք | 28 | 0 | 2 | 0 | 10 | 0 | 0 | 0 | 40 | 0 | |
Նյուքասլ Յունայթեդ | 2001/02 | 28 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 35 | 0 |
Արդյունք | 28 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 35 | 0 | |
Մանչեսթեր Սիթի | 2002/03 | 34 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 0 |
2003/04 | 38 | 2 | 7 | 1 | 5 | 0 | 0 | 0 | 50 | 3 | |
2004/05 | 38 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 41 | 1 | |
2005/06 | 31 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 0 | |
2006/07 | 37 | 2 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 43 | 2 | |
Արդյունք | 178 | 5 | 23 | 1 | 5 | 0 | 0 | 0 | 206 | 6 | |
Պորտսմուտ | 2007/08 | 36 | 0 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 45 | 0 |
2008/09 | 38 | 0 | 4 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 48 | 0 | |
2009/10 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |
Արդյունք | 77 | 0 | 13 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 96 | 0 | |
Էվերթոն ՖԱ | 2009/10 | 29 | 0 | 3 | 0 | 6 | 2 | 0 | 0 | 38 | 2 |
2010/11 | 38 | 2 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 44 | 2 | |
2011/12 | 27 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 0 | |
2012/13 | 34 | 0 | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 40 | 1 | |
2013/14 | 33 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 37 | 0 | |
2014/15 | 13 | 0 | 2 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 18 | 0 | |
Արդյունք | 174 | 2 | 27 | 1 | 9 | 2 | 0 | 0 | 210 | 5 | |
Ընդամենը | 563 | 15 | 78 | 2 | 29 | 2 | 1 | 0 | 671 | 19 |
Ձեռքբերումներ խմբագրել
Թիմային խմբագրել
«Գենյոն»
Անհատական խմբագրել
- Մանչեսթեր Սիթիի «Տարվա լավագույն ֆուտբոլիստը» (1)։ 2002/03
- Էվերթոն ՖԱ-ի «Տարվա լավագույն ֆուտբոլիստը» (1)։ 2011/12
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Paul Distin signs Portsmouth contract» (անգլերեն). BBC Sport. 2007 թ․ մայիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Davies, Christopher (2009 թ․ օգոստոսի 14). «Paul Hart hands Portsmouth armband to Sylvain Distin in bid to keep defender at Fratton Park» (անգլերեն). Daily Mail. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Everton conclude deal for Distin» (անգլերեն). BBC Sport. 2009 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Distin turned down Guadeloupe» (անգլերեն). ESPN. 2011 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Դիստենն ավարտել է կարիերան Ֆրանսիայի հավաքականում անցկացրած զրո խաղերից հետո» (ռուսերեն). Чемпионат.com. 2014 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 17-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Профиль(անգլ.) «Эвертона» պաշտոնական կայքում
- Аккаунт(անգլ.) Twitter կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվեն Դիստեն» հոդվածին։ |